-1933 թ. նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ ձեւավորվեցին դիվանագիտական հարաբերություններ։
-1939 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ հայ նշանավոր կոմպոզիտոր։ Երաժշտություն է գրել 16 խաղարկային եւ շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի եւ սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» եւ այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։
-1945 թ. նոյեմբերի 16-ին հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը։
-1951 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը՝ արցախյան ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, հետմահու՝ Հայաստանի ազգային հերոս (1996)։
-1965 թ. նոյեմբերի 16-ին ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
-1967 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռալֆ Յիրիկյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն։ Նրան շնորհվել են բարձրագույն ուսումնական եւ գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան եւ այլ պատվավոր կոչումներ, այդ թվում՝ «Տարվա մարդ» կոչումը՝ «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի, եւ «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը՝ Թեքեյան մշակութային միության Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից։
-1996 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Աբաջյանը՝ ժամկետային զինծառայող, Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս՝ հետմահու (զոհվել է 2016 թ.)։ Զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
-2007 թ. նոյեմբերի 16-ին Երեւանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան:
-1848 թ. նոյեմբերի 16-ին Լոնդոնում իր վերջին համերգը տվեց Ֆրեդերիկ Շոպենը:
-1907 թ. նոյեմբերի 16-ին ձեւավորվում է Միացյալ Նահանգների 46-րդ՝ Օքլահոմա նահանգը:
-1918 թ. նոյեմբերի 16-ին Հունգարիան դուրս է գալիս Ավստրահունգարական կայսրությունից եւ դառնում է հանրապետություն:
-1945 թ. նոյեմբերի 16-ին հայտնաբերվում են ամերիցիում եւ կյուրիում ծանր մետաղները:
-1979 թ. նոյեմբերի 16-ին բացվում է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:
-1532 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Կայամարկյան սպանդը՝ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորեց մոտ 7000 մարդու։
-1895 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Մայքլ Արլենը՝ սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը եւ Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաեւ՝ Վիլյամ Սարոյանը։