Պատվիրան երկրորդ. «Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին»
Տերը կընդունի բոլոր Իրեն եկողներին եւ կսրբի ցանկացած արցունք նրանց աչքերից
Երանի սգավորներին։ Սուգը կարող է լինել ամենատարբեր պատճառներով, սակայն ամենեւին էլ ոչ բոլոր սուգերն են առաքինի։ Սուգի մասին պատվիրանը նշանակում է զղջման լաց գործած մեղքերի համար։ Զղջումը շատ կարեւոր է, քանի որ առանց դրա հնարավոր չէ մոտենալ Աստծուն։ Մեղքերը խանգարում են մեզ դա անելու։
Առաջին պատվիրանը խոնարհության մասին արդեն մեզ մղում է ապաշխարության, հոգեւոր կյանքի համար գցում է ամուր հիմքեր, քանզի գիտակցել սեփական մեղքերը, զղջալ դրանց համար կարող է միայն այն մարդը, ով գիտակցում է սեփական անկարողությունը, աղքատությունը Երկնային Հոր առաջ։
Ավետարանում անառակ որդին վերադառնում է Հայրական տուն, եւ, իհարկե, Տերը կընդունի բոլոր Իրեն եկողներին եւ կսրբի ցանկացած արցունք նրանց աչքերից։ Դրա համար էլ «Երանի սգաւորներին (մեղքերի համար), որ նորանք կմխիթարուին» (ընդգծումը մերն է.-հեղ.)։
Յուրաքանչյուր մարդ ունի մեղքեր, մեղքերից զատ միայն Աստված է, բայց մեզ Աստծուց տրված է մեծագույն շնորհ՝ ապաշխարել, հնարավորություն՝ դառնալու Տիրոջը, խնդրելու Նրանից ներողություն։
Իզուր չէին սուրբ հայրերը ապաշխարությունը անվանում երկրորդ մկրտություն, որտեղ մենք լվանում ենք մեր մեղքերը ոչ թե ջրով, այլ արցունքներով։
Երանելիների սուգի արցունքների թվին կարելի է դասել նաեւ կարեկցանքի արցունքները, վշտակցությունը մերձավորներին, երբ ապրում ենք նրանց վշտով եւ ձգտում օգնել, ինչով կարող ենք։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ