Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Տումի» գրքի շնորհանդեսը

Մայիսի 4, 2022
Այլք
«Տումի» գրքի շնորհանդեսը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
300
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախ աշխարհի Դիզակի մելիքության հայտնի գյուղերից է Տումին, որն այսօր մնացել է թշնամու տիրապետության տակ։ Շատ տումեցիներ, ստիպված հեռանալով հարազատ տնից, բնակություն են հաստատել մեր երկրի տարբեր վայրերում, այդ թվում՝ Երեւանում։ Պատմական այս գյուղի մասին 2003 թ. հայտնի տումեցի Խորեն Ղազարյանը, ով ապրիլի 28-ին կդառնար 94 տարեկան, սակայն արդեն 5 տարի է՝ ապրում է երկնային կյանքով, գիրք է գրել։ Գրքի առաջին խմբաքանակից մի քանի օրինակ է պահպանվել. հիմնական մասը մնացել է թշնամու տիրապետության տակ անցած Հադրութի շրջանում։ Եվ Խ. Ղազարյանի կինը՝ Էմմա Սարդարյանը, 3 դուստրերը, նրանց ամուսիններն ու զավակները 2022-ին վերահրատարակել են «Տումի» գիրքը։

Ապրիլի 28-ին Երեւանում՝ «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնում, համահիմնադիրների նախաձեռնությամբ կայացավ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, ԱՀ վաստակավոր մանկավարժ, բազմաթիվ հրապարակախոսական եւ պատմաաշխարհագրական ակնարկների հեղինակ Խորեն Ղազարյանի՝ վերահրատարկված «Տումի» գրքի շնորհանդեսը։ Ներկա էին գրողի հարազատները՝ կինը՝ Էմման, 3 դուստրերը եւ նրանց զավակներն ու թոռները, տումեցիներ, հյուրեր, ինչպես նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, նրա հյուրերը՝ հայկական ծագումով շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը եւ Սարգիս Ինջեյանը։

Դեմիր Սյոնմեզը 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին եղել է Արցախում, 40 օր լուսանկարել է պատերազմը, եւ «Վիրավոր արծիվը» եռալեզու (անգլերեն, ֆրանսերեն, հայերեն) գրքի էջերում այդ օրերի մասին պատմող փաստագրական լուսանկարներն են։ Այս կարեւոր փաստագրական գրքի մի օրինակ նվիրվեց «Դիզակ Արտ»-ին։

Շնորհանդեսը բացեց «Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր, Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր Լիաննա  Պետրոսյանը։ «Խորեն Ղազարյանը հեղինակել է «Աղբուլաղ-Ակնաղբյուր» եւ «Տումի» գրքերը: «Տումի-պատմաաշխարհագրական ակնարկներ» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2003 թ. եւ 2005 թ. արժանացել Արցախի կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի: Գրքի վերահրատարակումը մեծ խորհուրդ ունի. այն տումեցիների, առհասարակ՝ բոլոր հադրութցիներիս համար անմար հույսի մի շող է, որ մեր պապենական հողերը, որոնք օկուպացված են թշնամու կողմից, վաղ թե ուշ վերադառնալու են իրենց իրական տերերին։ Գրքի վերահրատարկված տարբերակի շնորհանդեսի կազմակերպման օրը պատահական չէր ընտրված. Խորեն Ղազարյանն այսօր կդառնար 94 տարեկան»,-ասաց Լ. Պետրոսյանը:

ԱՀ մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի տնօրեն, Խ. Ղազարյանի կրտսեր թոռան կինը՝ Զինա Գասյանը ներկայացրեց գրողի կենսագրականը։ Ծնվել է Տումիում, ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում, եղել է մարշալ Բաբաջանյանի զինվորը։ Տարբեր տարիների ղեկավարել է Հադրութի շրջանի Տումի, Արեւշատ, Ակնաղբյուր, Էդիլլու եւ այլ գյուղերի կրթօջախներ։

Անդրադարձ եղավ նաեւ գյուղից Մեծ հայրենականի մասնակիցներին։ Խ. Ղազարյանի 3 եղբայրները նույնպես մասնակցել են պատերազմին, եւ միայն մի եղբայրն է տուն եկել։ Գրողի կինը՝ հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցչուհի Էմմա Սարդարյանը, ներկայացրեց հարազատ գյուղը եւ գրքի բովանդակությունը։ Հեղինակն իր գիրքն սկսել է հայրենի ծննդավայրի անցյալի պատմությունից, անդրադարձել պատմության տարբեր ժամանակաշրջաններին, մինչեւ իր օրերը, արցախյան գոյամարտը։ Օգտագործել է նաեւ հետաքրքիր պատմություններ համագյուղացիների մասին, սովորույթներ եւ այլն։

Խ. Ղազարյանի Նուշա դուստրը, ով երկար տարիներ աշխատել է Ազոխի միջն. դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, շնորհակալություն հայտնեց գրքի շնորհանդեսի կազմակերպիչներին, «Արմավ» հրատարակչությանը, որ վերստին տպագրվել է հոր ստեղծագործությունը։ Ցավով նշեց, որ թշնամու տիրապետության տակ է մնացել նաեւ հոր շիրիմը, որին միշտ այցի էին գնում։ Իսկ այժմ հույս ունի, որ կրկին է այցելելու, գտնելու է մոր պահած ջրի շշերը հոր շիրմաքարի մոտ եւ լվանալու է այն։

Հուզիչ էր նաեւ գրողի թոռնուհու՝ Արմինե Բաբայանի խոսքը՝ նվիրված սիրելի պապին, ով իրենց համար եղել է օրինակելի ու սիրելի կերպար։ Կարոտով պատմեց, որ ամեն ամառ՝ արձակուրդներին, մշտապես Տումիում են եղել Խորենի 9 թոռներով եւ պապի հետ մասնակցել արշավների տարածքի պատմամշակութային հուշարձաններ՝ Գտչավանք ու Տող, Դիզափայտի Կատարովանք։ Այժմ էլ հուշերով միշտ այնտեղ է՝ պապի այգում, որտեղ անցկացրել է լավագույն պահերը։

Երեւանաբնակ Մարկ Հովհաննիսյանը, ով 2015 թ․մի քանի օրով, որպես զբոսաշրջիկ, եղել է Տումիում եւ բնակվել Խ. Ղազարյանի հարկի տակ, մեծ սիրով խոսեց իսկական հայի, նրա հյուրընկալ օջախի մասին։ Հյուրերից Ավետիս Խաչատրյանը, ով նույնպես եղել է Տումիում, մասնակցել «Դիզակի գույները» մրցույթի աշխատանքներին, անդրադարձավ կորուսյալ հայրենիքի խնդրին՝ ասելով, որ մենք պետք է դաստիարակենք մի սերունդ՝ նժդեհյան ոգով, որ երբեք հայրենիք չկորցնենք ու դարեր շարունակ չերազենք կորցրածը հետ բերելու մասին։

Ելույթներից հետո ներկաները դիտեցին փոքրիկ տեսանյութ՝ Արցախի հանրային հեռուստատեսության «Իմ գրադարանում» հաղորդումից՝ ունկնդրելով Խ. Ղազարյանին: Այնուհետեւ «Դիզակ Արտի» սաները հանդես եկան ազգագրական ու դասական երգերի կատարումներով։ Ասպարեզում էին նաեւ Անուշ Ստեփանյանն ու տումեցի երգիչ Մհեր Մոսյանը:

Ավարտից հետո զրուցեցի Խ. Ղազարյանի դստեր՝ Նուշա Ղազարյանի հետ, ով այժմ բնակվում է Երեւանում։ Ասաց, որ ունի 2 որդի եւ 1 դուստր։ Որդիներից Սարգիս Բաղդասարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել։ Այժմ էլ Հայոց բանակի սպան ծառայում է Արցախի զորամասերից մեկում։ Սյուզաննա դուստրն ունի 4 զավակ եւ բնակվում է Արցախում։ Հավատում է, որ տուն են վերադառնալու։

Թեգեր: գիրքշնորհանդեսՏումի
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին…

Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին...

Թիֆլիսահայ մեծ բարերարը

Թիֆլիսահայ մեծ բարերարը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist