-1588 թ. ապրիլի 19-ին ծնվել է Պաոլո Վերոնեզեն՝ նկարիչ:
-1728 թ. ապրիլի 19-ին ծնվել է Հովհան-Թովմաս Յոսեֆովիչը՝ լեհահայ պատմագիր:
-1824 թ. ապրիլի 19-ին ծնվել է Ջորջ Բայրոնը՝ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերեւելի ներկայացուցիչներից, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական եւ աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը եւ այլք։
-1902 թ. ապրիլի 19-ին ծնվել է Վենիամին Կավերինը՝ ռուս գրող (մահ.՝ 1989 թ.):
-1906 թ. ապրիլի 19-ին ծնվել է Պիեռ Կյուրին՝ ֆրանսիացի ֆիզիկոս:
-1911 թ. ապրիլի 19-ին մահացել է Ալեքսանդր Մանթաշյանցը՝ հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ եւ ստացել «Նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ. Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
-1958 թ. ապրիլի 19-ին մահացել է Հայկանուշ Դանիելյանը՝ հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (1939)։
-1960 թ. ապրիլի 19-ին ծնվել է Արա Գեւորգյանը՝ հայ երգահան, երաժիշտ:
-1971 թ. ապրիլի 19-ին ծնվել է Արայիկ Խանդոյանը՝ արցախյան պատերազմի ազատամարտիկ (մահ.՝ 2018 թ.):
-2000 թ. ապրիլի 19-ին մահացել է Գրիգոր Խանջյանը՝ նկարիչ:
-2014 թ. ապրիլի 19-ին մահացել է Հրանտ Վարդանյանը՝ գործարար, բարերար: