«Մարդաբանությունը, այսինքն՝ գիտությունը մարդու վարքի մասին, սովորաբար եւ ողջամտորեն բաժանված է անատոմիայի (գիտություն մարդու մարմնի ու դրա մասերի մասին) եւ հոգեբանության (գիտություն հոգեկանի մասին) միջեւ»:
Կասպար եւ Թոմաս Բարթոլիններ
Ամեն անգամ թուրքերի հետ առնչվելիս ուզում ես հասկանալ նրանց վարքի դրդապատճառները, մարդու այդ տեսակի, քանզի տարածաշրջանում, որտեղ հայտնվել են նրանք եւ երբ հայտնվել են, վաղուց քաղաքակրթված էին եւ նման արտառոց վարք չէին դրսեւորում` արնախում ու արյունարբու, գազանային բնույթի։ Տարածաշրջանում թուրքերի հայտնվելուց դարեր անց փոխվեց նրանց մարդաբանական տիպը` մոնղոլոիդից վերածվելով «եվրոպոիդ» ռասայի «արմենոիդ» մարդաբանական տիպի։
Նկատի առնելով այդ տիպերի էական ու արմատական տարբերությունները միմյանցից` զարմանալի է թվում այդքան կարճ ժամանակում այդքան էական փոփոխությունը, եթե այն բացատրվեր սոսկ կլիմայափոխությամբ ու աշխարհագրությամբ, քանզի նման դեպքերում հազարամյակներ են անհրաժեշտ, սակայն թուրքերը, ներխուժելով տարածաշրջան, սկսեցին իրենց հատուկ բարբարոս վարքով ճնշել տեղի ժողովուրդներին` սպանություններից ու թալանից զատ տիրապետելով կանանց, քշելով հարեմներ, բռնի ամուսնացնելով թուրքերի հետ ու նրանց միջից հանելով ազգային պատկանելության գիտակցումը։ Հայերին ու հույներին ենթարկում էին կրոնափոխության, դարձնում ենիչերի եւ ստիպում կռվել իրենց ազգակիցների դեմ` թուրքին հատուկ ողջ ատելությամբ ու նենգությամբ։ Թվաքանակով լինելով ավելի պակաս, քան տեղացիները, արագորեն ձուլվում էին ու փոխում իրենց մարդաբանական տիպը, ի տարբերություն տեղացիների, ովքեր հարյուր հազարամյակներ բնիկ ժողովուրդ էին` արդեն իսկ խորապես ձեւավորված թե՛ մարդաբանական տիպով, թե՛ հոգեբանությամբ եւ թե՛ շատուշատ հատկանիշներով, որոնք անհնար էր փոխել մի քանի հարյուրամյակի ընթացքում, որքան էլ նվաճողը լիներ բարբարոս։
Հաճախ հարց տալով մեզ մեր հանդուրժողականության մասին թշնամու հանդեպ զարմանում ենք ինքներս մեզ վրա` ինչո՞ւ ենք այդպիսին` թո՞ւյլ ենք, վախկո՞տ, դժվա՞ր ենք հասկանում, թե՞ դյուրահավատ ենք… Ինչպես մենք, հույներն ու մյուս ժողովուրդները, որ դարեր շարունակ ենթարկվել են թրքական բարբարոսական, գազանային գործողություններին, երբեք նրանց խնդիրը չենք ունեցել, քանզի, ապրելով մեր բնիկ տարածքներում, առավել մշակութային, գիտական, տնտեսական, զարգացման խնդիրներ ենք դրել մեր առջեւ, եւ ոչ նվաճողական. քաղաքակրթական առաջընթացի հետ առավել բյուրեղացվել են մեր պահանջներն ու գործողությունները, իսկ պատերազմների, տարաբնույթ բախումների ժամանակ պահպանել ենք մեր բարոյական ոգին ու կերպարը, չենք իջել մարդասպանության ու մարդախոշտանգման աստիճանի, ինչից ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել, էլ չասած` որի մասին երազում, որն իրագործում ու որով դաստիարակվում են թուրքերի սերունդները, որոնք իրենց մարդաբանական տիպով այսօր արդեն կապ չունեն քոչվոր նախնիների հետ, որոնց, իբր, ձգտում են միանալ ներկայիս թուրքերը, այն մոնղոլոիդների, որոնց հատուկ են երկար գլուխը (գլխարկի շրջագծով), սեւ, ուղիղ, կոշտ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, մուգ, շեղ աչքերը, թույլ զարգացած երրորդական մազածածկույթը, հարթ դեմքը, այտոսկրերի ցցվածությունը, ցածր քթարմատը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը, էպիկանտուսը եւ այլն։
Նրանք, ովքեր կարող են այսօր համարվել թուրքերի նախնիներ կամ թուրքական ցեղախմբի ներկայացուցիչներ, դարերով կտրված են ներկայիս թուրքերից թե՛ իրենց մարդաբանական տիպով, թե՛ սոցիալ-կենցաղային պայմաններով ու թե՛ հոգեբանությամբ ու այդ հոգեբանությամբ թելադրված վարքով։ Այն մոնղոլոիդները, ովքեր մնացել են իրենց նախկին տեղերում` Ալթայում ու Միջին Ասիայում, այլեւս նույն քոչվորներն ու բարբարոսները չեն։ Նրանք ենթարկվել են իրենց շրջապատի ժողովուրդների նիստուկացին, կենցաղային ու մշակութային ազդեցությանը, խաղաղասեր հոգեբանությանը, քանզի նրանք էլ նվաճողական խնդիրներ չունեն. ապրում են այնտեղ, որտեղ ծագել, առաջացել են, եւ թուրքերի` այսպես կոչված Մեծ Թուրանի գաղափարն ամենեւին էլ նպաստավոր ու ցանկալի լուծում չէ նրանց համար. ըստ էության` թուրքերը այդ կեղծ գաղափարով նաեւ նրանց են դնում հարվածի տակ` տանելով անկանխատեսելի արկածախնդրության։
21-րդ դարում արծարծել նախնիների հետ միանալու ինչ-որ միջանցքի անհրաժեշտության մասին ու դրա համար թափել բազում մարդկանց անմեղ արյուն, ոչ այլ ինչ է, եթե ոչ միջնադարյան մտածողության մնացուկների հետեւանք, քանզի նախ` այսօր չկան փակ ճանապարհներ ու ճանապարհային խոչընդոտներ. ոտքով կամ սայլով մղոններ կտրելու ժամանակները վաղուց պատմական են դարձել, երկրորդ` այդ միջանցքով, որ նկատի ունեն թուրքերը, ո՛չ ողջ Թուրքիայի ժողովուրդը, ո՛չ էլ, առավել եւս, նրանց նախնի համարվողները չեն հոսելու միմյանց տարածք, քանզի դրա անհրաժեշտությունը չկա` երկուստեք ինքնաբավ են, եւ ոչ ոք սովամահ չի լինում. չկա գոյության գերխնդիր, որ թուրքերը կեղծ գաղափարով ոտքի են կանգնելու, արյուն-արցունք են թափում Հայաստանը մեկ անգամ եւս տրոհելու ու գազանի որս փախցնելու համար. նրանց արյունռուշտ էությունը չի հանգստանում, եւ նրանք անընդհատ զոհեր են ուզում եւ թքած ունեն, որ իրենք էլ են հայտնվում այդ զոհերի թվում. նրանց համար դա ընդամենը քանակ է եւ ոչ երբեք մարդկային կյանք, որ, ինչքան էլ քիչ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր դեպքում եզակի է։
Այդ ցեղատեսակը հոգեբանորեն է արյան ծարավի, իսկ դա լուրջ, գրեթե անբուժելի խնդիր է։ Այսօր մարդկային հարաբերությունների, շփման համար բաց են բոլոր ճանապարհները, եւ ոչ ոք չի գանգատվում դրանից, բացառությամբ թուրքերի, որոնք նստած են մի քանի ծովի վրա եւ ազատորեն օգտվում են թե՛ ծովային, թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհներից, եւ այդ լիառատության մեջ հանկարծ Հայաստանի մի փոքրիկ տարածք կամ մի փոքր Հայաստան կարող է նրանց համար խոչընդոտ դառնալ լայնքով ու երկայնքով աշխարհին տիրելու համար։ Իրականում աշխարհագրական այդ փոքրիկ կտորն ընդամենը խայծ է մեծ որս սկսելու համար, եւ ով դա չի հասկանում, ստիպված է պատրաստ լինել առավել մեծ կորուստների` առավել լայն մասշտաբով։ Հիշենք երկաթե վարագույրի ժամանակները, երբ փակ էին ԽՍՀՄ սահմանները ազատ անցուդարձի համար. մարդիկ սովից չէին մեռնում. երկիրը ինքնաբավ էր. մարդիկ աշխատում ու ապրում էին խաղաղ, եւ ոչ ոք ոչ մեկից ոչ մի միջանցք չէր ուզում ինչ-որ զառանցագին հղացումների համար։ Հետխորհրդային շրջանում, երբ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական ընդհարումը, Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ. ծովայինի մասին չենք էլ խոսում, բայց օդային ու ցամաքային ճանապարհներն էլ խիստ նեղացան, ընդ որում` Թուրքիայի անմիջական միջամտությամբ ու մասնակցությամբ։
Հայաստանը սովորեց ապրել առանց այդ հաղորդակցությունների ու չսկսեց աջուձախ արյուն հեղել, այդ փոքրիկ «միջանցքը» սկսեց սնել ինքն իրեն, ու հանկարծ թուրքերը հասկացան, որ դա կախարդական մի բան է, որ իրենք անպայման պիտի ձեռք գցեն` ինչ գնով էլ լինի… Բայց դե, իրականում, «միջանցքը», ինչպես նշվեց, սոսկ խայծ է` թե Հայաստանը չորս կողմից աքցանելու, թե՛ նրան ամբողջովին տիրանալու եւ թե՛ հակառուսական մեծ արշավանքի թռիչքուղի, որն այսօր իսկ պայթունավտանգ գործողությունների մեջ է, իսկ թուրքական ցինիզմին սահման չկա. Ուկրաինան Ռուսաստանից կտրած ու միմյանց միջեւ թշնամանք հրահրած արբիտրաժային դերակատար Թուրքիան «խաղաղարարի» իր միջնորդությունն է առաջարկում դարերով միմյանց հետ ապրած ու միմյանց ձուլված, գրեթե արյունակից ուկրաինացի ու ռուս ժողովուրդներին, ինչպես որ խաղաղության քարոզով մեկ տարուց ավելի է` սպանդ է կազմակերպել Արցախի ու Հայաստանի տարածքներում ու սահմանների վրա…