Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լեւ ՏՈԼՍՏՈՅ. IPSE DIXIT

Հունիսի 15, 2021
Այլք
Ipse dixit
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պնդում են, թե կյանքը առաջանում է ֆիզիկական եւ մեխանիկական ուժերի խաղից, այն ուժերի, որոնք մենք հենց «ֆիզիկական» եւ «մեխանիկական» ենք անվանել միայն որպես հակադրություն «կյանք» հասկացությանը….

Մարդկային լեզուն ավելի ու ավելի է արտամղվում գիտական հետազոտություններից, եւ եթե համագործածական բառապաշարը միջոց է արտահայտելու գոյություն ունեցող առարկաները, ապա գիտական բառապաշարը՝ գոյություն չունեցող բառերով անվանելու գոյություն չունեցող հասկացությունները….

Աստղագիտությունը, մեխանիկան, ֆիզիկան, քիմիան եւ մյուս գիտությունները բոլորը միասին եւ ամեն մեկը յուրովի ուսումնասիրում է կյանքի՝ իրեն վերաբերող կողմը՝ չհանգելով ոչ մի արդյունքի կյանքի մասին առհասարակ: Միայն իրենց նախնական փուլում, այսինքն՝ անհստակության եւ անորոշության օրոք, որոշ գիտություններ փորձեցին իրենց տեսանկյունով ներառել կյանքի բոլոր երեւույթները եւ խառնաշփոթ ստեղծեցին՝ հորինելով նոր բառեր ու հասկացություններ: Այդպես եղավ աստղագիտության հետ, երբ նա աստղաբաշխություն էր, այդպես եղավ նաեւ քիմիայի հետ,  երբ նա ալքիմիա էր: Նույն բանն էլ այժմ կատարվում է փորձառական էվոլյուցիոն գիտության հետ, որը, դիտարկելով կյանքի լոկ մեկ կամ մի քանի կողմը, հրապարակում է ամբողջ կյանքն ուսումնասիրելու իր հավակնությունները….

Մարդկանց մտավոր հաղորդակցման միակ միջոցը բառն է, եւ որպեսզի այդ հաղորդակցումը լինի հնարավոր, անհրաժեշտ է, իհարկե, բառերն այնպես գործածել, որ ամեն մի բառ բոլորի մեջ առաջացնի համապատասխան եւ ստույգ հասկացողություն: Մինչդեռ եթե բառերը գործածվեն ինչպես պատահի եւ ինչպես մեր մտքով անցնի, ապա ավելի լավ կլինի, թերեւս, ոչ թե խոսել, այլ ամեն ինչ նշաններով ցույց տալ:

Ես համաձայն եմ, որ աշխարհի օրենքների բացահայտումը առանց փորձերի եւ դիտարկումների՝ միայն բանականության եզրակացություններից բխեցնելով, կեղծ եւ ոչ գիտական ուղի է, այսինքն՝ ունակ չէ տալու ճշմարիտ գիտելիք: Բայց արդյոք վատթարը չի՞ լինի, եթե աշխարհի երեւույթները փորձով եւ դիտարկումներով ուսումնասիրելիս մենք կողմնորոշվենք ոչ թե դրանց մասին հիմնական, բոլորի համար ընդհանուր հասկացություններով, այլ գործածենք պայմանական հասկացություններ եւ մեր փորձերի արդյունքները նկարագրենք այնպիսի բառերով, որոնք կարող են ամենատարբեր նշանակությունն ունենալ: Ամենալավ դեղատունը կարող է մեծագույն վնասը պատճառել, եթե սրվակների վրայի պիտակները փակցվեն ոչ թե ըստ դրանց բովանդակության, այլ ինչպես որ հարմար լինի դեղավաճառին….

Սովորաբար, ասում են, թե «գիտությունը ուսումնասիրում է կյանքը բոլոր կողմերից»: Բայց բանն էլ հենց այն է, որ ամեն մի առարկա այնքան կողմ ունի, որքան շառավիղ ունի գունդը, այսինքն՝ անթիվ, այնպես որ հնարավոր չէ ուսումնասիրել բոլոր կողմերից, այլ հարկավոր է իմանալ, թե ո՛ր կողմից է առավել կարեւոր, առավել անհրաժեշտ եւ ո՛ր կողմից՝ նվազ կարեւոր եւ նվազ անհրաժեշտ: Ինչպես հնարավոր չէ առարկային մոտենալ բոլոր կողմերից միանգամից, այդպես էլ հնարավոր չէ միանգամից եւ բոլոր կողմերից ուսումնասիրել կյանքի երեւույթները…. Ոչ թե այն, ինչը մենք «գիտություն» ենք անվանում, պետք է սահմանում տա կյանքին, այլ կյանքի մեր ըմբռնումը պետք է հիմք դառնա պարզելու այն, թե ինչ է գիտությունը:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXITԼեւ ՏՈԼՍՏՈՅ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Ալաշկերտի» մրցակիցն Ուելսի չեմպիոնն է

«Ալաշկերտի» մրցակիցն Ուելսի չեմպիոնն է

Հայկական ակումբների մրցակիցները հայտնի են

Հայկական ակումբների մրցակիցները հայտնի են

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist