Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի ուշադրության կենտրոնում են

Զարգացման դրական միտումներ կան անգամ Սերբիայի հետ

Սեպտեմբերի 4, 2021
Միջազգային
Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի ուշադրության կենտրոնում են
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
410
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բալկանյան թերակղզին եւ այնտեղ ընթացող գործընթացները վերջին երկու հարյուրամյակի ընթացքում եղել են եվրոպական եւ համաշխարհային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Բալկանները շատ կարեւոր տարածաշրջան են, որտեղ մեկը մյուսի դեմ պայքար են մղել մեծ տերությունները՝ օգտագործելով բալկանյան պետություններին։ Վերջինները, ունենալով իրենց շահերը, բազմաթիվ հակասություններ են ունեցել մյուս հարեւան երկրների հետ։ Ներկայումս Բալկանյան թերակղզու երկրները հիմնականում դարձել են ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, իսկ այդ տարածաշրջանի նկատմամբ կրկին հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան։ Օգտվելով այն հանգամանքից, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել դաշինքի անդամ նոր պետությունների շրջանում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 27-28-ը պաշտոնական այցով մեկնել էր Բոսնիա եւ Հերցեգովինա, ապա նաեւ Չեռնոգորիա։ Զարգացման դրական միտում են ցույց տալիս թուրք-սերբական հարաբերությունները, մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկօրյա այցով մեկնել էր Սերբիա։ Սերբական Նովի Պազար քաղաքում տեղի էր ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը։ Սրանք ազդակներ են, որ Թուրքիան հետեւողականորեն փորձում է իր ազդեցությունը մեծացնել այն տարածքներում, որոնք նախկինում Օսմանյան կայսրության մաս են կազմել։

Թուրքիայի ճնշման տակ վերախմբագրվել եւ վերագնահատվել է, օրինակ, բուլղար ժողովրդի պատմության այն ժամանակաշրջանը, երբ Բուլղարիան գտնվել է թուրքական տիրապետության տակ։ «Բուլղար ժողովուրդը դարեր շարունակ պայքար է մղել թուրքական լծի դեմ, բայց Թուրքիան, ճնշում գործադրելով Բուլղարիայի վրա, հասավ այն բանին, որ Բուլղարիայում թուրքական լծի պատմական շրջանը ներկայումս դիտարկվում է այլ տեսանկյունից. այն ներկայացվում է որպես համատեղ գոյակցություն Օսմանյան կայսրության կազմում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքիան ճնշում է գործադրում Բուլղարիայի եւ բալկանյան երկրների վրա նաեւ տնտեսական առումով։ Արեւելագետը նշեց, որ վերջին շրջանում նկատվող թուրք-սերբական հարաբերությունների սերտացումը պայմանավորված է ռազմական ոլորտով։ Սերբիան հետաքրքրված է թուրքական զենքով, մասնավորապես՝ ԱԹՍ-ներով։ Դրանով պայմանավորված՝ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն օրը, երբ Սերբիայում էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Սերբիայի մահմեդականների շահերը ներկայացնող Բոշնյակի ազգային խորհուրդը քննադատել է Սերբիայի կրթության նախարար Բրանկո Ռուզիչի որոշումը, որի համաձայն` դպրոցներում նոր ուսումնական տարին պետք է սկսել երկրի օրհներգով: Ըստ այդ խորհրդի՝ Սերբիայի «Աստված ճշմարիտ» օրհներգի հնչելը դպրոցներում իբր թե անհարգալից վերաբերմունքի դրսեւորում եւ սադրանք է ոչ սերբ ժողովուրդների նկատմամբ: (Բոշնյակը Սերբիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի մահմեդականների ինքնանվանումն է)։ Մահմեդական համայնքներին Թուրքիան շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործի այդ լծակն առավել արդյունք ստանալու համար։

Սաֆրաստյանի խոսքերով՝ թուրքերը Բալկանները դիտարկում են որպես Օսմանյան կայսրության մեջ մտնող մի տարածաշրջան, որը պետք է ժամանակակից Թուրքիայի ազդեցության ոլորտը դարձնել։ Այդ նպատակին, այսինքն՝ Բալկանյան թերակղզում գերակայության հասնելու համար Թուրքիան օգտագործում է այդ տարածքներում ապրող մահմեդական բնակչությանը։ Դա վերաբերում է ինչպես բոշնյակներին, այնպես էլ՝ պոմակներին՝ Բուլղարիայի մահմեդականներին եւ այլն։ «Թուրքիան օգտագործում է մահմեդական ազգաբնակչությանը Բալկանյան թերակղզում իր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն ավելի հիմնավոր դարձնելու համար»,- հավելեց նա։ Պատահական չէ նաեւ, որ Թուրքիան պաշտպանեց Կոսովոյին, որը դուրս բերվեց Սերբիայի ինքնիշխան կառավարումից ոչ առանց Արեւմուտքի օգնության, ինչին մեծապես աջակցեց նաեւ Թուրքիան։ Ցավոք, Սերբիայում այսօր աչք են փակում Թուրքիայի այդ դիրքորոշման վրա հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու համար։

Հույն-թուրքական հակամարտություն

Բալկանյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կարեւոր ուղղությունն են թուրք-հունական հարաբերությունները։ Սաֆրաստյանի խոսքերով՝ այդ երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սուր հակասությունների փուլ են մտնում, իսկ հետո որքան էլ մեղմվեն, միեւնույն է, շարունակում են սրված մնալ։ Պատահական չէ, որ վերջերս Հունաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ այն հակասությունների համար, որոնք երկու երկրներն ունեն Միջերկրական ծովի արեւելյան շրջանում, այսպես կոչված՝ Լեւանտում:

Քանի որ երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, փորձ է արվում խնդիրները կարգավորել իրենց շրջանակներում, որովհետեւ դաշինքում շահագրգռված չեն զինված բախումների հեռանկարով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջեւ։ Դրա արդյունքում վերջին տարիներին հաջողվել է խուսափել լայնածավալ բախումներից։ «Այստեղ պետք է ընդգծել Հունաստանի բավական լավ հաշվարկված քաղաքականությունը։ Հունաստանը Թուրքիայի նկատմամբ չի վարում այնպիսի քաղաքականություն, ինչպես Բուլղարիան, որը որոշ չափով ենթարկվում է Թուրքիայի ճնշմանը։ Հունաստանն ունի իր հնարավորությունները՝ ԵՄ-ի դաշնակիցներին, ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները, ԱՄՆ-ի հունական համայնքը՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Արդյունքում Հունաստանը չի ենթարկվում Թուրքիայի ճնշումներին եւ կարողանում է հակահարված տալ»,- մանրամասնեց զրուցակիցս՝ ընդգծելով, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի մենք էլ կարողանանք օգտագործել դիվանագիտական միջոցները Թուրքիային որոշակի շրջանակների մեջ պահելու համար։ Միայն այդպես կկարողանանք հասնել այն բանին, որ Թուրքիան չկարողանա բացահայտ կերպով ցուցադրել մեր նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը։

Թեգեր: ԲալկաններԹուրքիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները

Ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները

Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից

Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist