Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ «Գիշերածաղիկն» է բուրում…

Լույս է տեսել Ռաֆ Բարաթյանի ընտրանին

Ապրիլի 30, 2022
Այլք
Երբ «Գիշերածաղիկն» է բուրում…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
514
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ առաջին անգամ ընթերցեցի Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական շարքերը, դրանք իմ ուշադրությունը գրավեցին իրենց թարմ մտածողությամբ,  անմիջականությամբ ու անկեղծությամբ, երեւույթների խոր, փիլիսոփայական ընկալմամբ: Հետագայում դրանք տեղ գտան հաջորդաբար հրատարակված նրա հինգ ժողովածուներում՝ ապացուցելով գրական աճի, ստեղծագործական բուռն ընթացքի եւ պոեզիայի նկատմամբ ունեցած հավատամքի մասին: Այդ կապակցությամբ թերթերում ու հանդեսներում տպագրված գրախոսականներն ազդարարեցին երիտասարդ, խոստումնալից բանաստեղծի մուտքը համահայկական գրական դաշտ: Հեղինակի լուսավոր պոեզիայով խանդավառված՝ ես էլ, իմ հերթին, խոսք գրեցի մամուլում նրա նոր գրքերի մասին՝ նպատակ ունենալով քաջալերել եւ ընթերցողների լայն շրջանակներին հաղորդակից դարձնել Լոռվա աշխարհի նորօրյա պոետներից եւս մեկի՝ Ռ. Բարաթյանի նրբահյուս ստեղծագործություններին, նրա խորախորհուրդ, հորդաբուխ եւ զրնգուն ձայնին…

Ակնկալում էի, որ Ռաֆն իր ընթերցողներին կներկայանա բանաստեղծությունների ընտրանիով, որոնք, ենթադրվում է, պիտի ժողովվեին հրատարակած նախորդ գրքերից: Սակայն այնքան հախուռն էր նրա ստեղծագործական հունձքը, որ շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նոր գիրք կազմել եւ ժողովածուի մեջ ընդգրկել բացառապես թարմ, ցողաթաթախ գործեր… Իսկ թե այն բանաստեղծական հնարքներից ու թեմատիկ առումով որքան է բազմաշերտ եւ տարողունակ, կարելի է եզրահանգել նրա փիլիսոփայական դիտարկումներից. հայրենիք, սեր, մայրական սեր, վիրավոր Արցախ, հարազատ բնաշխարհ եւ այլն: Իսկ այդ ամենի հիմքում ազատատենչ հայն է, բռնությունների դեմ ընդվզող քաղաքացին, կյանքը հայրենիքին զոհաբերած ու «Եռաբլուրում» ննջող մարտիկը, այսօր սահմանին կանգնած զինվորը, որ հանուն հող հայրենիի, մոր, սիրած աղջկա՝ պատրաստ է կրկնել արցախյան պատերազմներում հերոսացած տղաների սխրանքը:

Բանաստեղծական խոսքը հակիրճ է եւ հստակ, ուղղորդող, շատ հաճախ ենթատեքստային շղարշներով ագուցված: Եվ կարեւորն այն է, որ երեւույթների իմաստային բացահայտումներն ու եզրահանգումներն արվում են տրամաբանորեն շաղկապված՝ ստեղծագործության ծնունդը քաղցր տառապանքի շնորհիվ դարձնելով առավել համոզիչ, խորքային եւ ամբողջական: Իսկ ընթերցողին այլ բան չի մնում, քան փորձել ընկալել բանաստեղծի երեւակայության աշխարհը, նրա հոգու ճիչը, աղերսներն ու տագնապները՝ սերն ու կարոտը առ հայրենիք: Թախիծն ու լույսը միահյուսելով իրար, Ռաֆ Բարաթյանը երբեմն ստեղծագործական այնպիսի հնարքների է դիմում, որ պատկերային գունեղ նկարագրությունների մեջ դժվարանում ես «կռահել», թե գերզգայուն գեղագետի ձեռքին ավելի շատ գրի՞չն է խոսում, թե՞ վրձինը…

Եվ նրա «վրձնահարվածների» արդյունքում արժեւորվում, նոր իմաստ ու բովանդակություն են ստանում տողը, բառն ու հանգը, որոնք այնքան համահունչ են հեղինակի նկարագրին: Իսկ հասկանալու համար, թե ինչպես է «Գիշերածաղիկը» բուրում եւ իր գույներով «խելքահան անում» սիրահարներին, բավական է ընթերցել Ռաֆ Բարաթյանի ընտրանին եւ, որպես «էջանշան», սիրած բանաստեղծությունների կողքին խնամքով շարել նրա գունեղ ծաղկաթերթերը…                       

«Մեղայածեսը», իմ խորին համոզմամբ,  հետպատերազմյան շրջանում ծնունդ առած ու գեղարվեստական արժեք ներկայացնող լավագույն գրքերից է, որտեղ ամփոփված են հեղինակի սերը, տագնապն ու ցավը՝ նոր մարտահրավերների թիրախում հայտնված հայրենիքի նկատմամբ: Փորձելով վերծանել իրարամերժ երեւույթները, նա չի հուսահատվում եւ շարունակում է լույսի շող որոնել երկրի, զարկված Արցախի վիրավոր վերքերն ամոքելու համար: Հավատալով հայ զինվորի բազկի ուժին, նրա զորությանը, բանաստեղծը համոզված է, որ բազում դժվարությունների միջով անցած Հայաստան աշխարհն արժանապատվորեն հաղթահարելու է հերթական ծանր փորձությունը: Արցախի ձեռքից բռնած՝ գնալու է Արեւին ընդառաջ եւ անպայման հաղթելու է չարին…

Թեգեր: գիրքՌաֆ Բարաթյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist