Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ պատմավիպասանության վերջին մոհիկանը

Դեկտեմբերի 3, 2021
Այլք
Հայ պատմավիպասանության վերջին մոհիկանը

Sero Khanzadyan 1985

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
569
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իր բազմաթիվ գործընկերների հետ Սերո Նիկոլաեւիչն ակտիվորեն ու կրքոտությամբ հասարակական կարծիք էր ստեղծում ղարաբաղյան շարժում սկսելու անհրաժեշտության մասին: Նրա ողջ ստեղծագործությունները կոչ էին հանուն հայրենիքի ազատագրության ու անկախության: Նրա անվան հետ սերտորեն են կապված ղարաբաղյան շարժման պատմությունն ու ճակատագիրը:

Երկար տարիներ նա ղեկավարել է Հայաստանի գրողների միության սկզբնական կուսկազմակերպությունը եւ կուսակցական գրեթե բոլոր ժողովները վեր էր ածում մի յուրօրինակ միտինգի, որը, համարձակորեն կարելի է ասել, թե նախակարապետը դարձավ Ստեփանակերտի ու Երեւանի կենտրոնական հրապարակներում հետագայում տեղի ունեցող համաժողովրդական ցույցերի…»:

Զորի ԲԱԼԱՅԱՆ

Քսաներորդ դարասկզբին դժոխքված եւ հայոց պատմության էջերում սեւով երիզված 1915-ին Արեւմտյան Հայաստանում ողջակիզվելու էր մի ողջ ժողովուրդ՝ իր մտավորականությամբ հանդերձ: Սակայն, ասես ի հեճուկս ճակատագրի, այստեղ՝ փրկված մի բուռ հայրենիքում նույն թվականին լույս աշխարհ էին գալու Հովհաննես Շիրազը, Սերո Խանզադյանը, նրանցից մեկ տարի առաջ՝ Համո Սահյանը: Ծնվելու էին ու դառնալու վերընձյուղված մեր ժողովրդի անմեռ հանճարի ու վերածնության խորհրդանիշներ:

Գորիսում ծնված մանկավարժական կրթությամբ արձակագիրը նախապես զբաղվելու էր սերնդակրթմամբ՝ շուրջ յոթ տարի ուսուցչություն էր անելու շրջանի Տաթեւ եւ Խնածախ գյուղերում, 19 տարեկանում տպագրելու իր առաջին՝ «Չոր տափը» պատմվածքը, այնուհետեւ, որպես կամավորական, հայտնվելու հայրենական կոչված երկրորդ աշխարհամարտի կրակներում՝ Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներ: Կրկնակի վիրավորվելուց ու ապաքինվելուց հետո մարտնչելով հասնելու էր Գերմանիա, մասնակցելու Քյոնիգսբերգի գրավման ահեղ կռիվներին: Իսկ մինչ պատերազմը՝ 1938-ին, նա արդեն գրել էր 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը՝ բեմականացված 1940-ին: Հետպատերազմյան շրջանի առաջին՝ «Մեր գնդի մարդիկ» վեպը Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի եւ պարտիզանական ջոկատների սխրագործությունների մասին է՝ ինտերնացիոնալիստական գաղափարների շեշտադրմամբ:

Սերո Խանզադյան գրողին, սակայն, ճանաչում էր բերելու երկհատորյա «Հողը» վեպը, որի առանցքում հայրենակերտման գաղափարն է՝ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի մարդկանց բարեկեցության խնդիրը, այլ՝ «ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով»:

Այնուհետեւ ընթերցողին են հասնում գրողի «Որոտանի կիրճում», «Քարանձավի բնակիչները», «Կարմիր շուշաններ», «Հարստությունը լեռներում» պատմվածքների ժողովածուները:

Սերո Խանզադյանին ժողովրդականություն էր բերելու «Մխիթար սպարապետ» պատմավեպը, որում գրողը արդիականության տեսանկյանից է դիտարկում հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը. 18-րդ դարում ժողովուրդը՝ զորավարներ Դավիթ Բեկի եւ Մխիթար սպարապետի առաջնորդությամբ, ոտքի է ելել զենքով վերանվաճելու կորսված իր ինքնուրույնությունը:

Սերո Խանզադյանը պատմվածքից պատմվածք, գրքից գիրք բացահայտում ու ամբողջացնում է իր ժամանակի մարդու կերպարը՝ «Կորած արահետներ», «Քաջարան», «Այրված տունը», «Մատյան եղելությանց», «Երեք տարի, 291 օր», «Սեւանի լուսաբացը», «Խոսեք, Հայաստանի լեռներ»:

Մեր ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագրի պատկերավորմանն է միտված վիպասանի լավագույն գրքերից մեկը՝ «Թագուհին հայոց»:

Շռայլ էր իր ժողովրդի ճակատագրով ապրող մտավորականի գրիչը: Անգամ առաջացած տարիքում կրկին պատմավեպեր էր ստեղծելու, հուշագրություններ ու այլ երկեր՝ «Անդրանիկ», «Շուշի», «Գարեգին Նժդեհ», «Հորս հետ եւ առանց հորս», «Ղարաբաղը կրակների մեջ», այլ ստեղծագործություններ: Նրա «Մխիթար սպարապետ» վեպն ու «Այրված տունը» վիպակն էկրանավորվելու էին շատ տասնամյակներ առաջ եւ անժամանցորեն ցուցադրվելու նաեւ մեր ապրած օրերում: Վիպասանի լավագույն ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Իսկ դրանց հայրենասիրական շունչը այսօր առավել, քան երբեւէ, շարունակում է մնալ որպես հայրենապաշտության շաղախ՝ ոգեսնույց ու անփշրելի… Այդպես է, քանզի մեծերը վերերկրային հեռուներից էլ են ունակ մեզ թիկունքվելու:

Թեգեր: Զորի ԲալայանՀամո ՍահյանՍերո Խանզադյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է կրակոցներով վախեցնել

Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է կրակոցներով վախեցնել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist