Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ

Սեպտեմբերի 28, 2021
Այլք
Սեփական մտքի ուժն իմանալով` հպարտանալ
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
766
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ոչ մի երկրի անկախություն ներսից չի ամրապնդվում, եթե այդ անկախության տերը չի ճանաչում իրեն, իր միջուկը։ Ապացույցը՝ մեր իրականությունը։ Ճանաչո՞ւմ ենք մեր խորքը։ Ո՛չ լիովին։ Գիտե՞նք՝ ով ենք, ինչ ենք ուզում։ Ո՛չ ամբողջապես։ Այլապես կգնահատեինք ինքներս մեզ ու կփայփայեինք մեր անկախությունը։ Ցավալի է ասել, բայց այն այսօր, մեղմ ասած, երերուն է։ Ծանո՞թ ենք մեր մտքի ուժին։ Ո՛չ լիովին։ Եթե ճանաչեինք, ապա չէինք վախենա մեր հպարտությունից կամ այն հիմար մտքից, որ ինչ-որ մեկն այն կարող է ազգային սնապարծություն որակել։

Աշխարհի ատոմային պատմության տարբեր էջեր տարիներ շարունակ թերթելով՝  բազմաթիվ հայերի անունների հանդիպեցի այն ժամանակաշրջանից, երբ երկու խոշոր խաղացողներ՝ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը, ատոմային ռումբի ստեղծման մրցավազքի մեջ էին։ Շատ փաստեր որոշակիորեն ամփոփ գտա Գրիգոր Մարտիրոսյանի գրքում։ Նա մոտ 17 տարի եղել է ՀԽՍՀ կառավարությանն առընթեր՝ մամուլում պետական գաղտնիքների պահպանության գլխավոր վարչության պետը։ Ավելին՝ նրա գլխավորած հանձնաժողովի միջոցով կազմվել եւ արդեն ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Պետական գաղտնիքներ պարունակող տեղեկությունների ցանկը», եւ նրա գլխավորությամբ են մշակվել «Պետական եւ ծառայական գաղտնիքների մասին» ՀՀ օրենքի սկզբնական նախագիծը, «ՀՀ պետական գաղտնիքների ցանկ» նախագիծը եւ այլ փաստաթղթեր։

Ըստ Գ. Մարտիրոսյանի շատ կարեւոր աշխատանքի՝ տեղեկանում ենք, որ խորհրդային ատոմային, ջրածնային ռումբերի եւ ռեակտիվ վառելիքի ստեղծողը, գլխավոր կոնստրուկտորը Շչոլկին Կիրիլ Իվանովիչն է կամ՝ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանը (նա սկզբում հենց Շոլկին էլ ստորագրել է, առանց չ-ի)։ Շչոլկինի հայ լինելու մասին հաստատել են ՌԴ գիտությունների ակադեմիայի քիմֆիզիկայի ինստիտուտի տնօրենը, Շչոլկինին ճանաչած մի շարք գիտնականներ, այդ թվում՝ ֆիզմաթ. գիտություների դոկտոր Ա. Դ. Մարգուլինը։ Շչոլկինի հայ լինելու մասին ժամանակին ասել են Գլավլիտի աշխատողները՝ Գլավլիտի պետի տեղակալ Վ. Զորինը, Գլավլիտի նախկին 2-րդ վարչության պետ Վ. Յ. Սիմանկովը, ով հետագայում եղել է առաջին ատոմային ռումբի փորձարկման վայրում՝ Սեմիպալատինսկում։

Գ. Մարտիրոսյանը Շչոլկինի հայ լինելու մասին առաջին անգամ ոչ պաշտոնական մի զրույցի ժամանակ է լսել՝ 1965 թ. Երքաղկոմի իր աշխատասենյակում. «Համլետ Աղագուլյանից լսեցի, որ խորհրդային ատոմային ռումբի հեղինակը հայ է։ Համլետը գրող Մետաքսեի ամուսինն էր։ Աղագուլյանը նոր էր եկել Մոսկվայից, նա ակադեմիկոս Ա. Ալիխանովի ասպիրանտն էր եւ հաճախ էր լինում Մոսկվայում։ Այդ օրերին, երբ գնացել էր Մոսկվա, Ալիխանովի տանը հանդիպել էր նաեւ Սախարովին։ Խոսակցության ժամանակ Համլետը լսել էր ատոմային ռումբի հեղինակի հայ լինելու մասին, բայց անունը չէր իմացել։ Թերեւս, այդ ժամանակ Շչոլկինը ազատվել էր հիմնական աշխատանքից, բայց անունը դեռեւս գաղտնի էր պահվում»։

Հաջորդ դեպքը 1976-ին էր։ Երբ Գ. Մարտիրոսյանին ուղարկել էին Մոսկվա՝ Գլավլիտ՝ նոր պաշտոնում հաստատման։ Կոլեգիայի նիստում պետն ասել էր. «Դուք գիտեք, որ ձեր ժողովուրդը մեծ մարդիկ շատ է տվել, այնպես պետք է անեք, որ ազգային սնապարծություն չերեւա»։

Գ. Մարտիրոսյանն անմիջապես պատասխանել էր. «Ինչպե՞ս անենք, 5-րդ դարում Աթենքի համալսարանի ռեկտոր Ղեւոնդեոս Հայկազնը հայ էր, թույլ չտա՞նք գրելու։ Ավելին՝ 863 թ. Կ. Պոլսի համալսարանի (Մազնեվրայի) ռեկտորը նույնպես հայ էր, նրան համարում են հանրահաշվի հիմնադիրը, նրա մոտ են սովորել սլավոնների ուսուցիչներ Կիրիլը, Մեֆոդին եւ ուրիշներ։ Չպետք է մոռացության մատնել պատմությունը եւ ոչ էլ՝ ազգային անունների պատճառով չգրել որոշ պատմական փաստերի եւ մարդկանց մասին»։

Գլավլիտի պետն արձագանքել է. «Կան մարդիկ, որոնց՝ ռազմական գործերին մասնակցության վերաբերյալ առայժմ ոչինչ պետք չէ գրել»։ Այդտեղ նստած Սիմանկովը նկատել է՝ «Խոսքը ձերոնց՝ Քոչարյանցի, Շչոլկինի մասին է՝ Կիրիլ Իվանովիչ Շչոլկինի»։

Այս փաստերը նշելն ազգային սնապարծություն չէ, սեփական մտքի ուժն իմանալ է։ Այլ խնդիր է, որ պատմական իրադարձությունների բերումով մենք սփռվել ենք աշխարհով մեկ, պետականություն ու պետություն չենք ունեցել, մեր մտավոր ներուժը կենտրոնացնել չենք կարողացել եւ այդ ներուժը ծառայել է այլ պետությունների հզորացմանը։ Եվ չենք ճանաչել այդ հզորացնողներին ամենատարբեր պատճառներով՝ տարբեր երկրներում հայի միտքը շահագործելու, բայց տեղ չտալու, ազգանունը փոխելու, անձը գաղտնի պահելու եւ ստվերում թողնելու։ Բայց հանճարները, ի վերջո, ծագում են արեւի պես եւ մնում պատմության էջերում։

Գ. Մարտիրոսյանը, ԽՍՀՄ-ից զատ, տեղեկություններ է հաղորդում նաեւ ԱՄՆ-ի՝ տվյալ ոլորտի էջերից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն հայ ինժեներները՝ Դ. Տոմբուլյանը, Օ. Սլեպյանը (հարստացված ուրանի ստեղծման համար հրաշք-ցենտրիֆուգի ստեղծողը), Ա. Բոյաջյանը (ռումբի համար երեսվածքի ստեղծողը), Ռ. Սարոյանը (պայթյունից հետո ճառագայթահարումից պաշտպանվելու սխեման մշակողը)։

Շարունակենք թվարկել։ Ա. Նարգիզյանը գտել է ռմբակոծիչ ինքնաթիռում ռումբի տեղադրման միջոցը։ Հ. Դաղլյանը սեփական ձեռքով ռումբի պատյանում միջուկային «լցոնի» նմուշօրինակ է դրել, որի բարձր ճառագայթման ազդեցությունը նրա մահվան պատճառն էլ դարձել է։ Նա աշխատել է հայտնի «Մանհեթթեն» ծրագրում։ Ամերիկյան ատոմային ռումբը պատրաստող հայտնի գիտնականներից էր Հենրի Կարապետյանը (Գարաբեդյան)։ Նա էլ «Մանհեթթենում» էր, ատոմային ռումբի տեսաբաններից։ Մեկ այլ հայի անուն՝ Ներսես Քրքորյան, դարձյալ մասնակցել է «Մանհեթթեն» ծրագրի իրականացման գործին։ Նա 1943 թ. մեծ ներդրում ունեցավ բարձր հարստացուցիչ ուրանի ստեղծման գործում։ 1946-ից աշխատում էր ԱՄՆ-ի «Լոս Ալամոս» լաբորատորիայում։ Ներսես Քրքորյանին համարում են այս լաբորատորիայի պատմության տիտաններից մեկը։ 

Հիմա՝ այս մարդկանց անուններն ու նրանց արած գործերն իմանալը սնապարծությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։ Իսկ ինչո՞ւ պետք է չնշենք, որ եւ խորհրդային, եւ ԱՄՆ-ի պատմական տվյալ փուլում՝ այսպես ասենք, ատոմային շրջադարձերի մեջ ամենաուղղակի եւ ամենամեծ ավանդը հայերն են ներդրել՝ կտրուկ փոխելով երկու պետությունների զարգացման ընթացքները։ Եվ դեռ միայն անուններն ենք թվում, ու սա դեռ ամբողջը չէ։ Շչոլկինի կողքին էլ շատ հայեր կային։ Առիթով գուցե նրանցից մի քանիսի գործերին անդրադառնանք՝ այդպիսով ի ցույց դնելով աշխարհի ատոմային պատմության իրական ստեղծողների ջանքերը։ Բայց այստեղ կարմիր թելով մի գիծ է անցնում. նրանցից շատերը (հատկապես ԽՍՀՄ-ում ապրող) գործն անելուց հետո անտեսվեցին, շատերի համար էլ ժամանակը շտկեց վիճակը, եւ տարիներ անց արխիվների գաղտնազերծումից հետո նրանց անունները նորից երեւացին։

Բայց, միեւնույն է, այսօր էլ խնդիր կա. սովետական շրջանից հետո արդեն 30-ամյա պետություն ունենք, բայց պետությունը դասեր չի քաղում անցյալից՝ այսօր էլ մեր միտքը դուրս թողնելով, այսօր էլ կրթագիտական ոլորտին ուշադրություն չդարձնելով։ Գիտնականն ի՞նչ անի, նա պետք է իր միտքը բաց թողնի եւ բաց է թողնում այնտեղ, որտեղ ունեն այդ մտքի պահանջը։ Ավելի ճիշտ եթե արտահայտվենք՝ մենք էլ ունենք այդ պահանջը, բայց չենք գիտակցում դա՝ անտերության մատնելով միտքն էլ, մտքի ուժն էլ։ Իսկ պետության համար դասեր չքաղելու հետեւանքը պարբերաբար անցյալի վատ ու ողբերգական էջերին վերադարձն է։ Ի՞նչ անել։ Պատասխանը հստակ է։ Մնում է ցանկանալ՝ ի շահ մեր երկրի զարգացման ու ամրապնդման։

Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արժանին՝ մեր հերոսներին

Արժանին՝ մեր հերոսներին

«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»

«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist