-1810 թ. դեկտեմբերի 8-ին ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը։
-1895 թ. դեկտեմբերի 8-ին Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։
-1918 թ. դեկտեմբերի 8-ին Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշեւիկյան թերթը հայերեն։
-1496 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին՝ հայ նշանավոր բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծնվ.՝ մոտ 1420 թ.)։ Նա հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության եւ դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքն օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի՝ բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձեւը, կառուցվածքը եւ մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությանը։ Նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձեւը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։
-1723 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Փոլ Անրի Հոլբախը՝ ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մահ.՝ 1789 թ.)։
-1903 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Հերբերտ Սփենսերը՝ անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը (ծնվ.՝ 1820 թ.)։
-1919 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Հրաչյա Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի եւ «Արեւոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար)։ Գրող Դավիթ Հովհաննեսի եւ դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։
-1922 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Լյուսյեն Ֆրոյդը՝ գերմանական եւ հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մահ.՝ 2011 թ.)։
-1930 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել է Մաքսիմիլիան Շելլը՝ ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր (մահ.՝ 2014 թ.)։
-1970 թ. դեկտեմբերի 8-ին մահացել է Աբրահամ Ալիխանովը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1941, 1948, 1953)։ Պարգեւատրվել է Լենինի (3) եւ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Արտեմ Ալիխանյանի եւ Սոս Ալիխանյանի եղբայրը, Իսահակ Ալիխանյանի որդին, դաշնակահար Տիգրան Ալիխանովի հայրը։
-1991 թ. դեկտեմբերի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։
-1991 թ. դեկտեմբերի 8-ին Թուրքմենստանն անկախացավ ԽՍՀՄ-ից։