Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ հաշվի առնելով անվտանգության աճող ռիսկերը: Այս մասի հաղորդում է Reuters-ը։
Ինչի կապակցությամբ այս հանգստյան օրերին կազմակերպվում է հատուկ տարհանող չվերթ:
Քաբուլում Ֆրանսիայի դեսպանատունը կոչ է արել Աֆղանստանում ամբողջ ֆրանսիական համայքին հեռանալ երկրից՝ հղում անելով երկրում անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացմանը եւ Աֆղանստանի «կարճաժամկետ հեռանկարներին»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան չի կարող երաշխավորել տարհանման անվտանգությունը Փարիզում շաբաթ կայանալիք չվերթից հետո:
Հայտարարությունն արվել էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու ավարտի ֆոնին: Թալիբանի ահաբեկիչները վերահսկողություն են սահմանում երկրի մեծ մասում:
Աշխատանքից հեռացող ԱՄՆ հրամանատարը նախազգուշացրել է, որ բռնության աճը լրջորեն ձախողում է Աֆղանստանում պատերազմը խաղաղ դադարեցնելու շանսերը: