Հայաստանը եւ Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից կուղեւորվի Բաթումի: Ինչպես հաղորդել է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան:
«Ես ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից կուղեւորվի Բաթումի՝ անցնելով Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարեւան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սեւծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է նա: