ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 26-ին կհայտարարեն համաձայնության մասին, ըստ որի հանրապետությունում ամերիկյան մարտական առաքելությունը կավարտվի մինչեւ 2021 թվականի վերջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով մի աղբյուր Բայդենի վարչակազմում:
Նրա տվյալներով՝ հետագայում ամերիկացի զինծառայողներն Իրաքում սոսկ կվարժեցնեն եւ խորհուրդներ կտան իրաքցի գործընկերներին՝ չմասնակցելով մարտական գործողություններին: Գործակալության զրուցակիցը պարզաբանել Է, որ Իրաքի զինվորականներն «ստուգված են մարտում» եւ «ի վիճակի են» ինքնուրույն ապահովելու երկրի անվտանգությունը:
Հուլիսի 26-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահը կհանդիպի Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ:
2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել Է բանաձեւ՝ երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման պահանջով:
Այս տարվա մարտի կեսերին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ճշտել Է, որ արաբական հանրապետությունում ամերիկյան զորքերի թվաքնանակը չի գերազանցում 2,5 հազարը: Ապրիլին ալ Քազիմին հայտարարել Է, որ ազգային բանակի եւ անվտանգության ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ հաջողություններն ահաբեկիչների դեմ պայքարում թույլ են տալիս դուրս բերել օտարերկրյա զինվորական զորակազմի մինչեւ 60 տոկսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: