Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Փետրվարի 5, 2022
Միջազգային
Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
649
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխհարաբերությունները վատթարացել են 2014-ից, երբ Ուկրաինայում հեղաշրջման հետեւանքով տապալվեց ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը: 1990-ականներին ՆԱՏՕ-ն Ուկրաինան չդիտարկեց ռուսական սահմանին անվտանգության սահմանները մոտեցնելու համագործակցության իր ուղեծրում: Պատճառը Ռուսաստանի հետ Ուկրաինայի սերտ հարաբերություններն էին: Այնուամենայնիվ, Արեւմուտքը մտադրված ռիսկի գնաց` սկսելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը բարվոք վիճակում չէր, իսկ ՆԱՏՕ-ն, բնականաբար, պետք է օգտագործեր տրված հնարավորությունը:

Այդ ընթացքում հետխորհրդային Ռուսաստանը փորձնական քայլեր էր անում՝ մերձենալու ՆԱՏՕ-ին: Սակայն դաշինքը կտրականապես հակադարձում էր յուրաքանչյուր նման քայլի: Ավելին՝ ՆԱՏՕ-ն, ի դեմս ԱՄՆ-ի, անգամ ծաղրանքով էր մեկնաբանում ԵՄ-ի հետ մերձենալու ռուսական ջանքերը: Ռուսաստանի նախագահի ներկայիս քաղաքական գործողությունները դրա արդարացումն են: Ուստի վերջինս ձգտում է ի կատար ածել 2015 թ. կնքած Մինսկի համաձայնագրի կետերը: Կարգավորումն ընկալվում է այս գաղափարի շուրջ: Այն նախատեսում է Դոնբասի ինքնավարություն, Ռուսաստանի ուժերի դուրս բերում, ուկրաինական սահմանի վերականգնում ու ՆԱՏՕ-ի ընդլայնման չեզոքացում: Սակայն համաձայնագիրը սահմանափակում է պաշտոնական Կիեւի գործողությունները: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ռուսական 100 հազարանոց զորքը չի կարող երկար ժամանակով մնալ ուկրաինական սահմանին՝ մշտական մարտական զգոն պատրաստության մեջ: 

Ուկրաինայի վերջին իրադարձություններն ազգային անվտանգությունը դարձրել են հետխորհրդային տարածաշրջանի երկրների գլխավոր առաջնահերթությունը: Վերջին շրջանում ավելացել են մտավախությունները, որ նմանատիպ ճգնաժամ կարող է սպառնալ նաեւ Թբիլիսիին։ Պետք է նշել, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային` քաղաքական եւ հումանիտար աջակցության, այդ թվում՝ մարդասիրական բժշկական առաքելության տեսքով։ Չնայած Վրաստանում եւ Ուկրաինայում ղեկավարություններ են փոխվել, սակայն երկու պետությունն էլ ներկայանում են որպես հետխորհրդային տարածքում ռուսական գերիշխանության դեմ ընդհանուր պայքար մղող երկրներ: Թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան՝ երկու սեւծովյան երկրներ, աստիճանաբար իրենց քաղաքական կողմնորոշումն ուղղել են դեպի Արեւմուտք` ԵՄ, ՆԱՏՕ կամ ԱՄՆ` նրանց դիտարկելով որպես անվտանգության երաշխավորման գործընկերներ:

Չնայած դեպի Արեւմուտք ունեցած քաղաքական ուղղվածությանը` Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հակասություններ ունեն: Ուկրաինայի նախագահը վերջերս ասուլիսում չափազանցված ու անկարեւոր որակեց ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի մոտալուտ ներխուժման վերաբերյալ: Վ. Զելենսկին իր մտավախությունները հայտնեց, որ հնարավոր է` ԱՄՆ-ում մտածված են ուռճացնում Ռուսաստանից եկող վտանգը: Այսինքն՝ Ուկրաինայի գործոնն օգտագործվում է Ռուսաստանի դեմ քայլ անելու նպատակով: Դրանից զատ, նա նաեւ քննադատեց արեւմտյան ԶԼՄ-ներին, որոնք խաթարում են ուկրաինացի ժողովրդի հավատն իր կառավարության հանդեպ ու տնտեսական խուճապ տարածում հասարակության շրջանում:

Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունները, հավանաբար, ամենամեծ ու գուցե վճռական անջրպետը լինեն Բայդենի վարչակազմի ու իր կառավարության միջեւ: Դա շատ լավ են հասկանում ԱՄՆ-ում եւ, հավանաբար, կփորձեն սահմանափակել սուր գնահատականները լարված իրավիճակի վերաբերյալ մեկ պատճառով՝ եթե Ուկրաինային հաջողվի Արեւմտյան ճամբարի մաս դառնալ, ապա Թուրքիան մասամբ կկորցնի աշխարհաքաղաքական իր կարեւորությունը: Ի՞նչ է ենթադրում սա. այժմ Ռուսաստանին (նախկինում՝ ԽՍՀՄ-ին) զսպելու գործառույթ ունի Թուրքիան: Իրավիճակը փոխվել է, եւ հիմա Ուկրաինային է վերագրվում այդ գործառույթը: Նշանակություն չունի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Ուկրաինան` ոչ (կամ` դեռ ոչ):

Ուկրաինայի ճգնաժամը վստահաբար, լավագույնս մատնացույց է անում պրագմատիկ ուժային քաղաքականությունը: Պետք է մշտապես հիշել, որ նման լարված իրավիճակներում խաղաղության հենասյունն ուժն է` լինի դիվանագիտական, ռազմական, թե տնտեսական: Երբ հակասությունները վերածվում են թշնամանքի, պատերազմը կարող է թվալ ճիշտ ու անխուսափելի տարբերակ, սակայն դա ընդամենը կործանելու է կողմերին, անգամ` հաղթողին:

Թեգեր: ԱՄՆՆԱՏՕՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հետեւողական լինել՝ ապավինելով հայկական մտքի միավորմանը

Հետեւողական լինել՝ ապավինելով հայկական մտքի միավորմանը

Քաթարը՝ միջազգային մակարդակի խաղացո՞ղ

Քաթարը՝ միջազգային մակարդակի խաղացո՞ղ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist