Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը

«Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը…»

Սեպտեմբերի 16, 2021
Այլք
Մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը: Եվ երբ հետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու, թե ով էր էդ հիմնադիր վարպետը-ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով: Չգիտեք՝ նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա…»:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հայ նոր պատմավիպագրության հիմնադիրը, որ ծնվել էր Պոլսում, ուսանել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում: Ասել է թե՝ կոչված էր հոգեւորական դառնալու: Սակայն չի լինում այդպես. հրաժարվում է հոգեւոր կոչում ստանալուց եւ վերադառնալով ծննդավայր՝ զբաղվում ազգային-լուսավորչական գործունեությամբ: Ապա այցելում է Արեւելյան Հայաստան, դրան հաջորդում է ուսումնառությունը Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ավարտում է նաեւ Պիզայի համալսարանը:

1853 թ. Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալում է բժշկական կրթությամբ երիտասարդին, քանի որ արտաքինով չափազանց նման էր իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Մաձձինիին:

Սկսած 1860-ական թվականներից՝ Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) հետաքրքրվում է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնում Կիլիկիա մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց ստեղծելու ծրագրերով: Սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով՝ վերադառնում է եւ աշխատանքի անցնում որպես բժիշկ: Այստեղ եւս հանգիստ չի գտնում՝ ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետեւանքով հիվանդանոցի տնօրեն Տատյանը նրան հեռացնում է աշխատանքից: Իսկ կինն արդեն մահացել էր՝ իր հոգածությանը թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն: Ենթարկվելով նոր հալածանքների՝ մեկնում է թուրքական աքսորավայր համարվող Կիպրոս կղզի եւ մի կարճ ժամանակ բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատում: Այնուհետեւ ճակատագիրը տառապյալ հորը եւ դստերը հասցնում է Թիֆլիս…Դասավանդում է Ներսիսյան դպրոցում, այդ ընթացքում հայրենակիցներին որպես Հիպոկրատի երդվյալ օգտակար լինելու առաքելությամբ լինում է Վանում, Ալաշկերտում, Բասենում, այլուր:

Այսպիսին է մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը: Թվում է, թե ստեղծագործելու համար  ժամանակ իսկ չի ունեցել: Այդուհանդերձ, ի վերուստ տրված տաղանդը հորդելու էր մեծարժեք վեպերի տեսքով՝ «Թորոս Լեւոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի»: Առաջինում Կիլիկիայի պատմական իրադարձություններն են, հայ ֆեոդալների կենտրոնախույս ու պառակտիչ նկրտումների սուր ձաղկումը, ժողովրդի միասնության գաղափարը: Երկրորդում՝ պայքարը արաբական խալիֆայության դեմ՝ «ժողովրդի մարդու»՝ Խութեցի Հովնանի գլխավորությամբ: Երրորդում արտահայտված են հեղինակի մոտեցումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետականության անկման հետ: Իրադարձությունները 7-րդ դարի են: Ներկայացնելով Բյուզանդիայի եւ Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի աղետալի վիճակը՝ հեղինակը կոչ է անում ժողովրդին պայքարի դուրս գալ ընդդեմ բռնակալների: Սրբազան կոչ, որը երբեւէ չի կորցրել իր արդիականությունը:

Գրողի ծննդյան օրվա առիթով ասված մեր խոսքն ամփոփենք՝ կրկին դիմելով Մեծն լոռեցուն. «Եվ թող օրհնած լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք եւ շունչ տալուց հետո էլ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու մարդկանց ու ժողովուրդներին:

…Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք նրան հիշելով՝ նրանով բարձրանալու…

Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը…»:

Թեգեր: ԾերենցՀովհաննես Թումանյանմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա

Իրանը 2-3 ամսից միջուկային տերություն կդառնա

Որոշ դեպքերում կատարողական ծախսեր չեն գանձվի

Որոշ դեպքերում կատարողական ծախսեր չեն գանձվի

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist