Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը բարձր կարծիք ունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու մասին:
«Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու մասին բարձր կարծիքի եմ: Թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է խոշոր միջազգային մրցաշարի մասնակցել: Իհարկե, թիմը նոր մարզիչ ունի, սակայն ֆուտբոլիստների մեծամասնությունը նույնն է, որոնք մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է մարզիչը:
Իսպանացի մասնագետի խոսքով` անկախ մեծ հարգանքից, Հայաստանի ընտրանին պետք է խաղա իր խաղը:
«Մենք թիմային խաղ ենք դավանում: Մխիթարյանն իսկապես մեծ ֆուտբոլիստն է և գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի իր հավաքականին: Իսկ դա կբարելավի մեր խաղը»,-ասաց նա: