Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Իսկական բարեկամությունից ծնվում են ակադեմիկոսներ

Ապրիլի 12, 2022
Այլք
Իսկական բարեկամությունից ծնվում են ակադեմիկոսներ
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես տալիս եմ այս երդումը հանուն թուրք եւ քուրդ ժողովուրդների եղբայրության»,-1994 թ. Թուրքիայում առաջին քուրդ կին պատգամավոր Լեյլա Զանայի երդման արարողության ժամանակ նրա մայրենի լեզվով` քրդերեն, ելույթի վերջում հնչեց ընդամենը հիշյալ նախադասությունը, եւ դա դարձավ պատգամավորի ձերբակալության պատճառը։

Թուրքական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ` լինելով միջինասիական քոչվոր ցեղեր, եկան ու հաստատվեցին տարածաշրջանում, կազմավորվեցին որպես պետություն եւ ակամա շփվեցին մշակույթի հետ, սակայն նրանց «մշակույթը» մնաց նույնը. ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու սովորությունը ավանդույթի ուժով շարունակվում է մինչ օրս։ Ոճրագործները երբեւէ չեն բավարարվել այն արյունով, որ իրենք են թափել. նրանց ստորությունն ու դաժանությունը, եղկելիությունը դրսեւորվել են հատկապես արյունակիցներին միմյանց դեմ գազանացնելու գործընթացում. հիշենք ենիչերիներին` գերեվարված ու իսլամի կրոնափոխված, քրիստոնյա տղաներից  կազմված ստրուկների էլիտար հետեւազորային միավորումներ, որ կցված էին օսմանյան սուլթանին եւ օգտագործվում էին իրենց իսկ ցեղակից քրիստոնյաներին ճնշելու ու ոչնչացնելու ծրագրերում` նույնքան արյունարբու, որպես իրենց ստեղծողները։ Այդպես էլ հայերին ճնշելու ու նրանց դեմ կոտորածներին մասնակցելու համար սուլթան Աբդուլ Համիդ II-ը 1891 թ. ստեղծեց քրդական ու չերքեզական մոտ 30 անկանոն  հեծելագնդեր՝ «Համիդիե» կոչված միավորումներ, որ ենթարկվում էին թուրք պաշտոնյաների կարգադրություններին։

Պետք է ասել, սակայն, որ դրանից քրդերի դրությունը Թուրքիայում ամենեւին էլ լավը չէր դառնում. նրանցից կերտվում էին ոչ միայն բարբարոսներ, այլեւ հալածվում էին, ինչպես որ մնացած այլազգիները։ Սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI-XII դդ) քրդերը հաստատվեցին նաեւ Հայաստանի հարավային որոշ նահանգներում։ Որեւէ այլ տեղ քրդերն այնքան ու այնպես ընդունված չեն եղել, ինչպես Հայաստանում։ Հիշենք թեկուզ 1980-ականների Իրան-իրաքյան պատերազմը, երբ Սադամ Հուսեյնի ռեժիմը 1986-1989 թթ. իրականացրեց քրդերի ցեղասպանություն (Անֆալ). սպանվեց 182 հազար քաղաքացիական անձ։

Հայաստանի առաջին հանրապետության տարիներից իսկ (1918-1920 թթ.) քրդերն ստացել են քաղաքական իրավունքներ, քաղաքացիություն, որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ եւ կազմավորել քրդական կամավորական գնդեր, բացվել են առնվազն 50 քրդական դպրոցներ, սկզբում` սեփական գիր չունենալու պատճառով, քրդերենը գրվել է հայերեն տառերով, այնուհետեւ կյուրեղագիր եւ լատինատառ։ Խորհրդային Հայաստանը համարվում է քրդական գրականության հիմնական կենտրոն։ Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, Երեւանից հեռարձակվող քրդական ռադիո։ 1926 թ. «Հայֆիլմում» նկարահանվել է առաջին քրդական ֆիլմը՝ «Զարե», 1935 թ. հրատարակվել քուրդ գրող Արաբ Շամիլովի «Քուրդ հովիվը» առաջին քրդական վեպը, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում բացվել է քրդական բաժին։ Մեծն Կոմիտասը գրի է առել նաեւ քրդական ազգային երգեր, Հովհ. Շիրազը գրել է «Սիամանթո եւ Խջերազե» սիրված պոեմը, որ բազմիցս հնչել է հայկական ռադիոյով։ Այնպես որ, Հայաստանում քրդերի, ինչպես նաեւ այլ ազգությունների համար ստեղծված էին ապրելու եւ զարգանալու համանման պայմաններ, ինչպիսին հայերինն էր, ու երբեւէ չեն եղել ազգային խտրականության կամ վիճաբանության դեպքեր, ու թեեւ ժողովուրդներն ապրել են ազգային սովորույթներով, եղել են միմյանց հետ մերված` շատ ժամանակ չտարբերվելով մեկը մյուսից։

Շատ ազգակիցների նման Հայաստանում է ծնվել եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ-քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգությամբ քուրդ Շաքրո Խուդոյի Մհոյանը. ծնվել է Ալագյազում` 1930 թ. ապրիլի 12-ին։ Ծնողները բազմազավակ էին, հայրը գյուղխորհրդի նախագահ էր։ Միջնակարգ կրթությունն ավարտել է գյուղի դպրոցում, այնուհետեւ ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Ինստիտուտն ավարտելուց հետո պատմություն է դասավանդել ծննդավայրի դպրոցում, այնուհետեւ աշխատել է «Ռյա թազա» թերթում` որպես խմբագրի տեղակալ, իսկ 1960-ից Հայաստանի արեւելագիտության ինստիտուտում զբաղեցրել է քրդագիտության բաժնի վարիչի պաշտոնը, երկար տարիներ եղել արեւելագիտության ինստիտուտի գիտխորհրդի անդամ, դասախոսել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում: 1990 թ. պրոֆեսորն ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, 1996-ին՝ իսկական անդամ։ 1994 թ. ակադեմիկոս Շաքրո Մհոյանը հրավիրվել է Մոսկվա, ստանձնել քրդագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը՝ կապերը պահպանելով Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ։ 2002-ից Շաքրո Մհոյանը Ռուսաստանի ԳԱ արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներից էր։

Շաքրո Մհոյանը առնվազն 14 մենագրությունների եւ մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է. «Քրդական ազգային-ազատագրական շարժումները Իրաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» թեմայով 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ «Քուրդ ժողովրդի ազգային ինքնավարության հիմնահարցերը Իրաքում» թեմայով 1978 թ. Մոսկվայում՝ դոկտորական ատենախոսություն, ինչպես նաեւ խմբագրել է «Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ եւ ժողովուրդներ» մատենաշարի քրդագիտությանը նվիրված հատորները։

Շաքրո Մհոյանը բարձր էր գնահատում հայ-քրդական հարաբերությունները՝ մասնավորապես նշելով, որ ԽՍՀՄ ոչ մի հանրապետությունում այնքան բան չի արվել քրդերի ազգային-մշակութային իրավունքները պահպանելու հարցում, որքան Հայաստանում։ Ու թեեւ ակադեմիկոս Շաքրո Խուդոյի Մհոյանն արդեն ապրում ու աշխատում էր Մոսկվայում եւ Մոսկվայում էլ վախճանվեց` 2007 թ. փետրվարի 1-ին, հուղարկավորվեց սիրելի ծննդավայրում` Հայաստանի Ալագյազ գյուղում։

Կիսվել5Tweet3Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist