-Հայաստանում նոյեմբերի 10-ին նշվում է տեղական ինքնակառավարման օրը։
-1961 թ. նոյեմբերի 10-ին Ստալինգրադը վերանվանվում է Վոլգոգրադ:
-1975 թ. նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում է սիոնիզմը ռասիզմին հավասարեցնող բանաձեւ:
-1954 թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվում է ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի հուշահամալիրը։
-1483 թ. նոյեմբերի 10-ին ծնվել է Մարտին Լյութերը` գերմանացի աստվածաբան, վանական։ Նա հիմնադրել է Բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ եւ հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները (1517 թ. հոկտեմբեր) նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։ Նա առաջինն էր, որ «Աստվածաշունչ» մատյանը լատիներենից թարգմանեց գերմաներեն։ Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է, եւ այն պիտի կարդան բոլորը։
-1444 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան կայսրությունը հաղթանակ տարավ, եւ ավարտվեց վերջին Խաչակրաց արշավանքը։
-1881 թ. նոյեմբերի 10-ին ծնվել է Արսեն Ամիրյանը` հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը (մահ.` 1918 թ.)։
-1862 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։
-1919 թ. նոյեմբերի 10-ին ծնվել է Միխայիլ Կալաշնիկովը` ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հրաձգային զենքի ճարտարագետ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), գեներալ-լեյտենանտ (1999), համաշխարհային ճանաչում ունեցող «Կալաշնիկով» ինքնաձիգի ստեղծողը։