Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Սեպտեմբերի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Հոկտեմբերի 1, 2021
Այլք
Պատմության հետագծով
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
44
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1387 թ. հոկտեմբերի 1-ին, երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո, Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:

-1795 թ. հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան նվաճում է Բելգիան:

-1827 թ. հոկտեմբերի 1-ին Իվան Պասկեւիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավում է Երեւանը:

– 2018 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940-ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ՛ այլ երաժիշտների համար։ Ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ Չմոռանալով արվեստի մասին՝ 1995-ից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում: 2008 թ. Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

-1866 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Արշակ Ֆեթվաճյանը՝ հայ նկարիչ (մահ.՝ 1947 թ.)։ Շրջել է Արեւելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ՝ ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արեւելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղեւոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» եւ մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաեւ պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաեւ ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։

-1883 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Ռոմանոս Մելիքյանը՝ հայ նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ (ծնվ.՝ 1935 թ.)։

-1949 թ. հոկտեմբերի 1-ին հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

-1969 թ. հոկտեմբերի 1-ին բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։

-1878 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Ստեփան Շահումյանը՝ հայ հեղափոխական, քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, լրագրող, գրաքննադատ, սոցիոլոգ։

-1905 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Արշակ Ագապյանը՝ հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է

Իրանի համար անհաղթահարելի խոչընդոտներ արդեն չկան

Իրանի համար անհաղթահարելի խոչընդոտներ արդեն չկան

Ամենաընթերցվածը

  • «Մետաքսի ճանապարհը»

    «Մետաքսի ճանապարհը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    136 Կիսվել են
    Կիսվել 54 Tweet 34
  • Խոջալուի սպանդի իրական հեղինակները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Քոնն են որդիքն իմ ջահել…»

    29 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist