Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Հոկտեմբերի 15, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1809 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Խաչատուր Աբովյանը՝ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։ Նրա ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ եւ այլն: Աբովյանի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական եւ թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու հույսերի իրականացմամբ եւ լուսավորական շարժմամբ, որի նպատակն էր փրկել հայրենիքը հոգեւոր ստրկությունից եւ մտավոր խավարից։ Նա դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրական բարեկամության, հայերի ռուսական կողմնորոշման ջատագովն էր:

-1920 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Անրի Վերնոյը՝ ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ» ֆիլմ, մահ.՝ 2002 թ.): Արժանացել է մի շարք պարգեւների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու)՝ համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում:

-1922 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Գրիգոր Գուրզադյանը՝ ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գրողների միության եւ նկարիչների միության անդամ։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է, Վահագն Գուրզադյանի հայրը:

-1951 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Ռաֆայել Վահանյանը՝ հայ շախմատիստ:

-1964 թ. հոկտեմբերի 15-ին շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:

-1980 թ. հոկտեմբերի 15-ին մահացել է Մուշեղ Գալշոյանը՝ հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը:

-2006 թ. հոկտեմբերի 15-ին մահացել է Վարդուհի Վարդանյանը՝ հայ երգչուհի (ծնվ.՝ 1976 թ.):

-1570 թ. հոկտեմբերի 15-ին հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

-1806 թ. հոկտեմբերի 15-ին Բաքվի խանությունը մտցվում է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ:

-1880 թ. հոկտեմբերի 15-ին հիմնաքարը տեղադրելուց 632 տարի անց ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը:

-1971 թ. հոկտեմբերի 15-ին Իրանում սկսվում են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:

-1990 թ. հոկտեմբերի 15-ին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանանում է Նոբելյան մրցանակի:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

Բնական դաշնակիցների ցանկը գծագրվում է

Բնական դաշնակիցների ցանկը գծագրվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • Հետաքրքրական է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել եւ չի ցամաքի…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist