Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ-ն ապահովել է բախման հանգուցալուծման ռազմական բաղադրիչը

ՌԴ-ն քաղաքական-դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել

Նոյեմբերի 20, 2021
Հանրապետություն
ՀՀ-ն ապահովել է բախման հանգուցալուծման ռազմական բաղադրիչը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
720
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ռազմավարական գործընկեր պետության՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հայտարարեց. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց են տվել, որ իրավիճակն այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Նման իրավիճակում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար»: Նկատենք, որ երկրի ղեկավարը, որի հետ ունենք Հայաստանի սահմանների պաշտպանության և անվտանգության ոլորտում դաշնակցային հարաբերություններ, շեշտում է մի կողմից՝ իր դաշնակցի և  մյուս կողմից՝ սերտ հարաբերությունների մեջ գտնվող հարևան պետության միջև առկա ռազմական կոնֆլիկտը հարթելու դիվանագիտական միջամտության մասին:

Նոյեմբերի 16-ին փորձագիտական որոշ շրջանակներից կարծիքներ հնչեցին, որ ՌԴ-ն պետք է ռազմական միջամտություն ցուցաբերեր արդեն Հայաստանի բուն տարածքում ծավալվող գործողություններին:  ՀՀ Սնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարեց. «Քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»։ Անկասկած, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի դիմումը ՌԴ-ի համապատասխան կառույցների կողմից ընդունվել է ըստ պատշաճի: Դատելով օրվա իրադարձությունների հետագա զարգացումներից՝ հայկական և ռուսական կողմերը 102 ռազմաբազայի միջամտության անհրաժեշտությունը չեն տեսել: Դրա պատճառն առաջին հերթին այն էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք պատասխան տվեցին թշնամուն, և այդ իրավիճակում ՌԴ-ի ռազմական աջակցության կարիքը չկար: Մյուս կողմից էլ՝ ռազմական բախումն այն ծավալի չէր, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինված ուժերի՝ ՀՀ արևմտյան սահմաններից արևելյան սահման տեղափոխելու կարիք լիներ: ՌԴ-ն Հայաստանում տեղակայված իր ռազմաբազայի հրամանատարի ոչ ռազմական միջնորդությամբ կանգնեցրեց բախման ընդլայնումն այն դեպքում, երբ հայկական զինված ուժերին արդեն հաջողվել էր հետ մղել նենգ և դավադիր գործելաոճով հայկական դիրքերը գրաված ադրբեջանցիներին:

Սակայն այդքանից հետո էլ փորձագիտական շրջանակներից էմոցիոնալ դատողություններ են հնչում, որ ՌԴ-ն անպայման պետք է ռազմական միջամտություն ցուցաբերեր: Նախ նկատենք որ, ինչպես նշվեց վերևում, բախման հանգուցալուծման ռազմական բաղադրիչը Հայաստանի բանակն ապահովել էր, իսկ  միջնորդական, դիվանագիտական բաղադրիչն ապահովեց ՌԴ-ն:

Մյուս կողմից էլ՝ մեր հասարակության զգալի հատվածի համար դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ ՌԴ-ն, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, բացի Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններից, այլ առաջնահերթություններ էլ ունի: Առաջին՝ Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ, որի խոշոր սփյուռքն ապրում է իր տարածքում, և Բաքուն համարվում է ռուսական զենքի խոշոր գնորդներից  մեկը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում Ռուսաստանի հետ իր «բարեկամական» հարաբերությունների մասին բարձրաձայնելու, և այս դեպքում տրամաբանական չէր լինի ՌԴ-ի ռազմական արձագանքը, ինչքան էլ վերջինիս գործողությունները դուր չգային իրեն: Բայց միանշանակ է, որ Ադրբեջանի նման վարքագիծը կարող է հասնել մի կետի, երբ ռուսական արջն ստիպված արթնանա:

Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի մեծ ճնշումների և տնտեսական պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը փորձում է ռազմական և տնտեսական ոլորտում գործընկերային հարաբերություններ պահպանել նույն այդ բևեռի ռազմաքաղաքական միավորի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Ընդ որում՝ այդ ցանկությունը երկկողմ  է: Հետևաբար, ՌԴ-ի շահերի տեսանկյունից ձեռնտու չէ Թուրքիայի՝ արդեն ենթակա պետության՝ Ադրբեջանի դեմ ռազմական ուժի կիրառումը, դրա համար էլ նա միայն դիվանագիտական ջանքեր է գործադրում: Բայց մյուս կողմից էլ թյուրքական պետություններն են սկսել Ռուսաստանի այդ պահվածքից օգտվել՝ ավելի ու ավելի սանձարձակ գործողությունների դիմելով, ընդհուպ՝  ՀՀ-ի ինքնիշխան տարածքի ուղղությամբ ոտնձգությունները՝ լավ իմանալով, որ այն ՌԴ-ի ռազմաքաղաքական անվտանգության գոտում է:

Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ին դիմել էր ՀՀ տարածքային ամբողջականության համատեղ պաշտպանման առաջարկով, որին ի պատասխան Մոսկվան առաջարկել է լուծման քաղաքական-դիվանագիտական ճանապարհը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացումը, իսկ վերջինիս վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքն արդեն արտահայտել է կառավարության նիստում:

Թեգեր: ՀայաստանՌուսաստանսահմանՎլադիմիր Պուտին
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանին մեկ քայլ է մնացել

Էրդողանին մեկ քայլ է մնացել

Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով

Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist