-1987 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Ռուբեն Մամուլյանը՝ ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի խոշորագույն թատերական եւ կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը եւ մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։
-2003 թ. դեկտեմբերի 4-ին հայ պատմաբանները եւ հնագետները Ջուղայի խաչքարերի ոչնչացման առիթով միջազգային կազմակերպություններին համապատասխան պաշտոնական բողոք ներկայացրին։
-2007 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Զարուհի Դոլուխանյանը՝ խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ (1955), ՌՍՖՍՀ (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1966), պրոֆեսոր։
-1534 թ. դեկտեմբերի 4-ին թուրքերը գրավում են Բաղդադը:
-1791 թ. դեկտեմբերի 4-ին լույս է տեսնում «The Observer»-ը՝ առաջին կիրակնօրյա թերթը:
-1853 թ. դեկտեմբերի 4-ին ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ։
-1918 թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը։
-1827 թ. դեկտեմբերի 4-ին ծնվել է Գարեգին Զարբհանալյանը՝ հայ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1848 թ. հունվարի 17-ից։
-2005 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Գրիգոր Ավագյանը՝ տնտեսագետ, աշխարհագրագետ, պրոֆեսոր (1974), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1972), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1992): Գրիգոր Ավագյանի հիմնական աշխատությունները վերաբերում են տնտեսական աշխարհագրությանը, աշխարհագրության տեսությանը, քարտեզագրությանը, Հայաստանի լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական, գյուղատնսեսության զարգացման հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
-1875 թ. դեկտեմբերի 4-ին ծնվել է Ռայներ Մարիա Ռիլկեն՝ ավստրիացի բանաստեղծ (մահ.՝ 1926 թ.)։
-1909 թ. դեկտեմբերի 4-ին հիմնվեց տափօղակով հոկեյի ամենահին ակումբը՝ «Մոնրեալ Կանադիենսը»։
-1963 թ. դեկտեմբերի 4-ին ծնվել է Սերգեյ Բուբկան՝ ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի հնգակի չեմպիոն, 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ։