-1864 թ. մայիսի 11-ին ծնվել է Էթել Լիլիան Վոյնիչը՝ իռլանդացի եւ անգլիացի գրող, կոմպոզիտոր։ Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է եւ Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։
-1904 թ. մայիսի 11-ին ծնվել է Սալվադոր Դալին՝ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող եւ սյուրռեալիզմի հիմնադիրներից։
-1991 թ. մայիսի 11-ին մահացել է Ֆրեդերիկ Ֆեյդին՝ ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), Փարիզի Արեւելյան լեզուների բարձրագույն ուսումնարանի պրոֆեսոր։
-2009 թ. մայիսի 11-ին մահացել է Հենրիկ Իգիթյանը՝ հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980 թ.)։