-Գրիգորյան տոմարով դեկտեմբերի 25-ին նշվում է Սուրբ ծնունդը։
-1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը, և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։
-1930 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Արմենակ Ալաջաջյանը՝ հայ բասկետբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1964)։ Ընդգրկված է Եվրալիգայի բոլոր ժամանակների լավագույն 50 բասկետբոլիստների ցանկում:
-1962 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։
-1979 թ. դեկտեմբերի 25-ին սկսվեց Աֆղանական պատերազմը։
-1991 թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց։
-1991 թ. դեկտեմբերի 25-ին Ուզբեկստանն անկախացավ ԽՍՀՄ-ից։
-1642 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Իսահակ Նյուտոնը՝ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
-1990 թ. դեկտեմբերի 25-ին համացանցի ծննդյան օրն է։ Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել «Hypertext Transfer Protoc»:
-2016 թ. դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող «Տու-154» ինքնաթիռը վթարվել է և ընկել Սև ծովը։
-1890 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Ալեքսանդր Հակոբյանը՝ մեխանիկ, պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)։
-1903 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Արաքսը (Արաքս Մուրադի Ավետիսյան)՝ հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։
-1908 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Էդուարդ Սարգսյանը՝ հայ նկարիչ:
-1977 թ. դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։