Իրանը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին վերադառնալու անպատրաստակամության մասին հայտարարություններով հերքում է իր մեղավորությունը:
Այս մասին հայտարարել է
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Հայտարարությունն արվել է այն
բանից հետո, երբ Իրանի
փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին մերժել
է բանակցությունները վերսկսելու
գաղափարը մինչ Իրանի նորընտիր
նախագահ Էբրահիմ Ռաիսիի լիազորությունների
ստանձնումը:
«Այս մեկնաբանությունները ներկայացնում են ծրագրի իրագործմանը
հնարավոր համատեղ վերադարձի բանակցություններում
առկա փակուղու մեղքը հերքելու բացահայտ
փորձ: Մենք պատրաստ ենք
վերադառնալ Վիեննա՝ աշխատանքն ապահովելու
համար … այն բանից հետո,
երբ Իրանը անհրաժեշտ որոշումներ
կայացնի», – ասվում է Փրայսի
հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ քննադատել է
Արաքչիի առաջարկը՝ ազատ արձակել բանտարկյալներին
ԱՄՆ-ի եւ Մեծ
Բրիտանիայի` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր
վերադառնալու դեպքում: Ըստ Փրայսի, ԱՄՆ-ն եւ Իրանը
համաձայնեցված գործարք չունեն Իրանի
կողմից ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ,
եւ Արաքչիի հայտարարությունները «ձերբակալվածների հարազատներին
հուսադրելու դաժան փորձ են»:
Նա նշել է, որ
«եթե Իրանը իսկապես հետաքրքրված
լիներ մարդասիրական ժեստով, ապա անմիջապես
ազատ կարձակեր ձերբակալվածներին»:
Վիեննայի բանակցությունների վերջին փուլը տեղի
է ունեցել հունիսի
20-ին, Իրանի վարչակազմի փոփոխությունը
տեղի կունենա օգոստոսի 5-ին: