Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Քեռի Ստյոպայի զվարթ հեղինակը»

(«Գրքերի ճակատագրերը» շարքից)

Հոկտեմբերի 30, 2021
Այլք
«Քեռի Ստյոպայի զվարթ հեղինակը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
433
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1955 թ. հոկտեմբերի 30-ի՝ Վարպետի ծննդյան նախօրեին, հայտնի դարձավ Մոսկվայից ժամանող գրողների միության պատվիրակության կազմը: Ի թիվս շատ հայտնի գրողների, նրանց մեջ էր ՍՍՀՄ օրհներգի խոսքերի հեղինակ, առակագիր եւ դրամատուրգ Սերգեյ Միխալկովը` ողջ միությունում հայտնի անուն, մանուկների համար գրված «Дядя Степа» տարածված բանաստեղծության հեղինակը։

Պապիկս, իմանալով, որ եկող գրողներից մեկը Միխալկովն է, դիմեց ինձ.

-Ավիկ, քո գրքերի մեջ արդյոք չի՞ հանդիպել որեւէ գիրք Սերգեյ Միխալկով անվամբ հեղինակած։

Ես, որ բավականին լավ գիտեի իմ գրադարակը, ասացի, որ մեր գրքերում Միխալկովի գործերից չկան, բայց վերջերս ես տեսա մի գիրք իմ մոտ ընկերների՝ մեր հարեւաններ Արամայիս եւ Կարեն Երզնկյանների տանը, նրանց հոր՝ Լեւոն Երզնկյանի հարուստ գրադարանում։ Այն հիշվել էր նաեւ այն պատճառով, որ նկարազարդված էր շատ ծիծաղելի պատկերներով.

-Հենց վերջերս է Արիկը Միխալկովից մի գիրք ինձ ցույց տվել։

-Դե, Ավիկ, եթե լավ ես հիշում, բարի եղիր, զանգ տուր ընկերոջդ եւ ասա, որ այդ գիրքը մեզ մի քանի օրով տա։ Թե չէ այդ հեղինակը Մոսկվայից գալիս է, իսկ ես նրանից ոչինչ չեմ կարդացել, լավ կլինի՝ գնաս բերես այդ գիրքը։

Ես անմիջապես զանգահարեցի Արամայիսին եւ հայտնեցի նրան պապիկիս խնդրանքը։

-Ես գիրքը կպատրաստեմ, դու շուտով արի, վերցրու։

Երզնկյաններն ապրում էին մեր տնից մի տուն այն կողմ։ Մենք շատ մոտ ընկերներ էինք  (եւ մինչեւ օրս)։ Արիկն էլ իր հոր պես գրասեր էր ու շատ լավ գիտեր հոր մեծ գրադարանը։ Ավելորդ չէ ասել, որ այդ գրադարանը հիմնել էր մեր Խորհրդային Հայաստանը ստեղծողներից մեկը` լեգենդար Արամայիս Երզնկյանը։

Արիկն ինձ դիմավորեց հարցով.

-Ուրեմն «Дядя Степа»-ի հեղինակը գալիս է պապիկիդ ծնունդի՞ն։

-Այո, եւ պապիկն ուզում է նրանից որեւէ բան կարդացած լինի։

Ստանալով գիրքը՝ ես մեկ անգամ էլ հիշեցրի.

-Անվանի հյուրը երբ գնա, ես գիրքը ձեզ կվերադարձնեմ։

Շուտով սպասված գիրքը Վարպետի ձեռքին էր։ Դա 1953 թ. Մոսկվայում տպագրված Сергей Михалков «Басни» գիրքն էր, բավական մեծադիր, բազմաթիվ պատկերազարդումներով։ Կազմը ճերմակ էր եւ վրան մի քանի դրվագ էր պատկերում Միխալկովի առակներից։ Վարպետը շատ գոհ էր, որ գոնե մի ինչ-որ չափով պատկերացում կունենա դեռեւս բավական երիտասարդ (40 տարեկան), բայց միությունում տաղանդավոր երգիծաբանի անուն հանած հեղինակի մասին։ Մի քանի օրից ժամանեցին հոբելյանի հյուրերը եւ ոչ միայն Մոսկվայից, այլեւ միության բազմաթիվ հանրապետություններից։

Հոկտեմբերի 29-31-ը ողջ Հայաստանում շատ շքեղ նշվեց Վարպետի 80-ամյակը։ Հոբելյանական հյուրերը եղան եւ Գյումրիում՝ Վարպետի հայրենիքում, Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում ունեցան նոր օծված Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, ինչպես եւ Սեւանա կղզում, որտեղ մեծ բանկետ տրվեց այդ շրջանում Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող միակ ռեստորանում, որը բավական սրամիտ անուն ուներ «Минутка» (այսինքն՝ «Րոպե մը»)։ Պահպանվել են բազմաթիվ ֆոտոլուսանկարներ այդ հիշարժան օրվանից: Վարպետը, Տիխոնովը, Միխալկովը` Սեւանա կղզում եւ կղզում խոյացած Գրողների տան ֆոնին։ Տիխոնովը Իսահակյանի հին բարեկամն էր, իսկ Միխալկովը այդ օրերին, բառիս բուն իմաստով, Վարպետի կողքից չէր հեռանում, եւ նրանք լավ բարեկամացան։ Մեծ հումորի տեր, կատակասեր, մարդամոտ, Վարպետի պոեզիան լավ իմացող, հաճախ պատեհ առիթով արտասանում էր նրանից։ Ի դեպ, Միխալկովը Վարպետի  չափածո առակները՝ «Արջն ու օձը», «Սատանան ու իր աղջիկները» թարգմանել էր ռուսերեն եւ գերազանց էր թարգմանել։

Սերգեյ Միխալկովը իսկապես հիշվող մարդ էր, չափազանց բարձրահասակ, միշտ ուրախ, հաճախ սրամտող եւ ընդգծված որդիական հարգանքով Վարպետի հանդեպ։ Հյուր եկած գրողներից մի քանիսի մեկնելուց առաջ Իսահակյանը հրավիրել էր իր տուն, այսպես ասած` մտերմիկ զրույցի սուրճի սեղանի շուրջ։ Հյուրերը շատ չէին՝ Նիկոլայ Տիխոնովը, Սերգեյ Միխալկովը, Մարիետա Շահինյանը եւ բանաստեղծուհի Միրդզա Կեմպեն, հայերենից հայտնի թարգմանիչներ Վերա Զվյագինցեւան, Սոֆյա Խիթարովան, Հակոբ Խաչատրյանը։

Հենց սեղանի շուրջ Վարպետը ցույց տվեց Միխալկովին նրա «Басни» գիրքը` նշելով.

-Ի դեպ, այս գրքի առաջին ընթերցողներն են եղել թոռնիկս՝ Ավիկը, եւ իր ընկերները, նրանք շատ են հավանել Ձեր գիրքը։

Միխալկովը շատ շոյվեց` տեսնելով իր գիրքը Վարպետի ձեռքին։

-Այս գիրքն իմ առակների ժողովածուն է, տպվել է Մոսկվայում, իմ ծննդյան 40-ամյակի առթիվ, այնպես որ, սիրելի Վարպետ, 40 տարի անց կլինի իմ 80-ամյակը, ես բախտավոր կլինեի, որ Դուք մասնակցեիք իմ այդ ապագա հոբելյանին։

Վարպետն իսկույն վրա բերեց.

-Իսկ ես ինչքա՜ն կուզեի, սիրելի Սերգեյ, բայց ահա քեզ չեմ պատկերացնում 80 տարեկան, դու ջահել կմնաս…

Միխալկովը թերթեց գիրքը, շատ գոհ էր այս առթիվ, ապա ասաց.

-Թույլ տվեք, սիրելի Վարպետ, Ձեզ որպես մեծ բանաստեղծի եւ ոչ պակաս մեծ առակագրի այս գրքի վրա մի ընծայական մակագրել, թող այն հավերժ մնա Ձեր հարուստ գրադարանում։ Եվ հենց ծնկի վրա գրեց. «Патриарху поэтов XX века, с глубоким преклонением перед его гением. Ваш Сергей Михалков. 31 октября 1955 г. Ереван». («XX դարի բանաստեղծների նահապետին, խոնարհվելով նրա հանճարի առջեւ։ Սերգեյ Միխալկով, 31 հոկտեմբերի, 1955 թ., Երեւան»)։

Ասում ենք` մարդկանց ճակատագրեր, բայց եւ այնպես գրքերի ճակատագրերն էլ պակաս հետաքրքիր չեն լինում մարդկանց ճակատագրերից։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

10-17 հոկտեմբերի, 2021 թ.

Հ.Գ. Անհավատալի է, որ պատմածս օրերից 66 տարի է անցել, գրքերն էլ ձեռագրերի պես չեն այրվում։

Թեգեր: Ավետիք Իսահակյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք…»

«Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist