Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ողորմելի բայրաքթարները վախեցած ճնճղուկներ են դարձել…

Փետրվարի 25, 2022
Միջազգային
Ողորմելի բայրաքթարները վախեցած ճնճղուկներ են դարձել…
39
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանը մտավ Ուկրաինա։ Խոստովանենք` այս երկրորդ քայլը շատերի համար անսպասելի էր։ Ուկրաինայում վերջին իրադարձությունների հետ կապված մինչեւ օրս Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության կարծիքը, այնուամենայնիվ, ավելի շուտ հանդուրժող էր։ Չճանաչված հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի կողմից չունեցավ սպասված մաժորային հակադարձումը,  պատժամիջոցները սպասվածից շատ ավելի մեղմ էին։ Ընդամենը մեկ օր առաջ նույնիսկ բարձր մակարդակներից արտահայտություններ էին հնչում, որ սա ԱՄՆ իշխանությունների երրորդ սխալ կանխագուշակումն է` Քոլին Պաուելի հայտնի սրվակից, եւ թալիբների` Քաբուլ մտնելու անհնարինության մասին հայտնի հայտարարություններից հետո։  Ցավոք, այս անգամ, երեւում է, ԱՄՆ հետախուզության տվյալները անհիմն չէին։ Չգիտեմ ինչպես են իրենց այսօր զգում այն մեկնաբանները, որոնք երեկ ծիծաղում էին ԱՄՆ նախագահի պնդումների վրա Ռուսաստանի` պատերազմին պատրաստվելու մասին, բայց այսօր  Պուտինը առանց այլեւայլության գնաց իրադրության սրացման, հենց այն պահին, երբ Ուկրաինայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր ընթանում` Ռուսաստանի ագրեսիան սահմանափակելու թեմայով։ Ակնհայտորեն, Ռուսաստանը ստրատեգիական մոտեցում է ցուցաբերում` զինաթափել, ապառազմականացնել Ուկրաինան։

Ռուսաստանի նկատմամբ ատելությամբ լցված եւ Արեւմուտքի կողմից շարունակաբար զինվող 40 միլիոնանոց երկիրը, հիրավի, վտանգ էր ներկայացնում իր սահմանակցի նկատմամբ։  Ռուսաստանը հայտարարում է, որ իր նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի ռազմական օբյեկտները։ Մենք հակված ենք առայժմ սա անկեղծ համարել, չնայած նախորդ հայտարարություններին էլ հավատացինք` որ պատերազմ չի ուզում։ Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի զինաթափող հարված հասցնել՝ իր զորաշարժը անվանելով ապառազմականացման նպատակով հատուկ գործողություն։ Պուտինը զգուշացրեց` ես ամեն ինչի պատրաստ եմ։ Մինչ այդ  նույնպես ակնարկել էր` երե դրությունս ծանրացնեք` միջուկային պատերազմ կծագի։ Ըստ էության, Արեւմուտքը հասկացել է այս հայտարարության լրջությունը եւ ամբողջությամբ գնահատել վտանգները։ Ըստ էության, Ռուսաստանի հարվածները միջնորդավորված` Արեւմուտքին են ուղղված՝ նրա տրամադրած զինամթերքը ոչնչացնելու։ Հզոր հարվածներ են հասցվել Սուվորովի ազատագրած Օչակովին, որը, փաստորեն, ԱՄՆ-ի ռազմաբազայի էր վերածվել։ Հարցն այն է, որ Ուկրաինան այսօր ի վիճակի չէ դիմակայել Ռուսաստանին, նրան եւս թվում էր, որ հանրապետությունների ճանաչումով կբավարարվի։  Ու չնայած ռազմական դրության հայտարարմանը, Ուկրաինայի համար խելամիտ կլինի մարտական ծավալուն հակադրություն  չզարգացնել, որքան էլ դժվար լինի  այս պայմաններում այդպիսի որոշում կայացնելը։ Հակառակ դեպքում կիրականանան ծայրահեղ կանխատեսումները` Ռուսաստանը լիարյուն պատերազմի պայմաններում գրավելու է Ուկրաինայի հարավը, որ գերազանցապես ռուսաբնակ է, հասնելով եւ միանալով  Մերձդնեստրին։ Ուկրաինական զորամիավորումներն արդեն ողջ ճակատով լքել են Ռուսաստանի սահմանը, ռուսները Խարկովում են, ողորմելի բայրաքթարները վախեցած ճնճղուկներ են դարձել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Կալիբր» թեւավոր հրթիռներով հարված է հասցվել «Կուլբակինո» ռազմական օդանավակայանին, հենց այդ օդանավակայանում էին տեղաբաշխված Թուրքիայից գնված հարվածային-հետախուզական «Բայրաքթար» անօդաչու սարքերը։ Ասում են` օդանավակայանից ոչինչ չի մնացել։

Ռուսաստանի հանդգնությունից զայրացած Արեւմուտքը խոստացել է «աննախադեպ կոշտ, կործանարար» միջոցներ ձեռնարկել։ Զուգահեռաբար՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նորից հաստատեց, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել հակամարտության գոտի։ Ամենայն հավանականությամբ` Արեւմուտքի արձագանքները, մի քիչ սառելուց հետ, կբավարարվեն տնտեսական խիստ պատժամիջոցներով։  Սպասենք ՍՎԻՖՏ-ից Ռուսաստանի անջատմանը եւ էներգետիկ ազդեցիկ էմբարգոների։ Արեւմուտքը ինտենսիվ աշխատելու է նաեւ տնտեսական վիճակի պատճառով Ռուսաստանում դժգոհությունները կառավարելու վրա։ Եվրոպան ձմեռը դուրս է բերել, կարող է պահեստավորման հարցն էլ առայժմ հետաձգել։ Մյուս կողմից՝ նավթն արդեն 100 դոլարն անցել է, ավելի է ընկել ռուբլու փոխարժեքը։  Մոսկվայում, ասում են, բանկոմատներից փող հանելը դժվարացել է։ Եթե հիշենք, տնտեսական նման  պատժամիջոցները Իրանի արժույթն արժեզրկեցին 100 անգամ, բայց Ռուսաստանն էլ հակամիջոցառումներ է իրագործում` ՍՎԻՖՏ-ին փոխարինող վճարային համակարգ է ստեղծել եւ, ըստ ամենայնի, պատրաստ է այս զրկանքները կրել։  Բանկեր կպայթեն, ներդրումները կկրճատվեն, բայց երկիրը կդիմանա։

Ո՞րն է ելքը։ Շատերը կարծում են, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել։ Խորհրդանշական է Լուկաշենկոյի արձագանքը` ասում էի լեզու գտիր, լեզու գտիր։ Իսկ Պուտինի հետ խոսելու փոխարեն Զելենսկին Թուրքիային էր աղաչում` Բոսֆորը փակել։ Այս պահին դա ավելի շատ արեւմտյան  ուժերին կխանգարեր, Ռուսաստանի՞ն ինչ։ Ռուսաստանն այսօր պինդ է բռնել։ Նա ակհայտորեն հետեւություններ է կատարել վրացական պատերազմից, երբ մեծահոգորեն Աբաշիձեի լիակատար վերահսկողության տակ գտնվող Բաթումը թողեց,  որը հետո թուրքի բաժին դարձավ։ Այսօր Պուտինը շատ ավելի վճռական է տրամադրված։ Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է ամեն գնով կանգնեցնել պատերազմի էսկալացիան։ Թե չէ Արեւմուտքի վրա հույս դնել` բազմիցս պատմությունը ապացուցել է։ Այսօրվա Արեւմուտքի արձագանքը նման է ղարաբաղյան հակամարտության առթիվ Թրամփի վերաբերմունքին` թող Արցախը պայքարի, Աստված տա լավ լինի, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ վերջանա։

Այսպես չէ։  Դաժան իրականությունում ենք ապրում։ Անկեղծորեն համբերություն ենք մաղթում։ Հավատացեք, ավելի դժվար վիճակներ էլ են լինում։ Թող աչքի առաջ ունենան Արցախի վիճակը եւ ավելի սրտին մոտ ընդունեն Երկրագնդի վրա կատարվող բոլոր մարդկային ողբերգությունները, անկախ հեռավորությունից։ Այլապես այն մի օր իրենց առջեւ է կանգնելու։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱՄՆՄԱԿ Անվտանգության խորհուրդՈւկրաինաՌուսաստանՏնտեսություն
Կիսվել16Tweet10Կիսվել2
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Վիրտուալ աջակցություն՝ իրական զենքի փոխարեն

Վիրտուալ աջակցություն՝ իրական զենքի փոխարեն

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist