Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացել է «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 21, 2021
Այլք
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացել է «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» գրքի շնորհանդեսը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
209
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան – Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացավ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» գրքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի ֆինանսավորմամբ է լույս տեսել Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2020թ. հուլիսի 15-16-ը կայացած առցանց գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:

Գրքի խմբագիր Մհեր Հարությունյանը ողջունեց հայության համար կարևոր մշակութային օջախում՝ հնամյա Գանձասարի հովանու ներքո միջոցառման կազմակերպումը և նշեց, որ գիտական արդյունքը ընթերցողներին հասցնելու լուրջ խնդիր կա։ Բանախոսն այդ շրջանակներում դիտարկեց շնորհանդեսների անցկացումը:

«Այսօր մեր գիտության առաջ ծառացած կարևոր խնդիր է այն, որ կարողանանք տեսական նյութը առարկայական դարձնել, որպեսզի այն կիրառվի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝ բոլորիս առաքելությունն է ըստ ամենայնի նպաստել մեր պետության պետականության կայացմանն ու զարգացմանը: Ժողովածուն պարունակում է թեմային առնչվող և դրա ամենատարբեր տեսանկյունները պարզաբանող ու արդիականություն ունեցող երեք տասնյակ աշխատություն՝ անհրաժեշտ եզրահանգումներով, աղբյուրագիտական ու փաստական հարուստ հիմքով ու թեմատիկ լայն ընդգրկումով», – նշեց Մ. Հարությունյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը համալսարանի պատմության ֆակուլտետի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց նման փայլուն աշխատանքի հրատարակման համար:

«Գիրքը Շուշիի պատմությունն արտացոլող ամբողջական աշխատանք է, որը հակահարված է բոլոր հակագիտական տեսակետներին։ Այստեղ ամփոփված են մեր ամբողջական հիշողություններն ու պատկերացումները Շուշիի մասին: Այս աշխատանքն ապացուցում է, որ ադրբեջանցիների, թուրքերի երազանքն էր այս մշակութային կենտրոնից հայերին զրկելը: Կարծում եմ՝ այն շատ օգտակար կլինի և կդառնա սեղանի գիրք մեր ուսանողության համար», – ասաց Է. Մինասյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Աշոտ Մելքոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը, Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցություն» ՀԿ նախագահ Վահան Բաբախանյանը, Գանձասարի հոգևոր հովիվ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Հայաստանից և արտասահմանից ժամանած հյուրեր:

Թեգեր: գիրքՄատենադարանշնորհանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը. Մորթըն

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը. Մորթըն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist