Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Նժդեհյան առաջնորդող ոգու պանծացումը «Սյունյաց երկրում»

Սեպտեմբերի 30, 2021
Այլք
Նժդեհյան առաջնորդող ոգու պանծացումը «Սյունյաց երկրում»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
674
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թորգոմազարմ մեր ազգը, որ ոդիսեւսյան մաքառումներով բազմիցս է անցել սքիլլայի եւ քարիբդայի արանքով, որ դժոխքի հատակը տեսել էր երկրի երեսին, այսօր կրկին աղետաբեր ժամանակներ է ապրում: Եվ այսօր, առավել քան երբեւէ, երբ վիրավոր են մեր մարմինն ու հոգին, ազգային Ոգին սնուցող ու դյուցազնացնող հրաշագործներ են պետք:

Անառարկելիորեն այդպիսին է մեր ազգային գաղափարախոսության ջահակիր ու ռազմի բոցաշունչ աստված հիշեցնող հայ մեծագույն այրերից մեկը՝ Գարեգին Նժդեհը. «Ուր էլ եւ երբ էլ մեռնեմ, հավատա՜, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակներին առաջնորդե…»:

Ասպետական երդմնատվություն հիշեցնող նժդեհյան այս խոսքերն ու Կապանում հառնած նրա հուշահամալիրի գունագեղ պատկերն են զարդարում «Սյունյաց երկիր. մշակութային» հայրենաշունչ թերթի ճակատը՝ ընթերցողին ասես կանխավ հուշելով, որ պարբերականի ստվարածավալ այս լույսընծայումն առանձնակի նպատակ, ասելիք եւ խորհուրդ ունի: Եվ դա, հիրավի, ստույգ զգացողություն է, քանզի թերթի 52 էջերն ամբողջությամբ հագեցած են ու շնչում են Նժդեհով: Մեծ հայորդու գրական-գեղարվեստական ժառանգությունը, նրա անզուգական կերպարի մեկնություններն ու ցոլացումներն են սքանչելի այս մտահղացման տիրույթներում:

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող…».- նժդեհյան սույն մարգարեությունը ընտրելով որպես թերթի առանձնահատուկ այս համարի առաքելությունը ընդարձակ խոսքով մեկնաբանության խորագիր, գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը շեշտում է նման հրատարակման շարժառիթը. «2021 թ. ապրիլի 26-ին լրացավ Հայոց պատմության 20-րդ դարի հերոսական խոյանքի՝ Լեռնահայաստանի անկախության հռչակման 100-րդ տարեդարձը, եւ չէինք կարող չանդրադառնալ դարակազմիկ այդ իրադարձության գլխավոր կերտողին ու ոգեշնչողին: Հաջորդը՝ հատկապես Արցախն ու Սյունիքը 2020 թ. նոյեմբերի 9-ից ու դեկտեմբերի 18-ից հետո հայտնվել են ռազմա քաղաքական այնպիսի իրավիճակում, որ նժդեհյան գաղափարների ոգեկոչումը պահի գլխավոր հրամայականներից է: Չմոռանանք՝ այդ գաղափարախոսությունը շարունակում է մնալ իբրեւ զգոնության կոչ, իբրեւ լինելիության բանաձեւ, իբրեւ պատմության դասերը սերտելու պատգամ…»:

Մեր ժողովուրդն իր անմահ զավակին ճանաչում է որպես զորավարի, ազգային ու պետական գործչի, որպես Ցեղակրոն շարժման հիմնադրի, որպես քաղաքագետի ու մտածողի, որպես հայրենասիրության, ազատության ու արժանապատվության համար մարտնչող ասպետի: Թերթի այս համարը, սակայն, միտված է «գոնե համառոտ» ներկայացնելու նրա գրական-գեղարվեստական ժառանգությունն ու զորավարի «անզուգական կերպարի մեկնությունները հայոց մշակութային աշխարհի տիրույթներում», քանի որ, ինչպես նժդեհագիտության երախտավոր Ռաֆայել Համբարձումյանի խոսքով խմբագիրն է հավաստում, «Գարեգին Նժդեհի գրավոր ամբողջ ժառանգությունը, լինելով նրա հանճարի փայլատակումներից մեկը, իր պատկերավոր մտածողությամբ, անկասկած, գեղարվեստական գրականություն է»:

Քչերիս է հայտնի, որ զորավարը նաեւ արձակ եւ չափածո ստեղծագործություններ է գրել, որոնք մամուլի էջերից, արխիվներից կարողացել է հավաքել, ի մի է բերել ու ժամանակին հրատարակել նույն Ռ. Համբարձումյանը: Այս ստեղծագործություններից տարբեր էջերում փնջեր են ներկայացված որպես նշխար ու համեմունք:

Հայտնի է, որ Նժդեհի կերպարը գեղարվեստական գրականություն մտնելու «իրավունք» ունեցավ նախկին կայսրության փլուզմանը զուգընթաց ու դրանից հետո: Առաջինը Սերո Խանզադյանի «Նժդեհ» վեպն էր, որին հաջորդեց Արման Ամրիկյանի «Սպիտակ ձիավորը»: Այս գրքերից բերված հատվածներին եւս կարող է ծանոթանալ հագեցած այս համարի ընթերցողը: Ներկայացված են գրականագետներ Սեւակ Արզումանյանի, Սերժ Սրապիոնյանի, Դավիթ Գասպարյանի կարծիքներն այդ գործերի մասին: Ուշագրավ է Նժդեհի բանտային ընկերոջ գրած «Հողը» բանաստեղծությունը՝ սյուժետային մի գործ, որն անհնարին է կարդալ առանց հուզմունքի: Խոսքը այն մի բուռ հողի մասին է, որը հայրենապաշտ հայորդին իր հետ տարել էր աքսորավայր եւ որով ապրում էր…

Ծավալուն հոդվածով ներկայացված է կենսագրական ակնարկ Նվիրյալի մասին, հարցազրույցներ նրա կերպարը կերտած քանդակագործների, երգիչ, պարուսույց վաստակաշատ արվեստագետների, գրականագետների հետ, Զորավարին նվիրված երգերի, բանաստեղծությունների տեքստեր, նրա սիրած երգերը, մանրամասներ Բակունցի սցենարով նկարահանված «Զանգեզուր» կինոնկարի մասին՝ Նժդեհի կերպարին առնչվող արծարծումներով: Փաստարկվում է, որ մեծն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան նվիրված է անկոտրում Աստանդականին: Առանձնակի հափշտակությամբ է կարդացվում Սերո Խանզադյանի հուշապատումը այն մասին, թե ինչպես է Մեծ հայրենականից նոր վերադարձած գրողը հանդիպել ու զրուցել Նժդեհի հետ:

Ընդգրկուն ծավալով ներկայացված են Զորավար-գաղափարախոսի աշխատությունների մատենագիտությունը, նժդեհական ուխտավորների այցելությունները սրբատեղի դարձած վայրեր, որտեղ հանգչում են նրա մասունքները, լուսանկարներ ու գեղանկարչական աշխատանքներ, պատկերներ ծննդավայրից, եկեղեցիներ, որոնց առնչվել է Սպարապետը ու դրանցում կայացրել ճակատագրական վճիռներ:

Ծանոթանում ես «Սյունյաց երկիր. մշակութայինին» եւ չես կարողանում թաքցնել զարմանքդ ու հիացումդ՝ ինչպիսի՛ տքնաջան աշխատանք, պաշտամունքի հասնող սիրո ու նվիրումի ինչպիսի՛ դրսեւորում Սյունյաց աշխարհի փրկարար ու ազգի ոգին ամուր պահող Զորավարի հանդեպ՝ քանդակային այսպիսի պարբերական արարելու համար: Սա թերթային սովորական թողարկում չէ, այլ՝ իր տեսակի մեջ եզակի երեւույթ, որն արժանվույնս ներկայացնելը պատվաբեր կլինի այն հեղինակողի համար: Ասելս այն է, որ թերթի սույն համարն ավելին է, քան մեր խոսքում ասվածը: Պարզապես այն կարդալ է պետք եւ ըմբոշխնել էջ առ էջ, նյութ առ նյութ, հոդված առ հոդված: Այդ դեպքում ինքդ էլ կլցվես քո ազգի մեծանուն զավակով, նրա սքանչելի կերպարը վերստին կդաջվի քո ամայացած հայացքում, եւ կուզենաս սեղմել այն անխոնջների օրհնված ձեռքը, ովքեր ջանացել են բարձրակարգ այս արարումի վրա:

Այդպես էլ անենք՝ շնորհավորենք ու սեղմենք պատվարժան խմբագրի՝ Սամվել Ալեքսանյանի ձեռքը՝ Սյունյաց լեռների զորություն իրեն ու երկրամասն անառիկ պահող բոլոր հայորդիներին: Նժդեհի ոգին ապավեն Հայոց աշխարհին, ամենքիս:

Թեգեր: Գարեգին Նժդեհմշակույթ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախում արտադրվող ցեմենտը լուրջ փորձաշրջան է անցնում

Արցախում արտադրվող ցեմենտը լուրջ փորձաշրջան է անցնում

Ծիծեռնավանքի հրաշքը

Ծիծեռնավանքի հրաշքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist