Մի շտապեք: Աստվածաշնչում ասվում է. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորգէտը քննում է իր քայլերը»: Առակաց 14:15
Եթե շտապենք, կարող ենք բաց թողնել ինչ-որ շատ կարեւոր բան: Հարկավոր է տրամադրել ժամանակ եւ հանգամանորեն վերլուծել հնարավոր բոլոր տարբերակները. «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք»: Ա Թեսաղոնիկեցիս 5:21
Մի գործեք զգացմունքների պոռթկման պահին
Աստվածաշունչը հուշում է, որ սիրտը միշտ չէ, որ վստահելի խորհրդատու է. «Իր սրտին ապավինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կպրծնի»: Առակաց 28:26
«Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ով կարող է հասկանալ»: Երեմիա 17:9
Դժվար թե մենք կարողանանք ընդունել լավ որոշում, եթե դյուրագրգիռ վիճակում ենք, անտրամադիր ենք, ընկճված ենք, փութում ենք կամ շատ հոգնած ենք:
«Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կլինի»: Առակաց 24:10
«Բարկացող մարդը կռիւ կհնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կունենայ»: Առակաց 29:22
Աղոթեք իմաստնության համար
Աստծուն հաճելի է պատասխանել այդպիսի աղոթքներին: Չէ որ Նա հոգատար հայր է, ով ցանկանում է, որ իր երեխաները խուսափեն անհարկի խնդիրներից:
«Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան»: Յակոբոս 1:5
Աստծո շուրթերից տրվում է իմաստնություն, գիտելիք եւ խորաթափանցություն:
«Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը»: Առակաց 2:6
Իմաստնությունը Նա առավելապես տալիս է Աստվածաշնչի միջոցով:
«Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած»: Բ Տիմոթեոս 3:16-17
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ