Չինաստանում պաշտոնապես ավարտվել են 1990-ականների սեփականաշնորհման եւ շուկայի բարեփոխումների հետաքննության հանձնաժողովի աշխատանքները։ Ութ տարի տեւած դատավարության արդյունքում 4082 բաժնետեր, այդ թվում՝ 1039 օտարերկրյա քաղաքացի, զրկվեց սեփականությունից եւ ցմահ ազատազրկման դատապարտվեց աշխատանքային ճամբարներում (նրանցից 590-ը՝ հեռակա)։ Պետական գույքի վաճառքը կազմակերպած ավելի քան 6000 պաշտոնյա արժանացել է նմանատիպ պատժի։ Շուրջ 15 հազար մարդ ողջ Չինաստանում ստացել է տարբեր աստիճանի պատիժներ սեփականաշնորհումն ավելի դյուրին դարձնելու համար։ Պատժվողների թվում կան նաեւ իրավապահ մարմինների պաշտոնյաներ, ովքեր ցուցաբերել են հանցավոր անգործություն եւ չեն դադարում մարդկանց ունեցվածքը «հափշտակել»։
Համաձայն դատարանի՝ վերջինը ճամբար է ուղարկվել 62-ամյա Չժաո Բո անունով մի գործարար, ով 1994 թ. ուներ Շենչժենսկյան մետալուրգիական գործարանի բաժնեմասի 22 տոկոսը։ Սկզբում նա դատապարտվեց մահապատժի՝ պետության սեփականության եւ արտադրության միջոցների սեփականացման համար, սակայն ինչպես «հակասեփականաշնորհման» դեպքում, նրան թույլ տրվեց «քրտնաջան աշխատանքով քավել մեղքը ի շահ ժողովրդի»։ Դատարանի հայտարարության մեջ նշված է, որ այդ դատավճռով վերջ դրվեց Չինաստանի ժամանակակից պատմության ամենակարեւոր գործընթացներից մեկին. գործող օրենսդրության ու Սահմանադրության համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի տրապետելի արտադրության միջոցներին եւ շահագործել աշխատավոր մարդկանց։
Ընդհանուր առմամբ՝ ավելի քան ութ տարվա ընթացքում Չինաստանը վերադարձրել է 122 տրիլիոն յուան արժողությամբ գործարաններ, ֆաբրիկաներ եւ ձեռնարկություններ։ Նախկին բաժնետերերի ընտանիքների անդամների՝ մահապատժի սպառնալիքի տակ հնարավոր եղավ նաեւ վերականգնել 45 տրիլիոն յուան, որը դուրս էր բերվել երկրից: Նախագահ Սի Ցզինպինի խոսքոերվ՝ «Չինաստանի ժողովուրդը հստակ արտահայտել է իր տեսակետները, այսպես կոչված, սեփականաշնորհման, իսկ իրականում՝ սոցիալիստական սեփականության գողության վերաբերյալ»:
Չինաստանում օրենքն արգելում է մասնավոր անձանց ունենալ արտադրության միջոցներ եւ շահագործել վարձու աշխատողներին: Այս միջոցն ի սկզբանե ամրագրված էր Չինաստանի «ստալինյան» սահմանադրության մեջ, սակայն մինչեւ վերջերս դրա կիրառումը հետաձգվում էր: 2012-ից սկսած՝ Չինաստանի իշխանություններն ուժեղացրին բանվոր դասակարգին շահագործողների նկատմամբ հետապնդումները։ Այս քաղաքականության շրջանակներում օրենք ընդունվեց օրենքի հետադարձ ուժի մասին, այսինքն՝ մասնավորեցման մասնակիցներին կարելի է դատել, նույնիսկ եթե բաժնետոմսերի գնման պահին նրանք պաշտոնապես չեն խախտել որեւէ օրենք: