-1895 թ. նոյեմբերի 12-ին Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր։
-1923 թ. նոյեմբերի 12-ին ընդունվեց ԽՍՀՄ պետական դրոշը։
-1942 թ. նոյեմբերի 12-ին սկսվեց Գուադալկանալի ծովամարտը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը։
-1946 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Օլեգ Եսայանը` հայ քաղաքական եւ պետական գործիչ, դիվանագետ, Արցախի առաջին վարչապետը, հետագայում՝ Ռուսաստանում ու Բելառուսում Հայաստանի նախկին դեսպանը։
-2014 թ. նոյեմբերի 12-ին Արցախի արեւելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով խոցվեց պաշտպանության բանակի օդուժի «Մի-24» հարվածային ուղղաթիռը։
-1935 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Լյուդմիլա Գուրչենկոն` ռուս հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (մահ.` 2011 թ.)։
-1912 թ. նոյեմբերի 12-ին Հունաստանի Գեորգիոս I թագավորը կատարում է իր հաղթական մուտքը Սալոնիկ` 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո:
-1918 թ. նոյեմբերի 12-ին Ավստրիան դառնում է հանրապետություն:
-1927 թ. նոյեմբերի 12-ին Լեւ Տրոցկին հեռացվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունից:
-1899 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Հովհաննես Հեքելեկյանը` հայազգի մանրէաբան եւ կենսաքիմիկոս:
-1933 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Վլադիմիր Մովսիսյանը` խորհրդային կուսակցական եւ պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ:
-1936 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Վոլոդյա Սարդարյանը` հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1975)։
-1938 թ. նոյեմբերի 12-ին ծնվել է Վիլյամ Պետրոսյանը` հայ քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության եւ նկարիչների միջազգային ընկերակցության անդամ։ Հեղինակ է Հայաստանի Արարատի մարզի Այնթապ, Այգեզարդ եւ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղերում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշարձանների։