Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում

Այնտեղ 44-օրյա պատերազմի նահատակների աճյուններն են

Հոկտեմբերի 6, 2021
Այլք
Ստեփանակերտում նոր պանթեոն է կառուցվում
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
790
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ հինգ տասնամյակ առաջ, երբ Ստեփանակերտում կառուցվում էր եղբայրական գերեզմանոցը, որտեղ ամփոփված էին Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ, ռուս, ուկրաինացի, ղազախ եւ վրացի զինվորականների աճյունները, ովքեր ծանր վիրավորվել եւ բուժվում էին քաղաքային հիվանդանոցում, հազիվ թե որեւէ մեկի մտքով անցներ, որ տարիներ անց այն կվերածվի հուշահամալիրի, եւ տարածքում տեղ կգտնեն նաեւ արցախյան երեք պատերազմներում նահատակված հայորդիների շիրիմները:

2017-ին հուշահամալիրը արցախյան շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հիմնանորոգվեց եւ բարեկարգ տեսք ստացավ՝ ստեփանակերտցիների, հանրապետության բնակչության, աշխարհի տարբեր ծագերից Արցախ ժամանած հայերի համար դառնալով ուխտատեղի: Ցավոք, թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմը ողբերգական, անդառնալի մեծաթիվ կորուստներ պատճառեց մեր ժողովրդին, եւ հուշահամալիրի տարածքը հարկ եղավ ընդլայնել ու այնտեղ ամփոփել նահատակված տղաների աճյունները: Եվ եղբայրական գերեզմանոցը վերանվանվեց Պանթեոնի, որտեղ այսօր ամփոփված են մեր 300-ից ավելի հերոս հայորդիների աճյունները:

Արդեն մի քանի ամիս է, ինչ պետբյուջեից հատկացված միջոցներով, բարեգործական խողովակներով հավաքագրված գումարներով այստեղ շարունակվում են կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքները: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանի՝ Պանթեոնի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թ.: Առաջին փուլում հողային աշխատանքներ կիրականացվեն, կկառուցվեն հենապատեր ու ճեմուղիներ, ինչպես նաեւ կավարտվի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը, որն ընթացքի մեջ է: Նրա խոսքերով՝ կառուցապատման աշխատանքներն առավել արագ թափով առաջ կընթանային, եթե խոչընդոտող որոշ հանգամանքների պատճառով գործընթացը չընդհատվեր: Խնդիրն այն է, որ տարածքում մեծ ծավալի հողաշերտեր են գոյացել, որոնք բնական ճանապարհով նստվածք պիտի տան, ու նոր միայն ծավալվեն կառուցապատման աշխատանքները: Երկրորդ փուլում, ըստ նախագծի, կավարտվեն ճեմուղիների խճապատումն ու սալապատումը: Այնուհետեւ մասնագետները ձեռնամուխ կլինեն շիրմաքարերի տեղադրմանը:

Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ վիրավորված զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Սարգսյանը, շիրմաքարերի ընտրությունն արել են նահատակված տղաների ծնողները՝ խնդիրը քննարկելով քաղաքապետարանում: «Միահունչ» կլինեն նաեւ խնկամաններն ու ծաղկամանները: Պանթեոնն ամբողջովին կլուսավորվի եւ կկանաչապատվի, տարածքում կկատարվի ցրտադիմացկուն ծառերի եւ թփերի տունկ, կտեղադրվեն գեղարվեստորեն ձեւավորված նստարաններ, կկառուցվեն ցայտաղբյուրներ: Այն կունենա երկու մուտք՝ բարեկարգ ճանապարհներով եւ համապատասխան հարթակներով:

Անդրադառնալով Պանթեոնում կառուցվող հուշարձանին՝ ճարտարապետ Ս. Սաֆարյանը նշեց, որ շինարարությունն իրականացվում է արհեստավարժ մասնագետների կողմից, եւ որպես հիմնական շինանյութ օգտագործվում են վարդագույն տուֆ եւ մարմար: Նախագծի հեղինակն է «Նարինե եւ Գեղանի» ընկերությունը:                   

Թեգեր: Արցախպանթեոնպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գիրք՝ բարու եւ չարի պայքարի մասին

Գիրք՝ բարու եւ չարի պայքարի մասին

Կա եւ՛ ցավ, եւ՛ պատգամ

Կա եւ՛ ցավ, եւ՛ պատգամ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist