Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Տժվժիկի» երբեւէ չմոռացվող Նիկողոս աղան…

Թեկուզ միայն այս դերով նա կմնա հայ կինոարվեստում

Սեպտեմբերի 17, 2021
Այլք
«Տժվժիկի» երբեւէ չմոռացվող Նիկողոս աղան…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
282
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համոզված եմ՝ անտարակուսելի է, որ բոլոր նրանք, ովքեր բազմիցս նայել ու չեն հոգնել Արման Մանարյանի նկարահանած «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմից, պիտի որ սքանչացած լինեն ոչ միայն մեծատաղանդ Հրաչյա Ներսիսյանի կախարդիչ խաղով (Ներսես ախպար), այլեւ Նիկողոս աղային կերպավորած Ցոլակ Ամերիկյանի, որի դերակատարումը նույնքան հանճարեղ է, բնական ու ապրված է, տպավորիչ է ու առինքնող: Այս երկու մեծերի խաղը թվում է, թե ֆիլմային խաղ չէ, այլ իրական կյանքի դրվագային ցնցող մի պատկեր՝ վերառնված կինոժապավենին: Հիրավի, եթե Ցոլակ Ամերիկյանը որեւէ այլ ֆիլմում կամ ֆիլմերում գլխավոր կամ երկրորդական դերեր մարմնավորած էլ չլիներ, միեւնույն է, իր այս դերակատարումով մնալու էր հայ կինոարվեստի պատմության մեջ՝ որպես մեծերի շարքին դասվող չափազանց  ինքնատիպ ու հմայիչ, տաղանդավոր դերասան…

Հաճախ է պատահում, երբ զավակները գնում են հայրական ոտնահետքերով: Եվ դա օրինաչափ է: Սակայն անցանկալի ու անբնական կլիներ, եթե Ցոլակ Ամերիկյանը եւս (Գալուստ Սուլուլիկյան) գնացած լիներ Տրապիզոնում որպես լավ արհեստավոր ճանաչված իր Քերոբ հոր նախընտրած ժանապարհով: Թե ինչու՝ կարծում եմ՝ պարզ է:

Տրապիզոնից, որտեղ ծնվել են Արման Կոթիկյանը, Համբարձում Խաչանյանը, Երվանդ Սահառունին, Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, հայ մշակույթի երեւելի այլ դեմքեր, մանուկ Գալուստը հորեղբոր հետ հանգրվանում է Բաթումում, նախնական կրթություն ստանում է այստեղ, ապա ռուսական քաղաքային ուսումնարանում: Հետո մեկնելու էր Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ ուսանելու, սակայն կարճ ժամանակ անց, 1906-ին վերադառնալու էր Բաթում եւ ներքին մի մղումով մասնակցելու սիրողական խմբերի ուժերով տրվող ներկայացումներին: Ասել է, թե 18-ամյա երիտասարդի ներսում վաղուց արթնացել էր դերասանը: Խաղում է «Համլետ»-ում, «Ավազակներ»-ում, «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Ղարաբաղի աստղագետը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլ դրամաներում ու պիեսներում: Որքան էլ որ դրվատանքի էին արժանանում իր դերակատարումները, այդուհանդերձ, ծարավ ուներ դիտելու ժամանակի անվանի դերասանների խաղը: Եվ որքան էլ նյութական պայմանները սուղ, դժվարությունները՝ անխուսափելի, մի կերպ կարողանում է հասնել Փարիզ, անցնել Մարսել, այստեղից՝ Եգիպտոս ու Հունաստան: Եվ դիտում է օտար հայտնիների խաղը: Երկար ու շահեկան շրջագայություններից հետո վերադառնում է Կովկաս, անդամակցում Ամո Խարազյանի թատերախմբին: 1910 թ. օսմանյան սահմանադրությունից հետո  մեկնում է Արեւմտյան Հայաստան, Էրզրումում սիրողների ուժերով ստեղծում թատերախումբ եւ սկսում ներկայացումներ տալ՝ Ն. Գոգոլի «Ռեւիզորը», Շիրվանզադեի «Չար ոգին», «Պատվի համարը», «Նամուսը», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» ու «Պաղտասար աղբարը»: Այս բոլոր ներկայացումներում գլխավոր դերակատարը ինքն էր՝  արդեն որպես դերասանական անուն նախընտրած Ցոլակ Ամերիկյանը:

Էրզրումյան գործունեությունից հետո նրա միջավայրը Թիֆլիսն էր, իսկ Բաթումում բեմ է բարձրանում Սիրանույշի, Օվի Սեւումյանի, Վահրամ Փափազյանի, այլ տաղանդավոր դերասանների հետ:

Խորհրդային իշխանության առաջին տարիներին շրջագայում է Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, խաղում հայահոծ շատ քաղաքներում՝ Կիեւ, Խարկով, Օդեսա, Տագանրոգ, Արմավիր, Նովոռոսիյսկ, Մոզդոկ, Վլադիկավկազ, այլ քաղաքներ: 1931-ին գալիս է Գյումրի ու ամբողջությամբ նվիրվում երկրի երկրորդ պետական թատրոնին՝ մարմնավորելով բազմաթիվ կերպարներ հայրենի եւ օտար հեղինակների պիեսներում ու դրամաներում:

Ցոլակ Ամերիկյանը ֆիլմերում նկարահանվել է՝ սկսած 1938-ից՝ «Զանգեզուր», «Ում է ժպտում կյանքը», «Մոր սիրտը», «Հյուսիսային ծիածան», «Փառքի օղակներ» եւ, վերջապես, մշտապես դիտարժան ու սիրված «Տժվժիկ»-ում՝ Նիկողոս աղայի քանդակային կերպավորումով: Այսօր նրա հիշատակի օրն է: Խոնարհում մեր սքանչելի «Նիկողոս աղային…»:

Թեգեր: ՏժվժիկՑոլակ Ամերիկյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները

Արդարությունը միշտ ի հայտ է գալիս

Արդարությունը միշտ ի հայտ է գալիս

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist