Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Դեկտեմբերի 23, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
51
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1928 թ. դեկտեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Չեքիջյանը՝ խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017): 1961-ից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաեւ սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։

-2010 թ. դեկտեմբերի 23-ին մահացել է Ստեփան Ալաջաջյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։

-1876 թ. դեկտեմբերի 23-ին սուլթան Աբդուլ Համիդը հրատարակեց Օսմանյան առաջին սահմանադրությունը։

-1994 թ. դեկտեմբերի 23-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ։

-1871 թ. դեկտեմբերի 23-ին Կահիրեում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

-1888 թ. դեկտեմբերի 23-ին հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրեց իր ականջը եւ նվիրեց մի անառակ կնոջ:

-1972 թ. դեկտեմբերի 23-ին Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով մահացավ մոտ 10 000 մարդ, եւս 20 000-ը վիրավորվեցին:

-1986 թ. դեկտեմբերի 23-ին «Վոյաջեր» ինքնաթիռով աշխարհում առաջին անգամ կատարվեց առաջին շուրջերկրյա թռիչքը:

-2000 թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին հանձնեց «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:

-2011 թ. դեկտեմբերի 23-ին մահացել է Կամո Նիգարյանը՝ հայ նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ:

Թեգեր: պատմության հետագծով
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

Մայիսի 17, 2022
«Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»

«Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»

Մայիսի 17, 2022

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Անմահները պարտավորեցնում են

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

«Հայության կարեւոր ուժը եղբայրության զգացումն է…»

Հաջորդ Հոդվածը
ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու

ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու

Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ

Եվրոպան պարտավոր է միջոցներ գործադրել Ադրբեջանի դեմ

Ամենաընթերցվածը

  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Գյուղը երկիր է կերակրում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լոռեցի քաջարի զինվորը

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist