Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

Հուլիսի 7, 2021
Սոցիում
Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ծնողները, քույր ու եղբայրները, հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու մտերիմները, ծանոթ-անծանոթները, մինչեւ վերջ որեւէ հրաշքի սպասելով, հավատում են՝ տուն կգա պատերազմում անհետ կորած զինվորը։ Այս հույսով էին սպասում նաեւ Քաշաթաղի շրջանի հարավային թեւի Կովսական քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանին։ Սակայն հուլիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում կայացավ հերոսի հուղարկավորությունը։ Ամիսների սպասումից հետո ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել է՝ Հայոց բանակի զինվորը նահատակվել է արցախյան վերջին պատերազմում. գտնվեց աճյունը։

Մխիթար Սողոմոնյանը 2000 թ. ընտանիքով՝ կնոջ եւ 2 զավակի հետ Զառիթափ գյուղից տեղափոխվեց Արցախ եւ բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, որի վերաբնակեցումն սկսվել էր 3 տարի առաջ ու շարունակվում էր։ Ազատագրված հայրենիքը պետք է շենանար, եւ այդ առաքելությամբ այստեղ եկավ նաեւ Մխիթարը։ Կովսականում ծնվեց ընտանիքի եւս 4 երեխա, եւ Մխիթարն իր 3 որդու ու 3 դստեր հետ դարձավ Կովսականի բազմազավակ ընտանիքներից մեկի հայրը։  2001 թ. ծնվեց նրանց երրորդ զավակը՝ Հովհաննեսը։ 2008-ի սեպտեմբերին դարձավ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի սան եւ ավարտեց միջնակարգը 2019-ին։ Հեշտ չէր կյանքը Կովսականում, բայց հետաքրքիր էր ու պարտավորեցնող։

Առհասարակ, Քաշաթաղի շրջանում հասակ առած երեխաները, անկախ որ բնակավայրում էին ապրում, առանձնակի սեր էին տածում իրենց բնակավայրի, հող ու ջրի հանդեպ։ Հովհաննեսը նույնպես շատ էր սիրում իր քաղաքը, Ողջի գետը, հսկա սոսենիները։ Դպրոցական կրթությանը զուգահեռ պատանի հասակից զբաղվում էր սպորտով։ Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցը մասնաճյուղեր էր բացել նաեւ շրջանի մի քանի բնակավայրերում։ Ձյուդոյի խմբակներ էին գործում Բերձորում, Ուռեկանում, Փակահանում եւ Կովսականում։ Դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի հետ հաճախ էի ներկա լինում ձյուդոյի շրջանային մրցումների, որոնք հիմնականում անցկացվում էին Կովսականում։ Եվ լավ էի ճանաչում պատանի ձյուդոյիստներից շատերին, ովքեր աչքի էին ընկնում, հաղթում էին, պարգեւատրվում։ Հետագայում, երբ արվեստի եւ սպորտի դպրոցին փոխարինեց մանկապատանեկան մարզադպրոցը՝ Կարինե Մովսեսյանի տնօրինությամբ, նույն մարզիկներն արդեն բարձր դասարանների աշակերտներ էին, դարձյալ մասնակցում էին ձյուդոյի մարզումներին, մրցումների եւ պատրաստվում էին դառնալ Հայոց բանակի զինվորներ։

Ցավով եմ տեղեկացնում՝ արցախյան վերջին պատերազմը մեզանից խլեց նույն մարզիկներից Հովհաննեսին, պահեստազորային Աշոտ Արայի Կոստանյանին (ծնվ.՝ 11. 05. 1998 թ.)՝ Վուրգավանից, դեռեւս անհայտ է Կովսականից ժամկետային զինծառայող Մոնթե Ավետիքի Հայրապետյանի ճակատագիրը (ծնվ.՝ 19. 05. 1999 թ.)։ Աշոտը, Մոնթեն ու Հովհաննեսը մտերիմ ընկերներ էին, միասին շատ են բարձր պահել Քաշաթաղի մարզական պատիվը, այնուհետեւ՝ ռազմական։ Մարտնչում էին Մեխակավան-Ջրականում, որտեղ նույնպես շատ քաշաթաղցիներ կային։ 2019-ին ավարտելով դպրոցը՝ Հովհաննեսն ամռանը մեկնեց Հայոց բանակ, 6 ամիս անց արդեն սերժանտի կոչում ուներ, պատվոգրեր, կրծքանշաններ։ Քույրը՝ Հռիփսիմեն, պատմելով եղբոր մասին, ասում է. «Ուսման հետ զուգահեռ մասնակցել է ձյուդոյի պարապմունքների, ստացել բազում մեդալներ եւ պատվոգրեր։ Դպրոցում շատ ակտիվ երեխա էր, մասնակցում էր գրեթե բոլոր միջոցառումներին։ Ժպտերես, պայծառ տղա էր. նրան շրջապատում բոլորն էին սիրում. աչքի էր ընկնում իր հումորով։ Մեծ հակում ուներ գյուղատնտեսության եւ անասնապահության հանդեպ։ Ուներ բազում երազանքներ, որոնք նպատակադրվել էր ի կատար ածել զորացրվելուց հետո, աշխատասեր էր։ Փորձում էր իր ծախսերը հոգալ ինքնուրույն եւ նեղություն չտալ ընտանիքին»։

Զինակից ընկերները նույնպես շատ էին սիրում Հովհաննեսին, վստահում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Հովհաննեսի ջոկն արդեն առաջնագծում էր ու Հայրենի սահմանն էր պահում։ Մոտ 1 ամիս մարտնչեց քաջորդին պատերազմի այն հատվածում, որտեղ հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Նույն ժամանակ կատարած քաջագործությունների համար ստացել է լեյտենանտի կոչում։ Հոկտեմբերի 28-ի գիշերը թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվել է հերոսը։

Արցախից տեղահանվելուց հետո նրանց ընտանիքը վերադարձել է հայրական գյուղ` Զառիթափ, որտեղ էլ իր վերջին հանգրվանը գտավ նորօրյա Հայոց գոյամարտի  անմահ հերոսը՝ Հովհաննեսը։ Արցախյան վերջին պատերազմում կորցրինք Արցախի 75 տոկոսը, ազատագրված Քաշաթաղը, Քարվաճառը… Ներկա դրությամբ Քաշաթաղի շրջանից ընդհանուր զոհվել են 55 հոգի, 23-ի ճակատագիրն անհայտ է։

Թեգեր: ԱրցախհերոսՀովհաննես Սողոմոնյանպատերազմ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse Dixit. Չեզարե ԼՈՄԲՐՈԶՈ

Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է Bloomberg-ի վարկանիշի ռեկորդային նշագծին

Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է Bloomberg-ի վարկանիշի ռեկորդային նշագծին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist