Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

Դեկտեմբերի 22-ին բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան տարեդարձն է

Դեկտեմբերի 22, 2021
Այլք
Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
524
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իր բանաստեղծությունների պես փխրուն եւ գերզգայուն, մայրական քնքշանքով ու լիա-ռատ սիրով է տրոփում հայ քնարերգության լավագույն դեմքերից մեկի` Մարո Մարգար-յանի սիրտը, ում անունը հոգեհարազատ է արցախցիներիս համար: Նրա նուրբ, անա-ղարտ եւ քնքուշ պոեզիային դեռ ծանոթ լինելով դպրոցական տարիներից, հետագայում ընթերցելով ու շատ սիրելով, իմ առաջ ամեն անգամ գթառատ, բարեհամբույր մոր ազն-վական կերպարն էր միշտ ուրվագծվում: Եվ, բնականաբար, երբ ժամանակի հետ «տա-րիք առա», ավելի ուշադիր գտնվելով նրա ստեղծագործությունների նկատմամբ՝ առիթ էի որոնում անձամբ հանդիպելու եւ որդիական իմ անկեղծ երախտիքը հայտնելու բանաս-տեղծուհուն` լուսավոր տողերի համար: Եվ հարմար առիթը եղավ:

Արցախի գրողների պատվիրակության հետ Երեւան էինք ժամանել հայ գրողների հերթա-կան համագումարին մասնակցելու: Հերթով մոտենում, ողջագուրվում էինք մեր գրչընկեր-ների հետ: Բոգդան Ջանյանին խնդրեցի ծանոթացնել Մարո Մարգարյանի հետ: Նա իրեն հատուկ հումորով մոտեցավ հասակակից բանաստեղծուհուն, ում կողքին Սիլվա Կապու-տիկյանն էր, եւ ժպտալով` դիմեց նրան. «Մարո, ուրախացիր, քեզ սիրող մարդկանց թիվը մեկով էլ ավելացավ: Էս երիտասարդը` Արցախից հատուկ եկել է քեզ տեսնելու»… Ես մո-տեցա եւ խոնարհաբար բարեւեցի` համբուրելով նրա ձեռքը: Սիլվա Կապուտիկյանը, որի հետ վաղուց էի բարեկամացել, զվարթացավ եւ կատակեց. «Երիտասարդ ժամանակ որ-տեղ էիր, որ հիմա ես ուզում Մարոյի հետ ծանոթանալ»: Բոլորս սրտաբուխ ծիծաղեցինք:

Բոգդան Ջանյանը տեղեկացրել էր, որ Արցախից եմ, եւ Մարո Մարգարյանը հարցուփորձ արեց, հետաքրքրվեց, թե ինչպես է ժողովրդի տրամադրությունը, կանայք ինչպիսի դերա-կատարություն ունեն շարժման մեջ եւ մարդկանց համախմբելու գործում: Եվ շատ ուրա-խացավ նրանց ձեռնարկումներով: Ասաց, որ Հայաստանի գրողների, արվեստագետների խմբի հետ ինքն էլ որոշել է առաջիկայում Արցախ մեկնել, ծանոթանալ ակտիվիստների հետ, շրջել գյուղերում եւ հաղորդակցվել շարքային մարդկանց հետ, ունկնդրել նրանց:

Ապա նա ճամպրուկից իր նոր լույս տեսած գիրքը հանեց եւ մակագրեց. «Սիրելի բարեկա-միս` Դավիթին, ում համար մայրական սերը գերագույն արժեք է, եւ որդիական պարտքի զգացումը մշտարթուն ուղեկցում է նրան: Թող ճանապարհն այդ բանուկ լինի եւ անխա-թար: Մայրական օրհնությամբ` Մ. Մարգարյան»: Ուրախությամբ ընդունեցի նվերը եւ խոս-տացա մինչեւ տուն վերադառնալս անպայման ընթերցել: Բոգդան Ջանյանն ինձ հորդո-րեց, որպեսզի Երեւանում նոր լույս տեսած իմ «Հավատի ժամ» բանաստեղծությունների ժողովածուն էլ ես մակագրեմ, որի մասին գրախոսություն էր գրել «Գրական թերթում», ինչն արեցի սիրով եւ հարգանքով:

Հերթական հանդիպումը կայացավ Ստեփանակերտում: Այցի շրջանակներում մի խումբ գրողների, այդ թվում` Մարո Մարգարյանին հյուրընկալեցինք Արցախի պետական համալ-սարանում, որտեղ դասախոսներն ու ուսանողները ջերմորեն ընդունեցին պատվարժան հյուրերին: Նրա նուրբ, քնարաշունչ պոեզիան բարձր գնահատեցին Վարդան Հակոբյանը, Սոկրատ Խանյանը, Ժաննա Բեգլարյանը, ես, գրականության ամբիոնի դասախոսներ Անահիտ Աթայանը, Լենա Գրիգորյանը եւ այլք: Իմ խոսքում անդրադառնալով նրա կեր-պարին` ընդգծեցի, որ «Մարո Մարգարյանը ժամանակակից հայ պոեզիայում իր ուրույն տեղն ունի եւ մեր հոգեւոր մայրն է»… Բանաստեղծուհին արտասվելու չափ հուզվել էր ջերմ, սրտառուչ ելույթներից: Եվ, որպես պատասխան, բարձրաձայնեց, թե շատ-շատ է սի-րում Արցախը, եւ մայրական իր մի բուռ սիրտը դողում է յուրաքանչյուրի համար: Այս խոս-քերը նա ասաց գիտակցաբար` գուշակելով արցախահայությանը սպառնացող դաժան պատերազմը, որ հազարավոր զոհեր խլեց: Որբացան մանուկներ, այրիացան ջահել կա-նայք, եւ որդեկորույս մայրերի անափ վիշտն այդպես էլ չի սպիանում: Մոր սիրտը դա կի-մանա…

Դահլիճից դուրս եկանք եւ համալսարանի մուտքի մոտ խմբով լուսանկարվեցինք: Երբ պիտի Երեւան մեկնեին, եւ հրաժեշտ պիտի տայինք իրար, Մեծ մայրն անփորձանք եւ խաղաղ օրեր մաղթեց ու հորդորեց «երբեք չզիջել դիրքերն ու պինդ մնալ»: Ասաց, որ շատ է կարոտելու եւ, ինչ էլ որ լինի (հավանաբար, առողջական վիճակը նկատի ուներ), նորից է այցի գալու հարազատներին: Ցավոք, նա «դրժեց» խոստումը: Ամանորի նախաշեմին էր, երբ կնքեց մահկանացուն: Ձյան առատ տեղումների պատճառով փակվել էին ճանապարհները, եւ չկարողացանք Երեւան մեկնել ու մասնակցել հուղարկավորմանը:

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել…

Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist