Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ

Սեպտեմբերի 11, 2021
Այլք
Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
724
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամռանը հաճախ էին ինձ հարցնում՝ չես գնալո՞ւ հանգստանալու։ Պատասխանում էի՝ չէ։ Երկրորդ հարցը՝ փող չունե՞ս։ Երկրորդ պատասխանս՝ Հայաստանում հանգստանալու համար ինձ փող պետք չէ։ Սարերը՝ դեմս, գիտեմ՝ ինչ ուտել, ինչ՝ չէ, որտեղից ջուր խմել, որտեղից՝ ոչ, բացի դա, չկա մարզ, որտեղ ես ընկերներ չունենամ։ Էնպիսի ընկերներ, որոնց տուն կարող եմ ձեռքերս դատարկ էլ մտնել։ Երրորդ հարցը՝ բա ինչի՞ չես գնում։

Երրորդ պատասխանը… չկա, ոչ ժամանակ կա խոսելու, ոչ՝ նյարդեր։ Ի՜նչ հանգիստ։ Մարդու մարմինը հանգստանում է, երբ հոգին  է հանգստանում։ Հոգիս ինչպե՞ս հանգստացնեմ, իմ մտքերից, իմ անճարակության զգացումից ո՞ւր փախչեմ։ Իմ հոգին լեռներում է հանգստանում, իմ դեմքը լեռան արեւախանձից է սիրունանում, իմ ծարավը ատամների վախը չափող լեռան սառցաջրերից է հագենում։ Հիմա չի լինի, չեմ կարող։ Որովհետեւ լեռները զրուցում են։ Իսկ ես հիմա զրույցից եմ փախչում։ Չէ՜, լեռները սովորաբար չխոսկան են, երբ հանգիստ են, առատ բաշխում են իրենց արեւներն էլ, ջրերն էլ, հանդարտությունն էլ։ Հիմա չեն բաշխի. նախշուն խանձի փոխարեն կտան դեմքս կվառեն, ատամներիս վախը չափելու փոխարեն կփշրեն, հոգիս ավելի տակնուվրա կանեն։ Իսկ տակնուվրա եղած մարդիկ շատ արագ գեշանում ու կորանում են։

Իմ գյուղի ադեների (մեծ մայրեր)՝ բերնեբերան պատմած ու մեզ փոխանցած հայ հին վիպաշխարհի համաձայն՝ հայոց տարածքի բոլոր լեռները միմյանց կապված են ամուր օղեկապ գոտիով։ Երբ մի օղակը թուլանում է, գոտին կորցնում է ձգությունը, լեռների մեջքը թուլանում է։ Ու լեռների լույսն ու խավարը շփոթվում են։ Ու լեռների արեւն ու արեւամանուկը կորցնում են միմյանց։ Ու մնում են որոտն ու կայծակը, որ պիտի պայթեն՝ մեր այդ ո՞ր օղակը թուլացավ…

Իմ հոգին լեռներում է հանգստանում։ Որ գնամ, էդ շանթ ու որոտի հարցման ժամանակ քանի՞ օղակ ասեմ, ո՞նց ասեմ՝ Արցախի 75 տոկոսի ո՞ր բարձունքն ասեմ, ո՞րը «մոռանամ», օղեկապ գոտու թուլացած մասերից ո՞նց բռնեմ, իմ անճարակությունը ո՞նց շալակեմ, որ մի հատ էլ գամ հասնեմ Հայաստանի թուլացած օղակներին։ Ի՜նչ պատասխան տամ իմ լեռներին, որ արդեն չորս տասնամյակից ավելի ինձ այնքա՜ն արեւախանձ երջանկություն են պարգեւել։ Ի՞նչ եղավ իմ պատասխանը։ Թուլացած օղակնե՞րը։ Չէ, լեռներն ինձ սիրում են, շանթերն ինձ չեն սպանի, կխնայեն, հարց չեն տա, կնայեն աչքերիս։ Կլռեն։ Ու ինձ հենց է՛դ լռությունը կսպանի։

Լեռները տալիս են, տալի՜ս են, տալի՛ս են։ Մենք վերցնու՛մ ենք, շռայլու՛մ ենք, անխնա վայելու՛մ ենք։ Փոխարենը ո՞րը պիտի լիներ մեր պատասխանը։ Օղեկապ գոտին պինդ պահելը։ Ի՞նչ արեցինք…

Իմ հոգին լեռներում է հանգստանում։ Ո՜նց գնամ, ի՜նչ երեսով գնամ։ Օղեկապ գոտու մի հատվածից ինձ կախ տալը երեսս կպարզի՞։ Չէ՜։ Իմ կախ ընկնելը օղեկապ գոտին կձգի՞։ Չէ՜։

Չէ ու զահրումար։ Դե մտածի՛ր գոտու թուլացած մասերը առանձին, հատ առ հատ ձգելու քո բաժին գործի մասին։ Կարո՞ղ ես։ Երբեւէ հնչած ամենաանհեթեթ հարցը։

Պարտավոր ես։ Չկարողանաս էլ, կաշվիցդ դուրս արի, կարողացիր։

Պարտավո՛ր ես, որովհետեւ պարտավո՛ր ես։

Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Ով է խոչընդոտում տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն

Ով է խոչընդոտում տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist