Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Սեպտեմբերի 28, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
79
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1874 թ. սեպտեմբերի 28-ին Վաղարշապատում բացվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանը՝ Հայաստանում հիմնված եւ մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ կաթողիկոսի կողմից։ 19-րդ դարի վերջից սկսյալ արեւելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգեւոր կյանքը մեծապես պայմանավորված են հայ դպրոցի եւ մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի գործունեությամբ։ Գեւորգյան հոգեւոր ճեմարանը թողել է իր գործունեության հետքերը գրեթե բոլոր բնագավառներում՝ բարձրացնելով հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների։ Մինչեւ ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին Երեւանի պետական համալսարանը, Գեւորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ հեռավոր Հնդկաստանից մինչեւ եվրոպական ոստանները, Ռուսաստանից մինչեւ սիրիական անապատները։

-1928 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Նիկոլայ Ռիժկովը՝ ռուս պետական եւ կուսակցական գործիչ։ Ավարտել է Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թթ. վարել է պետական եւ կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թ. դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով, կարեւորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման:

-1939 թ. սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ խաղաղության եւ սահմանների մասին պայմանագիր կնքվեց։

-1994 թ. սեպտեմբերի 28-ին Բալթիկ ծովում խորտակվեց էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետեւանքով մահացավ 852 մարդ։

-2003 թ. սեպտեմբերի 28-ին Իտալիայում տեղի ունեցավ խոշոր էներգովթար, ինչի պատճառով հոսանքազրկվեց մոտ 57 միլիոն մարդ։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախյան հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանությունը փոխկապակցված են

Արցախյան հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանությունը փոխկապակցված են

Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին

Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist