-1897 թ. նոյեմբերի 27-ին ծնվել է Գեւորգ Աբովը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
-1990 թ. նոյեմբերի 27-ին ընդունվեց Բուլղարիայի դրոշը։
-1991 թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով եւ հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների եւ երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության եւ ինժեներ դառնալու համար։
-2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը։
-2009 թ. նոյեմբերի 27-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով վթարի ենթարկվեց, մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։
-1095 թ. նոյեմբերի 27-ին Հռոմի պապ Ուրբանոս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արեւելք եւ ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով, փաստորեն, սկսվեցին Խաչակրաց արշավանքները։
-1852 թ. նոյեմբերի 27-ին մահացել է Ադա Լավլեյսը՝ անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը, նրա անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն (ծնվ.՝ 1815 թ.)։
-1895 թ. նոյեմբերի 27-ին շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը։