Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում

Ընթերցելով Ռաֆ Բարաթյանի ստեղծագործությունները

Հոկտեմբերի 15, 2021
Այլք
Թախիծից անգամ լուսավոր շողեր են ճառագում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռաֆ Բարաթյանի պոեզիայի մասին պատկերացումներս գերազանցեցին իմ սպասելիքները, երբ օրերից մի օր Վանաձորից ինձ հասան նրա բանաստեղծությունների հինգ ժողովածուները, որոնց շապիկների նրբաճաշակ ձեւավորումները նույնքան համահունչ են դրանց բովանդակային մտածողությանը… Մեծ բավականությամբ ընթերցեցի Ռաֆի բոլոր հինգ գրքերը («Մինչ արեւագալ», «Նռնաքարի հետքը», «Մենապար», «Չու», «Խրամատի սրտագիր»): Եվ համոզվեցի, թե տարիների հետ ինչպես է նա «աճել», ինքնամաքրվել, հաստատուն ու ավելի համոզիչ դարձրել սեփական ձայնը՝ պայմանավորված ժամանակի բարդ ու հակասական, իրարամերժ երեւույթներով, ողբերգական իրադարձություններով, տառապալից իրավիճակներով, կայացել որպես բանաստեղծ, մտավորական, ով մտահոգ լինելով երկրի ճակատագրով՝ պատրաստ է հազարավոր հայորդիների նման սեփական կյանքը զոհել, որպեսզի «խաղաղ եւ անհոգ անցնեն մանուկների գիշերներն ու ցերեկները»…

Բազմաշերտ եւ տարողունակ է Ռ. Բարաթյանի ստեղծագործությունների շրջանակը: Հայրենիք, սեր, մայրական սեր, Լոռու անկրկնելի, զարմանահրաշ ու խորհրդավոր բնաշխարհ, համազգային եւ համամարդկային արժեքների շուրջ փիլիսոփայական դիտարկումներ, Արցախյան պատերազմ… Եվ ինչ թեմայի էլ նա «ձեռք է զարկում», թախծի միջից անգամ լուսավոր տողեր են ճառագում, հոգիդ ջերմանում է նրա խոսքից, բառի ընտրությունից, որոնք քեզ «ուղեկցում» են բանաստեղծի երեւակայության աշխարհ՝ ընկալելու նրա հոգու ճիչը, աղերսներն ու տագնապները…

Գերզգայուն է նրա պատկերային համակարգը, գունեղ ու պտղաբեր: Երբեմն պատկերների կառուցվածքային հագեցվածության աստիճանն այնքան բարձր եւ խորքային, համոզիչ է լինում, որ մի պահ թվում է, թե հեղինակի մի ձեռքին գրիչ է, մյուսին՝ վրձին, որոնց արարման արդյունքում նորանոր լայնածավալ կտավներ են ծնվում: Ընդ որում՝ ցանկացած ստեղծագործություն գույների ներդաշնակությունից թանձրանում, իմաստավորվում է, ընթերցողին տանում ճշմարիտ պոեզիայի դուռը: Ու ավելի ես համոզվում այն իրողության մեջ, որ Մեծն լոռեցու ծննդավայրը, հայրենի հողն ու ջուրը շարունակում են ծնել ու սնել իրենց տաղանդավոր զավակներին, զորացնել ու պահպանել գրական հարուստ ավանդույթները: Իր սերն ու խոնարհումը բերելով արձակի մեծ վարպետին՝ Ռաֆը Հրանտ Մաթեւոսյանին նվիրված բանաստեղծության մեջ թախիծը փորձում է միահյուսել աշնան արեւին.

Քո թաց աչքերը որոնում են

Այն կանաչ-կարմիր աշխարհը,

Որի բաց երկնքի տակ

Հին լեռ է Աշնան արեւը,

Ու որի սիրտը Ծմակուտն է՝

Քո բառեր դարձած ծառերով,

Քո՝ ծառեր դարձած բառերով…

Սիրո հարցում եւս անկեղծ է բանաստեղծը ու գովերգելիս ավելորդ պաճուճանքների չի դիմում, փոքրածավալ ստեղծագործության մեջ կարողանում է մի քանի տողում հստակեցնել ասելիքը եւ քննությունից հաղթող դուրս գալ.

Երբ աչքերիս նայեցիր՝

Տառեր ծնվեցին,

Երբ շուրթերիդ հպվեցի՝

Բառեր ծնվեցին:

Ու բարուրեցի նրանց

Եվ մի բանաստեղծությամբ

Շոյեցի մարմինդ…

Կարճասացության տեսանկյունից Ռ. Բարաթյանի խոսքը կատարյալ է ու իմաստային նոր երանգներ է ստանում, հատկապես՝ հայրենիքին, մորը ձոնած բանաստեղծական շարքերում, որտեղ որդիական սերը սահման չի ճանաչում. «Երանի բառիս ողկույզը մշտապես քո շուրթերից քաղցրանա, մայր իմ»: Կամ.

Ամեն անգամ,

Երբ առեւտրի կենտրոնում

Որեւէ տաք հագուստ եմ տեսնում,

Ուզում եմ գնել եւ հագցնել

Մորս մասին բանաստեղծությանը,

Որ նա չմրսի…

Քառասունչորսօրյա պատերազմն իր դաջվածքը, ծանր հետագիծն է թողել նաեւ Ռաֆի խռովահույզ հոգում, որ տակնուվրա է լինում նահատակված տղաների կորստի ցավից ու կարոտից, եւ «Ամեն ժամ զինվորական մի զույգ կոշիկ, մի համազգեստ, մի ուսապարկ եւ ինքնաձիգ նրան է փնտրում»: Հոգեվիճակի արտահայտման ցնցող մեկ այլ օրինակ բերենք: Բանաստեղծությունն իրեն դրել է տետրի մեջ ու «բերանը ջուր առած՝ աչքերն է սրբում», իսկ հոր եւ մոր արցունքները «հեռաձայնում» են Արցախ: Պոետն ապրում է հայրենիքի ցավով ու նրա ճակատագրի մասին սրտի դողոցքով է խոսում, քանի որ ամեն երեկո թշնամին տաք արյան կողքին նստում, նոր դավեր է մոգոնում… Ահա թե ինչպես է հեղինակն արտահայտում իր ապրումները վտանգված հայրենիքի ու նրա զինվոր հայորդու նկատմամբ.

Հայաստան-Արցախ

Մոր ափերի մեջ ծաղկող

Միակ հողակտորը,

Որպես միակ ծլունակ սերմ

Զինվորի մարմինն է ցանվում

Անմահության մատներով…

Կարծում եմ՝ մեկնաբանությունների կարիք չկա, մանավանդ ամեն ինչ հրաշալի է ասված: Մնում է ըմբոշխնած ստեղծագործությունների համար ամուր սեղմել Ռաֆի ձեռքն ու ասել՝ շարունակիր խիզախել, քեզ նման տաղանդավոր պոետների կարիք այսօր շատ ունի հայրենիքը:                                                

Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ՊԲ

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ՊԲ

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist