Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու հասարակությունը չի զգում վտանգը

Երբ նույնիսկ մեր իսկ տարածքից են կրակում մեզ վրա

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
Ինչու հասարակությունը չի զգում վտանգը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
549
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենադավություն բառը շատ հոմանիշներ ունի՝ հայրենադրժություն, հայրենամերժություն, հայրենանենգություն, հայրենուրացություն, հայրենավաճառություն, ազգադավություն, ազգադրժություն, ազգուրացություն, ազգանենգություն, ազգավաճառություն, ազգասպանություն… Դեռ 44-օրյայից առաջ, երբ այս հատկանիշը կրող որոշներ իմ ներկայությամբ Արցախը գլխացավանք էին համարում ու դժգոհելով կարծում էին, թե իրենց ունեցած-չունեցածն ուղղվում է Արցախի անվտանգությանը, հաճախ էի ասում, թե իրականում Արցախն է մեր անվտանգության երաշխավորը, ոչ թե մենք, եւ առանց Արցախի մենք մի մեծ փոսում ենք հայտնվելու…

Այն, ինչ կատարվում է 2020 թ. նոյեմբերից ցայսօր, հենց այն պատճառով է, որ Արցախի մեծ մասն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Այն, ինչ այս ժամանակահատվածում եղել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի հետ, հենց առանց Արցախի լինելու հետեւանքն է։ Այն, ինչ կկատարվի վաղը՝ նույնպես, եթե, իհարկե, չփոխվի մեր անատամ գործելաոճը։ Եվ այն, ինչ եղավ Տեղում, սպասելի էր. Որոտանի, Շուռնուխի, Գորիս-Կապան ավտոմայրուղու, Ջերմուկի, Ներքին ու Վերին Շորժաների դեպքերը պետք է որ հուշեին Տեղի հետ կատարվածը կամ այլ բնակավայրերի հետ կատարվելիքը։ Այո, ցավոք, կատարվելիքը, որովհետեւ նախ՝ առանց Արցախի կորցրած մեծ հատվածի Հայաստանի շատ տարածքներ դարձել են սահմանամերձ, եւ հետո՝ թյուրքը մտել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ մեր իսկ տարածքից կրակում է մեզ վրա։ Տեղում կատարվածը հենց դրա օրինակն է։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ճիշտ է նկատել. «Մոտ 10 օր առաջ առանց որեւէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։ Հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի եւ արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ»։

Այս վիճակը շարունակական է լինելու Հայաստանի բոլոր այն տարածքներում, որոնք գրավել է թշնամին։ Հետո կրկին տրվելու են թշնամու կողմից օկուպացված տարածքների անուններ, զոհերի ու վիրավորների թվեր։ Մոռացվելու է, որ  այդ տարածքները մեր բնօրրան Հայրենիքից մնացած առանց այդ էլ փոքր հատվածի մի մասն են, եւ զոհերի թիվը մեզ համար զուտ վիճակագրություն չէ, այլ՝ ընտանեկան ու ազգային ողբերգության հերթական ցուցիչը։

Այս վիճակը շարունակվելու է, քանի դեռ հայկական կողմը թյուրքական կողմին պատասխան տալու փոխարեն հայտարարում է, որ, այնուամենայնիվ, գնալու է խաղաղության ճանապարհով։ Ի դեմս թյուրքի, այդ սին խաղաղությունը թակելու է մեր մյուս բնակավայրերի ու Երեւանի դռները։ Ի դեպ, «թակելը» մեղմ ենք ասում, թշնամին փշրելու է մեր դռները։

Պատկերն, անշուշտ, կարող է փոխվել։ Բայց դրա համար սպասել հանրային գիտակցությանը, ճիշտ չէ։ Երբ ԱՄՆ-ը պետք է ներխուժեր Իրաք, որոշումն արդարացնելու քարոզչությունը պետությունը դեռ ամիսներ առաջ էր սկսել։ Իսկ այդ քարոզչությունը հուշում էր, թե իբր ԱՄՆ-ը, որպես աշխարհի ազատարար, գնում է հերթական խեղճ ժողովրդին ազատելու բռնակալից։ Քարոզչությունը հանրության մեծ մասի համար էր։ Թե իրականում ինչ նպատակ ուներ այդ ներխուժումը, ինչ շահագրգիռ ուժեր էին դրան նպաստել, շատ խոսվեց ու կխոսվի… Էականը մեզ համար այս պահին սա չէ, այլ այն, թե պետությունն ինչպես է ձեւավորում հանրային գիտակցությունը։

Մեր պարագայում մեր անվտանգության խնդիրները լուծելու նպատակով հանրային գիտակցություն ձեւավորելու համար բազմակի ստանդարտների կամ խաբեությունների դիմելու կարիք չկա։ Մենք ունենք մեկ շահ՝ ազգային, այն է՝ մեր պետությունը փրկել թյուրքական հրոսակախմբերից։ Ճիշտ է՝ ՀՀ-ի հարեւան երկու թյուրքական պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը (երկուսն էլ «բուսնած» հայկական տարածքների վրա), ունեն բանակ, զինտեխնիկա, բայց գործելաոճը դեռ հրոսակախմբերի է։ Հանրային գիտակցությունը ձեւավորելը դժվար չի լինի, եթե պետությունը անի հասարակության մոբիլիզացիան: Եթե պետությունը ճշմարտորեն ասի, որ ոչ մի խաղաղություն էլ թշնամին չի ուզում, եւ թշնամու ցանկությունը մեզ կործանելն է, եւ թշնամին կհաջողի, եթե դիմադրություն ցույց չտանք։ Այս նույն հասարակությունը շատ արագ կգիտակցի, որ թշնամին ոչ թե իր դռան շեմին, այլ շեմից ներս է արդեն, եւ թշնամուն իր տնից վռնդելու համար նա պետք է ապրի ոչ թե սովորական օրով, այլ՝ բոլոր հնարավորություններն ի սպաս դնի երկիրը պաշտպանելու գործին։

Այս նույն հասարակությունը շատ արագ կհասկանա իրավիճակը, եթե տեսնի, որ պետությունն էլ է փոխել իր գործելաոճը, բյուջետային սովորական ծախսերի փոխարեն ծախսերի առաջնահերթություն է որոշում։ Օրինակ՝ 31 մլն 660 հազար դրամ հատկացնում է ոչ թե էկոնոմիկայի նախարարության զուգարանները վերանորոգելուն, այլ՝ սահմանային 1-2 դիրքի ամրացմանը։ Ինչո՞ւ հենց այս փաստը բերեցինք։ Այդ  31 մլն-ը կառավարությունը որոշեց հատկացնել հենց թշնամու՝ մեր երկրի տարածքի վրա սեպտեմբերյան լայնածավալ հարձակումից հետո։ 2022 թ. սեպտեբերի 13-ին թշնամին հարձակվեց, հասավ Ջերմուկի մատույցներ, ցայսօր նրան մեր տարածքից դուրս չենք շպրտել, եւ այդ ժամանակ մենք ավելի շատ զոհ ունեցանք, քան 2016 թ. ապրիլյան քառօրյային։ Եվ ընդամենը մի քանի օր անց, նույն 2022 թ. սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստում, օրակարգի 10-րդ հարցով (չզեկուցվող) միլիոններ տրվեց զուգարաններին, որպեսզի «աշխատակիցները բարվոք աշխատանքային պայմաններ ունենան»։ Բարվոք պայմանների մասին մտածելը լրիվ բնական է պատերազմի մեջ չգտնվող երկրի համար։ Բայց դա դարձնել առաջնահերթ անվտանգության ու սահմանային պաշտպանության առումով բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար, շա՜տ մեղմ ասած, անարդարացուցիչ է։ Իսկ այն հասարակությունը, որ տեսնում է, թե առօրյան նույնն է՝ կենցաղային հոգսերով, վերանորոգումների մասին են մտածում, փառատոների եւն, վտանգը չի զգում եւ չի ընկալում, որ սահմանն իր տնից այնքան էլ հեռու չէ։ Մոբիլիզացիայի դեպքում (սա էլ, իհարկե, պետք է ճիշտ կառավարվի) պատկերը միանգամից կփոխվի։

Իսկ թշնամին հիմար չէ, շատ լավ հասկանում է այս ամենը եւ, բնականաբար, նա պետք է փորձի օգտվել այս վիճակից եւ հնարավորին շատ օգուտ ստանալ հայկական կողմի անգործության հետեւանքով։ Քանի դեռ այսպես է, շարունակելու ենք հաշվել մեր կորուստները։ Իսկ եթե չենք ուզում, ապա խնդրի լուծման բանալին դարձյալ մեր ձեռքերում է…

Թեգեր: ԱդրբեջանսադրանքսահմանՏեղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը

ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը

«Երկրաշարժի դիվանագիտությունն» արդեն ավարտվել է

«Երկրաշարժի դիվանագիտությունն» արդեն ավարտվել է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist