Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը դուրս (չեկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 25-ամյա Էմիր Մարսյալի հետ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց նոկաուտով առաջին ռաունդում:
Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:
Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:
Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը:
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: