Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ներշնչանքի աղբյուր

Արվեստագետների հրաշալի եռյակը

Սեպտեմբերի 16, 2021
Այլք
Ներշնչանքի աղբյուր
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
334
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես նայեցի դեմքիդ, փորձեցի թափանցել հոգուդ խորքը եւ անասելի ցավ զգացի: Սակայն ինձ թույլ չտվի արտասվել… Հայացքիս առաջ դու էիր` իմ հայոց Շուշի, բարբա-րոսների կողմից ավերված իմ հուշերի, իմ երազների քաղաք…»,- չհաշտվելով պապերի ծննդավայրի, երբեմնի ծաղկուն կենտրոնի, հայրական օջախի կորստի հետ՝ այսպես է Շուշիի նկատմամբ իր կարոտն ու սերն արտահայտել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանը, ով այսօր կդառնար 105 տարեկան:

Աստվածահաճո զուգադիպությամբ Արուտչյան արվեստագետների գերդաստանում ընդամենը մի քանի օրերի տարբերությամբ միանգամից երեք Արուտչյան եղբայրներ հո-բելյան են նշում: Լրանում է նաեւ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Եղիշե Չարենցի մեծ բարեկամ, ծնունդով շուշեցի Միքայել Արուտչյանի ծննդյան 120 ու տոհմածառի «ամենակրտսեր» արվեստագետ, ճանաչված գեղանկարիչ ու ճարտարապետ Ռուբեն Արուտչյանի 70-ամյակը, ով որդին է երջանկահիշատակ Սերգեյ Արուտչյանի եւ ավանդա-պահ հորեղբոր, հոր փառավոր ճանապարհն է արժանապատվորեն շարունակում` արա-րումի, ստեղծագործական ներշնչանքի աղբյուր նախընտրելով հայոց Շուշին, Արցախը…

Արուտչյանների աստղաբույլի ներկապնակն այնքան պայծառ է, լուսավոր, ջերմու-թյամբ ու նեկտարով լի, որ գույների համադրումից` մեծածավալ մեկ կտավի մեջ ամբողջ Հայաստանի համայնապատկերը կարելի է ըմբոշխնել… Միեւնույն ժամանակ յուրաքանչ-յուրն ինքնատիպ է` թեմաների ընտրությամբ, երեւույթների ընկալմամբ, մտածողությամբ, գունաարտահայտչամիջոցներով ու վրձնահարվածներով, ներաշխարհով… Ասել է թե` Արուտչյան արվեստագետների ֆենոմենը ստեղծվել է հրաշալի եռյակի ներդաշնակ «հա-մամասնությամբ»: Ու այսօր վայելելով նրանց ստեղծագործությունները՝ կրկին համոզ-վում ես այն հայտնի ճշմարտության մեջ, որ իսկական արվեստը հմայում, հազարավոր սր-տեր է գերում: ՉԷ՞ որ այն հող հայրենիք ավիշով լի արմատից է սերվում, սնվում ժողովր-դական ակունքներից… Ու պատահական չէ, որ Արուտչյանների կտավներն ու արվեստի մյուս գործերն այնքան հոգեհարազատ են մեզ:

Սկսած ավագից՝ Միքայել Արուտչյանից, մինչեւ կրտսերը` Ռուբեն Արուտչյանը, ար-վեստագետների եռյակն իր շռայլ տաղանդը դրսեւորել է նկարչական արվեստի (ընդհուպ` կիրառական) բոլոր ուղղություններում: Ու դատելով կենսագրականից՝ դժվար չէ համոզ-վել` թե ձեւով եւ թե բովանդակությամբ որքան ազգային, խորքային ու համամարդկային են նրանց ստեղծած գործերը: Միքայել եւ Սերգեյ Արուտչյանները երկար տարիներ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական եւ Ալ. Սպենդիարյանի անունը կրող Ազգային օպե-րայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչներն են եղել (հատկանշական է նաեւ, որ Մ. Արուտչյանն անցյալ դարի քսանական թվականների «Կար-միր մոծակ» հայկական երգիծական հայտնի ամսագրի գլխավոր նկարիչն էր, իսկ Ս. Արուտչյանը` «Ոզնիի» հիմնադիր նկարիչը): Ու եթե Միքայել Արուտչյանը, շարունակելով Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել է հայ թատրոնի բեմական մշակույթը (ի դեպ, նա ներկայացումներ է ձեւավորել նաեւ Թբիլիսիի եւ Գյումրիի թատրոններում), ապա Սերգեյ Արուտչյանը շարունակել է նրա ավանդույթնե-րն ու թողել հարուստ ժառանգություն: Երկուսն էլ մի քանի տասնյակ թատերական եւ օպե-րային բեմադրությունների, ինչպես նաեւ հայկական հայտնի կինոֆիլմերի նկարիչներն են: Կինոֆիլմեր, որոնք պահվում են Ազգային ֆիլմադարանի ոսկե ֆոնդում եւ լայն արձա-գանք են գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միության եւ աշխարհի տար-բեր երկրներում: Նրանք հեղինակել են այնպիսի մեծածավալ կտավներ, որոնք ազգային արժեք են ներկայացնում ու այսօր զարդարում են հայկական ազգային թատրոններն ու պատկերասրահները:

Ավագ հորեղբոր եւ սիրելի հոր դժվարին ու պատվաբեր ճանապարհն է ընտրել եւ Ռուբեն Արուտչյանը` տքնանքով, արվեստագետի հաճելի տառապանքով ստեղծելով նկարչի իր ինքնատիպ դիմանկարը: Ամենատարբեր պարգեւների ու մրցանակների (այդ թվում` պետական) արժանացած արվեստագետը, որ մասնակցել է հանրապետական ու միջազգային մի շարք մրցույթների` շահելով առաջին մրցանակը` լավագույն կտավի կամ գրաֆիկական աշխատանքի (պլակատի, հայկական նոր թղթադրամների, ճարտարապե-տական մի շարք նախագծերի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ձեւավորման, գեղանկարչական պաննոների) համար, հեղինակն է հանրահայտ «Գարեգին Նժդեհ», Հա-յաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Անտունի», Հայոց մեծ եղեռնի կապակ-ցությամբ` «Երդվյալներ» դիմանկարային կոմպոզիցիայի, «Արածանիի ճակատամարտը» մեծածավալ գեղանկարի, ՀՀ պաշտպանության բանակի զինանշանի, մարտական մի շարք շքանշանների ու մեդալների, մի քանի տասնյակ շարժերի ու ծաղրանկարների, բարձրարվեստ այլ գործերի: Տարիներ առաջ Երեւանի գլխավոր նկարիչն ու ճարտարա-պետը լինելով, նա քիչ բան չի արել Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական դեմքն անխաթար պահելու համար` ձգտելով մշակութային առումով քաղաքը դարձնել առավել գրավիչ ու ճանաչելի:

Արժեքների ստեղծման ու զարգացման գործում անուրանալի է Ռ. Արուտչյանի նեդ-րումը նաեւ «արցախյան հավաքածուներում»: Անմասն չմնալով նորանկախ հանրապե-տությունում արվեստի եւ մշակույթի բնագավառում իրականացվող գործընթացներից, ամեն անգամ այցելելով պապերի ծննդավայր` Շուշի, արցախյան հողի վրա, որից սերվել է եւ ինքը, նա ձգտում է հունդեր ցանել, անպայման մի բարի գործ ձեռնարկել: Հոբելյանա-կան տարբեր միջոցառումների, այդ թվում` Արցախի անկախության հռչակման 20-րդ տա-րեդարձի կապակցությամբ նա բազմաթիվ հուշատախտակներ է ստեղծել Շուշիում եւ Ստեփանակերտում: Հասարակության մեջ առավել մեծ հնչողություն են ստացել նրա հե-ղինակած՝ գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովին նվիրված հուշաքարը (տեղադր-ված է Շուշիում) եւ հայոց բերդաքաղաքի զինանշանը, որը խորհրդանշում է նրա հավեր-ժությունը: Ցավոք, ի թիվս մի շարք մշակութային արժեքների, թշնամու կողմից դրանք հոշոտվել են, ոչնչացվել:

Ռուբեն Արուտչյանն անցյալ դարի «վաթսունականների» արվեստի մարդկանց այն սերնդից է, ով իր կյանքի գրեթե քառասուն տարիները նվիրել է ստեղծագործելուն: Նա ճարտարապետ է, դիզայներ, վերջին ժամանակներս ակտիվորեն զբաղվում է գեղանկար-չությամբ:

«Իմ սերունդը հետաքրքիր է նրանով, որ մեր անցած կյանքի ճանապարհին տեղի են ունեցել բազմաթիվ բախտորոշ իրադարձություններ: Ճանապարհ` սկսած «ժողովուրդնե-րի վերաբնակեցումից» մինչեւ կայսրության անկումը: Մենք ամեն ինչին արձագանքում էինք յուրովի: Վաղ սկսեցինք ըմբռնել, որ այնտեղ` մեզանից հեռու ինչ-որ տեղ, մարդիկ ապրում են ավելի լավ ու հետաքրքիր կյանքով,- ասում է Ռ. Արուտչյանը:- Վաթսունական-ների ճարտարապետական վերելքը, իմպրեսիոնիստների եւ ժամանակակից արվեստի առաջին անգամ տեսած վերարտադրությունները, Բիթլզ, մեր Շարլը եւ շատ այլ բաներ լց-նում էին մեր կյանքը մինչեւ վերջին սահմանը: Բայց ամենից կարեւորն այն էր, որ մենք ու-նեինք կրթության եւ հնարավորինս շատ բան իմանալու պաշտամունք: Մենք վայրկենա-բար հետեւեցինք Երեւանի Թատերական հրապարակ կանչող շեփորի ձայնին եւ մասնակ-ցեցինք Ղարաբաղյան շարժմանը` ով ինչպես կարողացավ: Եվ մեզանից շատերի մտքով անգամ չէր անցնում օգտվել հեղափոխության արդյունքներից… Միայն մեկ բան էինք ու-զում` ապրել նորմալ երկրում եւ հպարտ լինել նրա համար: Վերհիշեցինք 1964 թվականը, երբ խանդավառ հույս ունեինք, թե կարող են Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին: Այն օրերին մեր տունը վերածվել էր մի իսկական շտաբի: Տոհմիկ շուշեցի հորս մոտ էին հավաքվում բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին իրենց ստորագրությունը դնել իշխանու-թյուններին հասցեագրված խնդրագրի տակ»:

Արվեստագետի մանկական հուշերում մնացել են հոր արվեստանոցի ներկերի ու լու-ծիչի հոտերը: «Եթե ծնվել ես նկարչի ընտանիքում, ապա շատ դժվար կլինի չդառնալ նկա-րիչ: Ուզում ենք այդ բանը թե ոչ, սակայն արվեստը վիթխարի ուժ է: Այն մեզ վրա ներգոր-ծում է ամենաանմիջական կերպով: Որեւէ գլուխգործոց դիտելուց, ունկնդրելուց կամ ըն-թերցելուց հետո մարդու հայացքն է նույնիսկ ավելի գեղեցկանում եւ դադարում նկատել այն, ինչ պիտանի չէ»,- եզրակացնում է Ռ. Արուտչյանը՝ համոզված լինելով, որ արվեստն օգնում է լուծել նույնիսկ ամենակարեւոր հարցը: «Մենք ինչպե՞ս կարող էինք բարձրաց-նել Ղարաբաղի հիմնախնդիրը. եթե արցախյան հողը ծածկված չլիներ հայկական հուշար-ձաններով: Նրանք են մեզ տալիս այդ իրավունքը, այլ ոչ թե անտառներն ու լեռները»,- կարծում է Արուտչյանը:

Արվեստը դիտարկելով որպես ազգի դեմք՝ անվանի նկարիչը համարում է, որ այդ դեմքն այսօր տակավին լավագույն ձեւով չի ներկայացված: Նրա կարծիքով՝ արվեստի բո-լոր տեսակներում համաշխարհային միտումները տանում են դեպի վերջնական խառնաշ-փոթություն, (ոճարարություն, էկլեկտիկա եւ այլն): Ասել է թե` մենք կառչում ենք ամեն մի նորին, հաճախ՝ ամենեւին ոչ ամենալավին, սակայն չենք հասցնում իմաստավորել ու մարսել, իսկ սեփականը, արյունակիցը, հաջողությամբ մոռանում ենք:

«Կգա ժամանակ, կծնվեն նոր պիկասոներ, սարյաններ, թամանյաններ եւ անցյալ դարաշրջանների շատ այլ կամերտոններ,- հավատացած է Ռ. Արուտչյանը:- Մաքրման գոր-ծընթացն ընթանում է դանդաղ ու աննկատ: Այնուամենայնիվ, ընթանում է: Պարզապես պետք է սպասել: Սակայն ոչ թե նստել ու սպասել, այլ տքնաջան աշխատել»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Թեգեր: նկարիչՇուշիՍերգեյ Արուտչյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը

Մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը

Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա

Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist