-1882 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Արսեն Տերտերյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ.՝ 1953 թ.)։
-1941 թ. դեկտեմբերի 22-ին մահացել է Հակոբ Հովհաննիսյանը՝ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1925), ԵՊՀ ռեկտոր (1922-1930), ԵրԲԻ կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երեւանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1930-1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
-1972 թ. դեկտեմբերի 22-ին մահացել է Մկրտիչ Արմենը՝ հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծնվ.՝ 1906 թ.)։
-2001 թ. դեկտեմբերի 22-ին ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին՝ CC անունով կատուն։
-1790 թ. դեկտեմբերի 22-ին՝ 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերն Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր։
-1858 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Ջակոմո Պուչինին՝ իտալացի մեծանուն օպերային երգահան։ Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»-ն, դուրս գալով օպերայի շրջանակներից, դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաեւ Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900), «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արեւմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները։
-1894 թ. դեկտեմբերի 22-ին սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ։
-1919 թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշեւիկների հետ կապի համար։
-1915 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Մարո Մարգարյանը՝ հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի։