-1937 թ. ապրիլի 20-ին ծնվել է Սեյրան Խաթլամաջյանը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ:
-1939 թ. ապրիլի 20-ին մահացել է Ուիլյամ Միտչել Ռամզին՝ շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ (ծնվ.՝ 1851 թ.)։
-2011 թ. ապրիլի 20-ին մահացել է Գեորգի Յարալյանը՝ հայ հայտնի ծաղրանկարիչ (ծնվ.՝ 1927 թ.):
-1820 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ճանիկ Արամյանը՝ հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ։ Ստեղծել է Արամյան տպատառատեսակը։
-1872 թ. ապրիլի 20-ին ծնվել է Արշակ Ներսիսյանը (Սեպուհ)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի (մահ.՝ 1940 թ.):
-1884 թ. ապրիլի 20-ին ծնվել է Դանիել Վարուժանը՝ 20-րդ դարի արեւմտահայ բանաստեղծ։ Նրա ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետեւ ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության եւ գեղարվեստական կատարյալ ձեւերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաեւ վերածնության շրջանի իտալական եւ ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» եւ «ծովածուփ արյան» մեջ (վախճ.՝ 1915 թ.):
-1902 թ. ապրիլի 20-ին Մարի եւ Պյեռ Կյուրիներն առաջին անգամ ստանում են մաքուր ռադիում:
-1972 թ. ապրիլի 20-ին Ջոն Յանգի հրամանատարությամբ «Ապոլոն 16» տիեզերանավը կատարում է Լուսնէջք:
-1889 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը՝ Գերմանիայի կանցլեր (վախճ.՝ 1945 թ.):