Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի

«Հյուսիս-հարավ» միջազգային լոգիստիկ ծրագրից դուրս չմնալու համար

Հունիսի 9, 2021
Տարածաշրջան
ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
717
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիարժեք համատեղ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանի Իսլամական Հանրապետությունն ու  Եվրասիական տնտեսական միությունը։

 «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը հղում անելով։ Լրատվամիջոցը հունիսի 6-ին հաղորդել է նաեւ, որ բանակցություններն սկսելու որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո:

«ԵԱՏՄ-ն համապատասխան որոշումներ է կայացրել բանակցությունների մեկնարկի վերաբերյալ 2020 թ. դեկտեմբերին: ԵԱՏՄ անդամ երկրները ներկայումս ավարտին են հասցնում բանակցությունների մանդատը»,- ասել է Մ. Մյասնիկովիչը՝ հավելելով, թե ակնկալում են ավարտել անհրաժեշտ ընթացակարգերը եւ պատրաստվել բանակցություններին մինչեւ 2021 թ. հունիսի վերջ։ Իսկ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի միջանկյալ համաձայնագիրն արդեն արդյունավետ գործիք է դարձել համագործակցության զարգացման համար։ Ըստ այդմ, ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, 2020 թ. Իրան-ԵԱՏՄ առեւտուրը կազմել է 2.9 միլիարդ դոլար՝ 2019-ի համեմատ աճելով 18.5 տոկոսով. «Դա հնարավոր է դարձել մեր համատեղ աշխատանքի շնորհիվ»:

«Tehran Times»-ը նշում է նաեւ, որ կողմերը մանրամասն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:

Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. ա). Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, բ). 2019 թ. հունվարից կառույցի մարմիններում նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին, եւ նույն տարվա հոկտեմբերին ուժի մեջ մտան նաեւ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր եւ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։ Իրանի հետ բանակցություններն էլ վստահվեցին հենց Հայաստանին՝ հասկանալի պատճառներով՝ Իրանի հետ ընդհանուր սահման, հայ-իրանական տնտեսական փոխգործակցության լավ փորձ եւն, գ) մարտի սկզբին էլ միջազգային զլմ-ները տարածեցին, որ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, թե իր երկիրը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը, կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Չաբահարը պետք է կապվի հնդկական Մումբայի նավահանգստի հետ: Փակագծերում նշենք, որ այստեղ պլանավորվում է նաեւ իրանա-հնդկական ազատ տնտեսական գոտի ստեղծել:

Հիմա՝ ինչու  այս բոլոր փաստերը մեկտեղեցինք: Բացատրելու, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի «Հյուսիս-հարավից» չուշանալու եւ ենթակառուցվածքային այս խոշոր լոգիստիկ ծրագրից դուրս չմնալու համար: Բանն այն է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ձեւավորման մասին պայմանագրի կողմեր են ոչ միայն Հնդկաստանն ու Իրանը, այլեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը,  Սիրիան, Հայաստանը եւ, այո, նաեւ Ադրբեջանը: Միջանցքի աշխարհագրությունը որոշվում է կոլեգիալ կերպով: Խոշոր հաշվով նախագծի շրջանակներում նպատակ է դրվում կապել Հյուսիսային Եվրոպան Հնդկական օվկիանոսի հետ: Իսկ թե որ երթուղով կապահովվի այդ կապը, որոշում են պայմանագրի կողմ երկրները: Հաշվի առնելով դրանց շարքում Ադրբեջանի, ինչու ոչ, նաեւ Ղազախստանի առկայությունը՝ դժվար չէ եզրակացնել, որ նաեւ կարող է լինել ոչ հայանպաստ որոշում: Մյուս կողմից, սակայն, կարեւոր է «Հյուսիս-հարավի» առանցքային դերակատար Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Ուստի, մեզ մնում է ճիշտ դիրքավորվել: Այսինքն՝ եթե իսկապես նպատակ ունենք «Հյուսիս-հարավ» լոգիստիկ ծրագրի (երկաթգծային ենթակառուցվածքներ, ավտոմայրուղիներ…) մաս ու կարեւոր նշանակության տարանցման գոտի դառնալ, ապա պետք է մեծ լիցք հաղորդենք մեր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը:

Սրան հավելյալ՝ հունիսին «Ռուսական երկաթուղիները» պլանավորում է առաջին բեռնատար գնացքն ուղարկել Սանկտ Պետերբուրգից Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ՝ փաստացի տալով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մեկնարկը: Ռուսական զլմ-ները հաղորդում են, որ «2021-ի հունիսին «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Russian Railways Logistics»-ը (RZDL) նախատեսում է գործարկել կանոնավոր բեռնատար (բեռնարկղային) գնացքը, իսկ դրա ուղին, ի թիվս այլ երկրների, կանցնի Ադրբեջանով»: Ընդ որում՝ այս մասին խոսվել է դարձյալ սանկտպետերբուրգյան համաժողովում: Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի միջազգային «Հյուսիս-հարավից» դուրս չմնալու համար: Դուրս մնալը մեր երկրի տրանսպորտային շահերին մեծ հարված կլինի:

Եվ, ի դեպ, մենք ունենք դուրս չմնալու բոլոր հնարավորությունները. եւ՛ Նյու Դելին, եւ՛ Թեհրանը հայտնում են իրենց պատրաստակամությունը եւ շեշտադրում Հայաստանի՝ «Հյուսիս-հարավին» ինտեգրվելու անհրաժեշտության մասին: Հայաստանին մնում է վճռական գործել:

Թեգեր: ԵԱՏՄԻրանՀյուսիս-հարավմիջանցքՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան գործի է դրել «փափուկ ուժի» քաղաքականությունը

Թուրքիան գործի է դրել «փափուկ ուժի» քաղաքականությունը

«Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը»

«Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist