«Քարե հովիտ»՝ 1977թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է ԿՀ պատվերով, Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» վեպի էկրանավորումն է։ Սոցիալ-կենցաղային դրամա Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգների մասին, որոնք քարքարոտ հովտում նոր գյուղ են հիմնում։
Սցենարի հեղինակ՝ Մուշեղ Գալշոյան (Է. Տրոպինինի մասնակցությամբ), բեմադրող ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, բեմադրող օպերատոր՝ Լեւոն Աթոյանց, բեմադրող նկարիչ՝ Ռ. Աթոյան, կոմպոզիտոր՝ Ջ. Տեր-Թադեւոսյան:
Դերերում.
-Արմա՝ Միհրան Քեչողլյան
-Նազիկ՝ Անաիդա Աղաջանյան
-Վարոս՝ Ռուդոլֆ Ղեւոնդյան
-Զանան՝ Արուս Ազնավուրյան
-Սանթրո՝ Մհեր Մկրտչյան
-Կիրակոս՝ Հ. Ավագյան
-Երեմ՝ Ռաֆայել Սարոյան
-Բագրատ՝ Արմեն Այվազյան
-սովխոզի տնօրեն՝ Գուժ Մանուկյան
-Արտուշ՝ Շահում Ղազարյան
-Արեւ՝ Ջուլիետա Բաբայան
-Ներսես՝ Ա. Հովհաննիսյան
-Երեմի կինը՝ Լ. Ջիգարջյան