Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին

Գրոզնիում խոստացել են պաշտպանել Գյուլենին ու Օջալանին

Դեկտեմբերի 24, 2021
Միջազգային
Չեչնիայի մահմեդականները վերջնագիր են ներկայացրել Էրդողանին
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չեչնիայի Հանրապետության մահմեդականները դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ են գումարել, որում առարկություններ են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը: Չեչենական հոգեւորականության կարծիքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է գրոհայիններին, ապաստան տալիս նրանց, ում Գրոզնիում թշնամի են համարում, ինչպես նաեւ գովաբանում այսպես կոչված Իչկերիայի առաջնորդներին:

Չեչնիայի մահմեդականների հոգեւոր կառավարման նիստի համար առիթն այն էր, որ դեկտեմբերի 10-ին թուրքական գավառական քաղաքներից մեկում այգի է բացվել 1990-ականներին չեչեն անջատողականների ղեկավար Ջոհար Դուդաեւի անունով: Դեկտեմբերի 21-ին այդ իրադարձությանը զայրույթով է արձագանքել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա հայտարարել է, որ թուրքերը թաքցնում են «բանդիտներին ու տականքներին»:

«Ինձ դիմել են Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, ուժային կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչները՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք թաքցնում են Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին, իսկ այնուհետեւ համացանցում ցեխ են նետում երկրի եւ հանրապետության ամբողջ ղեկավարության վրա: Նրանք այնքան անկաշկանդ են Թուրքիայում, որ իրենց ցինիկ, հանդուգն ու սադրիչ հակառուսական ելույթներում չեն գարշում անպաշտպան կանանց նկատմամբ ստորություններից»,- գրել է Կադիրովն իր տելեգրամյան ալիքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով որոշակիություն մտցնել. «Կամ դուք ստանում եք մի պետության կարգավիճակ, որն աջակցում է ահաբեկիչներին, կամ հանդես եք գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հստակ ու ազնիվ հարաբերությունների օգտին՝ չփոխելով համոզմունքները նրա թիկունքում»:

Թուրքերի գործողությունները դատապարտել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դիվանագիտական խողովակներով մեր թուրք գործընկերներին արդեն հայտնել ենք, որ, մեղմ ասած, հավանություն չենք տալիս թուրքական քաղաքներից մեկում նման անվանումներին»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նա շեշտել է նաեւ, որ միանգամայն բացատրելի է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արձագանքն այդ իրադարձությանը: «Դա շատ եւ շատ զգացմունքային, սակայն բացատրելի արձագանք է ռուսական տարածաշրջանի ղեկավարի կողմից, ով մի քանի պատերազմ է ապրել, մի քանի պատերազմ, որոնք սադրել էին ահաբեկիչները՝ Ռուսաստանի այդ տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ «ահաբեկիչներից մեկը, ով դա արել է, ինչ-որ պահի եղել է նրանց առաջնորդ Դուդաեւը»:

«Վերջերս, ցավոք, Թուրքիայի շրջաններից մեկում մի այգի անվանվել է այդ ահաբեկչի անունով: Իհարկե, դա ցավագին որոշում է բոլոր չեչենների համար, Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության համար»,- նշել է Պեսկովը:

Այժմ քաղաքական գործիչներին են միացել կրոնական առաջնորդներն ու հարգված տարեցները: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, մենք՝ Չեչնիայի Հանրապետության մահմեդականներս, կտրուկ դատապարտում ենք Ձեր քաղաքականությունը եւ դիմում ենք Ձեզ կողմնորոշվելու պահանջով»,- հայտարարել է Չեչնիայի մահմեդականների հոգեւոր կառավարման նիստը: «Դուք Ձեզ մահմեդական եք համարում, բայց մի՞թե չեք տեսնում, որ մեր կրոնը մահմեդականներին արգելում է չարագործություն կատարել: Չարագործություն չէ՞ բարձր մակարդակի հասցնել Ջոհար Դուդաեւի անունը, որի հիշատակին նվիրված այգի է բացվել Ձեր երկրում: Բացի այդ, ընդհանրապես՝ ահաբեկիչներին աջակցությունը Ձեր երկրում մեծ ափսոսանք է առաջացնում։ Անիծյալ Իբլիսի այդ ծառաները ժամանակին սպանում էին մահմեդականներին միայն այն պատճառով, որ նրանք չէին ընդունում իրենց սատանայական գաղափարախոսությունը:

Գործնականում Ձեր երկրում ապաստան տվեցին բոլոր այն խարիջիներին, ովքեր սպանեցին մահմեդականներին կամ պատրաստ էին կատարել այդ նողկալի գործը։ Չեչեն ժողովրդի արյունը նրանց ձեռքերին է, ինչն անընդունելի է ցանկացած տեսանկյունից։ Հիմա էլ այս մարդիկ իրենց հանգիստ են զգում Ձեր տարածքում: Ստացվում է՝ այսպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը չեչեն ժողովրդի նկատմամբ»,-հարցնում են Գրոզնիում:

«Կեղծավորությունը կարելի է տեսնել այն բանի մեջ, որ Դուք Ձեզ լավ մահմեդական եք ցուցադրում, բայց միեւնույն ժամանակ աջակցում եք ահաբեկիչներին, այդ թվում՝ նրանց, ովքեր իրենց հայրենիքում արդար պատժից փախել են Թուրքիա»,- նշվում է չեչեն մահմեդականների հայտարարության մեջ։ Այնուհետեւ մահմեդական գործիչները Էրդողանին պահանջներ են ներկայացրել. «Եթե դուք չլսեք մեր խոսքերը, ստիպված կլինենք համապատասխան գործողություններ նախաձեռնել՝ Ձեր քաղաքականությունն ընդունելով թշնամական ու ագրեսիվ չեչեն ժողովրդի նկատմամբ: Օրինակ՝ քաղաքական հայտնի գործիչ Մուհամմեդ Ֆեթուլլահ Գյուլենը մեր կողմից կարող է դիտվել որպես թուրք ժողովրդի իսկական հայրենասեր, իսկ Աբդուլլահ Օջալանը՝ խղճի կալանավոր»,- զգուշացրել են նրանք:

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենն ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ է։ Ժամանակին նա Էրդողանի դաշնակիցն էր թուրքական հասարակության իսլամացման գործում, իսկ հետո նրանք բաժանվեցին։ Թուրքիայի նախագահը Գյուլենին մեղադրել է 2016 թ. հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Իսկ Օջալանը՝ քուրդ անջատողականների առաջնորդը, բանտարկված է 1999-ից։

Ռուսաստանում, այսպիսով, տարբեր մակարդակներով դատապարտվել են թուրքերի գործողությունները, սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ դա կատարվել է շատ կոշտ ձեւով, ինչը դուրս է բառապաշարային այն տրամաբանությունից, որը վերջին շրջանում ՌԴ-ում հնչում է Թուրքիայի մասին: Թուրքական կողմին, հավանաբար, հետաքրքրում էր, թե ինչպիսի ազդակներ կստանա Գրոզնիից: Սա լավ են հասկացել նաեւ ռուսական համապատասխան շրջանակները, ովքեր վերը նշված կոշտ հայտարարություններով «տեղեկացրել» են, որ իրենց շարքերում ահաբեկիչները տեղ չունեն, այդ թվում՝ Էրդողանը, ով ահաբեկիչներին խրախուսելու իր քաղաքականությամբ, ըստ էության, բացահայտում է սեփական ահաբեկչական բնույթը, այլ կերպ ասած՝ որպես այդպիսին կարող է դրսեւորվել նաեւ ապագայում:

Հարց է առաջանում, թե Թուրքիայի ինչին է պետք հիմա սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, առավել եւս, որ Մոսկվան ու Անկարան վերջին շրջանում վերածվել են ջերմ գործընկերների, եւ նրանց հարաբերությունները չխաթարվեցին անգամ Սիրիայում ռուսական ինքնաթիռի ոչնչացումից եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո: 

Պարզվում է՝ Անկարան կարող է գլխավորել ՆԱՏՕ-ի հակառուսական օպերացիան Դոնբասում: Թուրքական «Haberturk»-ը հրապարակել է մի նյութ, որում նշվում է, որ այդ երկիրը կարող է ներքաշվել Դոնբասի հակամարտության մեջ՝ Արեւմուտքի կողմից: Հոդվածի հեղինակ Չեթիներ Չեթինը չի բացառում, որ Անկարան ստիպված կլինի գլխավորել ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք պետք է դիմակայեն Ռուսաստանին:

Հեղինակը շեշտում է, որ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից բացի, Արեւմուտքը պլանավորում է 35-40 հազար զինվորականներից բաղկացած ռազմական հատուկ միավորում տեղափոխել Դոնբաս՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի բազայի հիմքի վրա: Միեւնույն ժամանակ, ինչպես շեշտել է Չեթինը, Բրյուսելում դիվանագետներից հաջողվել է պարզել, որ այդ խմբավորման առաջատար ուժի դերում դիտարկվում է բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խումբը (VJTF): ՆԱՏՕ-ի անդամները հերթով են ղեկավարում այդ խումբը, իսկ ներկայումս հրամանատարական կետը Թուրքիայում է:

«Այստեղ շատ ռիսկային իրավիճակ է ստեղծվում, որն անմիջականորեն վերաբերում է Թուրքիային»,- ընդգծել է Չեթինը՝ միաժամանակ հարց հնչեցնելով, թե դրա պատճառով արդյոք Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում չի՞ հայտնվի ավելի խորը ճգնաժամում, քան 2015 թ. ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո:

Ինչ-որ գավառական քաղաքում այգու անվանափոխությանը Չեչնիայի բուռն արձագանքն այնքան կոշտ է, որ անմիջապես աչքի է զարնում՝ խոսքն ավելի շատ Թուրքիայի կողմից իրականացվող հետախուզության մասին է, որն ընկալվել է ՌԴ-ի իշխանությունների կողմից: Այսպիսի հետախուզությունը նշանակում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել է զգուշավորության գիծը: Բացի այդ, նման ոճի հետախուզությունը պետք է պատասխանի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հարավային Կովկասն օգտագործել հակառուսական դիրքերից՝ Դուդաեւի անունը բարձրացնելու միջոցով անջատողական տրամադրություններ սերմանելով Չեչնիայում: Բնականաբար, ուսումնասիրվել են նաեւ այն հնարավորությունները, որոնք ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ:

Դեռ արցախյան 44-օրյա պատերազմում լավատեղյակ պաշտոնատար անձինք զգուշացնում էին, որ Թուրքիան ահաբեկիչներ է հավաքագրում Լիբիայում, Սիրիայում, ապա տեղափոխում Ադրբեջան: Ընդ որում՝ նրանց մի մասը ոչ թե մասնակցում էր պատերազմական գործողություններին, այլեւ տեղաշարժվում էր դեպի Իրանի ու Ռուսաստանի սահմաններ: Այս մասին հայտարարեց նաեւ Դավիթ Բաբայանը՝ Արցախի Հանրապետության այժմյան արտաքին գործերի նախարարը…

Այս իրադարձությունների ֆոնին օրերս Հայաստան ժամանեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա դեկտեմբերի 23-ին Երեւանում հայտարարեց, որ անդամ պետությունները հաստատել են՝ պատրաստ են հաջորդ տարի աշխատել նաեւ Հայաստանի առաջնահերթություններով…

Թեգեր: ԹուրքիաՉեչնիաՋոհար ԴուդաեւՌամզան ԿադիրովՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հաարաբերությունների հաստատումը չի կարող պարտադրանքի հետեւանք լինել

Հաարաբերությունների հաստատումը չի կարող պարտադրանքի հետեւանք լինել

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist